1/13/2014

Գիտնականները բացահայտել են Մակեդոնացու մահվան պատճառը


Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել` հանգելով եզրակացության, համաձայն որի Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է խոտաբույսերի թունավորումից:
Իսկ պատմաբանների կարծիքով նրա մահը վրա է հասել հանկարծակի` հիվանդության հետևանքով:
Հայտնի է միայն, որ իր կյանքի վերջին տարիներին Մակեդոնացին թույլ է իրեն զգացել` ստացած վերքի պատճառով և գտնվել է հոգեբանական ծանր վիճակում: Նա շատ է խմել և բազմիցս կորցրել է գիտակցությունը: Եվ, 12 օր տևած բարձր ջերմության պատճառով նա կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը:
Ալեքսանդր Մակեդոնացին (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336–323 թթ.) զորավար էր, պետական գործիչ: Նրա ստեղծած տերությունը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:

«Տիեզերական» օդերևութաբանական կայան կստեղծվի

Բրիտանական The Independent-ը հաղորդում է, որ արդեն գարնանը իրենց երկրում կսկսի աշխատել  «տիեզերական»  օդերևութաբանական կայանը, որը կկանխատեսի մոտեցող արեգակնային փոթորիկները:
Սա հնարավորություն կտա անվտանգության ճիշտ  քայլեր ձեռնարկել քաղաքներում` էլեկտրաէներգիայի  անջատումների, GPS-ի առումով:
Կայանը կաշխատի ողջ օրը և անխափան աշխատանքի համար կհատկացվի 4.6 մլն ֆունտ ստերլինգ` 3 տարի ժամկետով:

1/10/2014

Ո՞ւր կորան մի շարք երկրներ. Աշխարհը` ուսանողների պատկերացմամբ

Ամերիկացի աշակերտ Զակ Զիմբելին առաջադրանք է ստացել`«ստեղծել մի բան, որը երբևէ չի եղել»: Պատանին դիմել է Միչիգանի համալսարանի 29 ուսանողի` խնդրելով թղթին պատկերել աշխարհի քարտեզն այնպես, ինչպես հիշում են: 
Հետո այս ամենը տղան տեղադրել է Reddit կայքում:
«Ահա, թե ինչպես են ուսանողները պատկերացնում աշխարհը» վերտառությամբ հոդվածում Contenido մեքսիկական կայքը գրել է, որ Հնդկաստանը հայտնվել է Աֆրիկայի և Սաուդյան Արաբիայի տարածքում, իսկ քարտեզների մեծ մասում էլ Անտարկտիդան, Արկտիկան, Գրելանդիան, Նոր Զելանդիան, Մադագասկարը, Սկանդինավյան և Բրիտանական կղզիները, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ անհետ կորել են: 
Ջակարտայում էլ նկատել են, որ ուսանողներն անտեսել են Ինդոնեզիան: Թուրքական Hurriyet-ն էլ խոսել է իրենց երկրի անհետացման մասին:




Երկնքում հայտնվել է «Աստծո ձեռք»-ը

ՆԱՍԱ-ի աստղադիտակը երկնքում նոր համաստեղություն կամ աստղակույտ է նկարահանել, որը ստացել է «Աստծո ձեռք» անվանումը:
Այն իրականում նման է բաց ափի:
Նշենք, որ ամերիկյան  տիեզերական ապարատը, որն ստացել Է Միջուկային սպեկտրազննական աստղադիտակ (NuSTAR) անվանումը, Տիեզերքում իրականացնում է  ամենաառեղծվածային օբյեկտների, այդ թվում սև անցքերի եւ գերնոր աստղերի դիտարկումներ: