2/06/2012

«Բրենդային» սև ակնոցը


Money, money, money, must be funny, it's the rich man's world
Տարբեր լեզուներում տարբեր գրություն, արտասանություն: Իսկ սրա սիրահարները  այնքան նման իրար: Կենդանի էակներ են, կենդանի, բանական էակներ, ովքեր առաջնորդվում են` «փող ունես` մարդ ես, չունես` Աստված քեզ հետ» սկզբունքով: Հազարամյակներ առաջ մեր նախնիները չգիտեին թե ինչ է դրամը: Պարզապես զանազան առարկաներ փոխանակում էին միմյանց հետ: Բրուտները փոխանակում էին խեցամաններ և սափորներ, դարբինները` դանակներ, կացիններ, անասնապահները` ոչխարներ, եզներ, բուրդ: Բայց, քանի որ բիզնեսից հասկացողները կային, հասկացան, որ փոխանակություն պետք չէ կատարել, քանի որ իրերն ու մթերքը տարբեր արժեքներ ունեն: Աստիճանաբար հասկացան,որ դրամը պետք է մշտական ու հաստատուն լինի: Ամենահարմարը մետաղե դրամներն էին: Կարելի էր ցանկացած արժեքի դրամ հատել. պղնձից էժանները, արծաթից` ավելի թանկերը, ոսկուց` ամենաթանկերը: Մետաղները ծանր էին և ամենաթանկը` ոսկին, պահ էին տալիս բանկում, փոխարենը` ստացական վերցնում: Ինչպես ասում են` լավագույն ավանդույթները շարունակվում են: Էլ կարասներում, գաղտնի վայրերում չեն թաքցնում,այլ միանգամից բանկում: Ե'վ իրենց համար լավ,և' հյուրերի: Էլ միջանցքում բազմոց, աթոռ, սեղան չեն դնի ու հերթով, շարքով, կարգով նստի,կամ թիկնապահի պես չեն հետի մարդկանց:
Դրամ... Եղածն ինչ է: 4 հնչյուն, 3 բաղաձայն, մեկ ձայնավոր.... Ահ, ընթերցող, հիմա փողի հոմանիշները կթվես` գումար, դրամ և այլն: Ինչքան ուզում ես` թվի'ր, մեկ է... Այդքան սպասված  ու սիրելի դրամն ու դոլլարը գերազանցել են Ձեր սիրելի «աստղերին»: Նրանց երկրպագուները` միլիարդավոր, չկա մեկը, ով չսիրի, իսկ Ձեր աստղերինը` մեկ միլիոն մարդ: Բա, հետո էլ իրանց երևակայում են, թե իրենցից լավը չկա... Տեսաք... Այնպես որ դեռ ինչքա՜ն հաց ու պանիր պետք է ուտեեեն... 
Այդ թղթերն են գունավոր, որ գժտեցնում են ծանոթին ու անծանոթին, հարազատին ու օտարին: Գժտեցնելը մեղմ է ասված` հեռացնում են: Ա'յ վերը նշված «աստղի» ու «փողի» միջև ընկած հեռավորության չափ:
Դրամ... Ում գրպանն ասես մտնում, դուրս է գալիս, երբեմն էլ կույրի պես հանգրվանում է ծակ գրպանում: Էս ծակ գրպանի տերն էլ ուրախանում է, աշխարհով մեկ լինում այդ ուրախությունից, սկսում է շատ ուտել` թշերը, փորը կախ գցել, չհաշված ոսկիներն ու «բրենդային հագուստն» ու դես դեն պտտվող գլուխը: Եղբայրը չի տեսնում, որ քույրը կարիքի մեջ է, քույրը տուն է գնում, բայց անտուն եղբորը թույլ չի տալիս, որ բնակվի, զավակը մոռանում է ծնողներին, ծնողը`զավակին:

Աաաա, գուցե մեղավոր է «բրենդային» սև ակնոցը:
Էն հիվանդանալու, մեռնելու պահն էլ որ չլինի, ակնոցն այդպես էլ նրանց քթից չի իջնի:Այդ ժամանակ  հիշողությունը սկսում է քիչ-քիչ վերադառնալ,տեսողությունը` լավանալ, ու ուզում են տեսնել սրան կամ նրան: Իսկ սրանը կամ նրանը, որ պակաս չի հարստացել, բայց գրպանը «ծակ» չի եղել, աչքը` լի, խելքը` գլխում ու մարդկայնությունը չի կորցրել:
Գնում է վարդը, թերթիկները պոկում` ասելով.
«
Գնամ, թե չգնամ, գնամ թե չգնամ»:
Մեղու

2/04/2012

Խմի’ր ձեռքիս ջուրն անապակ……..

