1/13/2014

«Տիեզերական» օդերևութաբանական կայան կստեղծվի

Բրիտանական The Independent-ը հաղորդում է, որ արդեն գարնանը իրենց երկրում կսկսի աշխատել  «տիեզերական»  օդերևութաբանական կայանը, որը կկանխատեսի մոտեցող արեգակնային փոթորիկները:
Սա հնարավորություն կտա անվտանգության ճիշտ  քայլեր ձեռնարկել քաղաքներում` էլեկտրաէներգիայի  անջատումների, GPS-ի առումով:
Կայանը կաշխատի ողջ օրը և անխափան աշխատանքի համար կհատկացվի 4.6 մլն ֆունտ ստերլինգ` 3 տարի ժամկետով:

1/10/2014

Ո՞ւր կորան մի շարք երկրներ. Աշխարհը` ուսանողների պատկերացմամբ

Ամերիկացի աշակերտ Զակ Զիմբելին առաջադրանք է ստացել`«ստեղծել մի բան, որը երբևէ չի եղել»: Պատանին դիմել է Միչիգանի համալսարանի 29 ուսանողի` խնդրելով թղթին պատկերել աշխարհի քարտեզն այնպես, ինչպես հիշում են: 
Հետո այս ամենը տղան տեղադրել է Reddit կայքում:
«Ահա, թե ինչպես են ուսանողները պատկերացնում աշխարհը» վերտառությամբ հոդվածում Contenido մեքսիկական կայքը գրել է, որ Հնդկաստանը հայտնվել է Աֆրիկայի և Սաուդյան Արաբիայի տարածքում, իսկ քարտեզների մեծ մասում էլ Անտարկտիդան, Արկտիկան, Գրելանդիան, Նոր Զելանդիան, Մադագասկարը, Սկանդինավյան և Բրիտանական կղզիները, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ անհետ կորել են: 
Ջակարտայում էլ նկատել են, որ ուսանողներն անտեսել են Ինդոնեզիան: Թուրքական Hurriyet-ն էլ խոսել է իրենց երկրի անհետացման մասին:




Երկնքում հայտնվել է «Աստծո ձեռք»-ը

ՆԱՍԱ-ի աստղադիտակը երկնքում նոր համաստեղություն կամ աստղակույտ է նկարահանել, որը ստացել է «Աստծո ձեռք» անվանումը:
Այն իրականում նման է բաց ափի:
Նշենք, որ ամերիկյան  տիեզերական ապարատը, որն ստացել Է Միջուկային սպեկտրազննական աստղադիտակ (NuSTAR) անվանումը, Տիեզերքում իրականացնում է  ամենաառեղծվածային օբյեկտների, այդ թվում սև անցքերի եւ գերնոր աստղերի դիտարկումներ:

1/08/2014

Էրոզիայի հետևանքով տները գետնի տակ են անցել

Էրոզիայի հետևանքով Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի մի շարք տներ գետնի տակ են անցել:">

Անօթևանը գտել է 40.000 դոլար, տարել է ոստիկանություն և...հարստացել



Անօթևան Գլեն Ջեյմսն  երեկոյան առևտրի կենտրոններից մեկում պայուսակ է գտել, որում եղել է 2400 դոլար և քարտ` 39.500 դոլար պարունակությամբ:
Ջեյմսն այս մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը, որոնք էլ գտել են տուժածին` ուսանող` Չինաստանից: Իսկ ոստիկանության ներկայացուցիչները բարձր են գնահատել Գլենի ազնվությունը:
Twitter-ում սկսել են տղամարդուն օգնելու համար գումար հավաքել, որը կազմել է 72 000 դոլար.2 անգամ ավելին, քան նա գտել էր:
Այժմ Ջեյմսի համար աշխատանք են փնտրում, իսկ ատամնաբուժարաններից մեկն էլ խոստացել է անվճար բուժել նրա ատամները: