11/24/2019

Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում․Չապլին

Չարլի Չապլինը իր 70-ամյա տարելիցի ժամանակ արտասանեց մի ճառ, որը դաձավ սեփական անձը հարգելու և սիրելու իսկական մանիֆեստ ողջ մարդկության համար:

Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԿԱՔ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկություններն այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան, և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքն արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի մասին և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ այսօր մենք արդեն գիտենք, որ դա ԿՅԱՆՔՆ է:
Չարլի Չապլին

Комментариев нет:

Отправить комментарий