Այստեղ կկարողանաք կարդալ այն ամենն, ինչ հետաքրքիր է, ուսուցողական:
5/29/2019
Խաչատուր Աբովյանը՝ օդերևութաբան
Քչերը գիտեն, որ հայ մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանը անմիջական առնչություն ունի Երևանում օդերևութաμանական չափումների իրականացման գործում: 1844 թվականին Դորպատի համալսարանի երկրաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հերման Աբիխը ծանոթացել էր Խաչատուր Աբովյանի հետ և նրան մասնակից դարձրել իր գիտարշավին: Ի դեպ, Հ. Աբիխը հսկայական ծառայություններ ունի Անդրկովկասի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրության բնագավառում: Նրա խնդրանքով Խ. Աբովյանը Երևանի գավառական ուսումնարանում 1844-1845 թվականների ընթացքում կազմակերպել է օդերևութաբանական դիտարկումներ: Կատարվել են օդերևութաբանական, ծանրաչափական, ջերմաչափական և խոնավաչափական դիտարկումներ:
Комментариев нет:
Отправить комментарий