Տասներկու ամիս ու բազում տոներ. և՜ հայկական, և՜ միջազգային:
Հերթը հասավ նաև սիրո տոնին:
Լավ է`այս օր էլ կտեսնենք փայլող աչքեր, ժպտացող դեմքեր`համեմված ծաղիկներով և փափուկ խաղալիքներով:
Մեկ շաբաթ է` մտածում էի, թե ինչ նվիրեմ իմ ընթերցողին: Մտածեցի, մտածեցի ու այդպես էլ լուծում չգտա:
Արևը մայր մտավ, գուցե ծագեց լուսինը, աչքերս ակամայից փակվեցին ու քնեցի:
Երազումս տեսա մի գեղեցիկ, ամբողջովին ծաղիկներով պատված դաշտ: Մի փոքր նեկտար հավաքեցի ու վազեցի… վազում էի խենթի նման …մեկ էլ տեսնեմ` մեր Սևանը…ափին` կառք: Մոտեցա, ո՞ւմ տեսնեմ… լավագույն տասնյակի երրորդ, երկրորդ և առաջին հորիզոնականները զբաղեցրած, երգ- երաժշտություն փնտրող-գտնող, դզող-փչող` Մանեին, Վահրամին ու Ռիչարդին:
Գնում են աջ, գնում եմ ձախ` սրանք հայտնվում են: Ասում եմ` Աստված ջան, մենակ թե ջուր չտան. լավ էր, այդ կողմից բախտս բերեց:
Ասացի` ի՞նչ եք ուզում, գնացե՜ք, ես ուրիշին եմ սպասում:
Նրանք, թե.
-Սպասիր, Մեղո՜ւ, խնդրում ենք,լսիր մեզ
-Լավ,-ասացի ես,-ինչքան էլ չլինի` հայ ենք, բա ո՞ր օրվա հայն եմ, որ հայրենակցիս չլսեմ:
Մանեն,թե.
-Մեղու, որևէ նյութ գրե՞լ ես սիրահարների տոնի կապակցությամբ
Ասացի.
-Չէ,չեմ գրել,ի՞նչ գրեմ.իսկական սիրով պարուրված սրտերին հավերժ սեր եմ ցանկանում, իսկ շաբաթը մեկին սիրողներին էլ` խելք: Թող լինեն նրա կողքին, ում իսկապես սիրում են: Թող հաշվի չառնեն ո՜չ գանձ ու գահ, ո՜չ տուն ու տեղ, ո՜չ հորքուր ու քեռի: Սիրեն մարդուն և ո՜չ հագինը, ո՜չ ունեցվածքը: Պարզապես գտնեն իրենց նման մտածողին, իրենց համապատասխան մեկին ու լինեն երջանիկ
Մանեն,թե.
- Մեղո՜ւ, արի միասին երգ գրենք
Ես մերժեցի ` ասելով, որ չեմ կարող:
Վահրամը թե.
-Իբր մենք կարող էինք.ընկել ենք` պիտի քաշենք, իսկ դու պարզապես բառապաշարիցդ հանիր <<չեմ կարողը>>:
_Մեղու.
- Չէ,եկեք դուք գրեք և թող այդպես էլ լինի ձեր նվերը` սիրահարներին. Խոստանում եմ համբերել և ոչինչ չգրել մինչև փետրվարի տասնչորսը:
Ինչքան էլ փոխվեն ժամանակները, մենք` հայերս, երբեք չենք փոխվի. մենք օտարամոլ ենք ու քչով չբավարարվող:
Հինգ րոպե տևեց նրանց երգ գրելը: Արագ փնտրեցին բառերն ու կողք-կողքի շարեցին: Արդյունքում ստացվեց աղի բլիթ.բարի ախորժակ:
Սիրով հանձնում եմ ձեր դատին.
Սիրում եմ քեզ,սիրում,հասկացիր,
Անտարբեր դու մի անցիր,
Խմիր ձեռքիս ջուրն անապակ,
Մի նվիրիր ինձ ծաղկեփունջ տափակ,
Այլ նվիրի’ր,նվիրի’ր սիրտդ սառնորակ,
Որ ես փայեմ-փայփայեմ
Ու մի քիչ փափկացնեմ,
Գոնե սիրտդ փափկացնելը
Կցուցադրի հայրենիքին որևէ կերպ իմ օգտակար լինելը…

1/30/2012

Հայտնաբերվել է Մովսեսի ևս մի քանի պատվիրան


Երեկ, Չտեսստանի տարածքում պեղումներ կատարելիս, հայտնաբերվել է Մովսեսի մի քանի պատվիրան: Ստորև ներկայացնում ենք.

1.Երբ քայլում ես՝ նայի’ր քո առաջը, ոչ թե ուրիշի:
2. Ապրի՛ր քո կյանքով, ոչ թե ուրիշի:
3. Մտածի’ր քո մասին, ոչ թե ուրիշի. թե ամա՜ն այս ի՞նչ է հագել, կամ, թե ամա՜ն այս ո՞ւմ հետ է:
4. Եղի’ր միշտ պարզ ու բարի. եվրո մի՛ դիր ո՛չ աչքերիդ, ո՛չ սրտիդ:
5. Հասարակական վայրում, երբ տեսնում ես երիտասարդ աղջկա և տարիքով մարդու, լոշտակներդ մի՛ սրիր  մոռանալով քո սեղանն ու դիմացիդ եղած-չեղածը:
6. Համե՞րգ ես գնում, թատրոն կամ այլ մշակութային միջոցառման, հիշի՛ր, որ բեմը դիմացդ է, և ո՛չ հետևդ:
7. Թանկարժեք մեքենադ վարելուց մայթով մի՛ գնա, այլ` փողոցով, իսկ, եթե տեսողության խնդիր ունես` ակնոց դի՛ր, ուղեղի խնդի՞ր ունես…լուծում չկա:
8. Ծնո՞ղ ես, եղի՛ր իսկական ծնող, մի՛ ասա ես չեմ ապրել զավակս, դու էլ մի՛ ապրիր:
9. Զավա՞կ ես, անձնագիր ստացար, մի՛ քեզ երևակայիր ու Ազատ, Անկախ Հայաստան պատկերացրու: Անձնագիրը նրա համար է, որ սկսես քիչ-քիչ դեմքդ ճանաչել:
10. Հինգ հազար դրամի կամ մեկ պարկ կարտոֆիլի դիմաց մի՛ ընտրիր հոտի առաջնորդ: Հինգ հազար դրամով ընտրվածն ի՞նչ պետք է լինի:

շարունակելի