1/21/2014

Հրապարակվել է 2013 թվականի ամենապարզ գաղտնաբառերի ցուցակը

Splash Data ընկերության մասնագետները կազմել են համացանցում առավել շատ տարածված գաղտնաբառերի 20-յակը: Մասնագետների խոսքով հասարակությունը շարունակում է պարզ գաղտաբառերի գործածումը:

Այսպիսով, երկար ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցնող "password" գաղտանաբառին փոխարինել է 123456-ը: 
Ամենապարզ և տարածված գաղտաբառերը` ստորև
  1. 123456
  2. password
  3. qwerty
  4. abc123
  5. 123456789
  6. 111111
  7. 1234567
  8. iloveyou
  9. adobe123
  10. 123123
  11. Sunshine
  12. 1234567890
  13. letmein
  14. photoshop
  15. 1234
  16. monkey
  17. shadow
  18. 12345
  19. password1 

1/15/2014

Թութակը ոստիկաններին է հանձնել հարբած տիրոջը

Մեքսիկայում զվարճալի միջադեպ է տեղի ունեցել: 49-ամյա Գիերմո Ռեյեսը հարբած մեքենա է վարել: Նրա հետ մեքենայում եղել է նաև խոսող թութակը: Երբ ոստիկանները կանգնեցրել են մեքենան, թութակը շտապել է տեղեկացնել, որ իր տերը հարբած է:
New York Daily News-ի փոխանցմամբ ճանապարհային ոստիկանները Ռեյեսի մեքենան կանգնեցրել են սովորական ստուգման համար: Երբ տղամարդը դուրս է եկել մեքենայից, ներսից ինչ-որ մի ձայն ասել է.
«Նա հարբած է, նա հարբած է»:
Սկզբում ոստիկանները մտածել են, թե ուղևոր է, բայց հետո տեսել են թութակին:
Եկել են փորձագետները` տանելով թե' թութակին, թե' նրա տիրոջը: Ռեյեսն անգամ խնդրել է, որ թութակին բերեն իր խուց, քանի որ առանց իրեն թութակը չի կարող մնալ:

1/14/2014

Բանտում գտնվող մարդասպանը գրական մրցանակ է ստացել

Ցմահ դատապարտված 44-ամյա ամերիկացի Ալարիկ Հանթը, ով գտնվում է Հարավային Կարոլինայի բանտում, "Cuts Through Bone" վերնագրով  դետեկտիվ է գրել, որի համար արժանացել է գրական մրցանակի (The Private Eye Writers of America):
Հիմանական գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Վեպը գրել է 9 ամսում:
Հանթը 19 տարեկան հասակից դուրս չգալով բանտից և երբեք չլինելով Նյու Յորքում, օգտվել է քաղաքի հին նկարներից, նրա մասին պատմող ֆիլմերից:
Քննադատների խոսքով գրքում դետեկտիվը և նրա երիտասարդ օգնականը, ովքեր փորձում են արդարացնել հանիրավի մեղադրված պատերազմի վետերանին, իրական են: 
Հանթը դատապարտվել է 1988 թվականին: Նա մեղադրվել է սպանություն, կողոպուտ կատարելու մեջ:


Կովի մեզը` հիվանդություններից ազատվելու միջոց

Հնդիկները կարծում են, որ չկա քաղցկեղից, տուբերկուլյոզից, ստամոքսի խնդիրներից, դիաբետից ազատվելու հեշտ և արդյունավետ միջոց, ինչպիսին վաղ առավոտյան մեկ բաժակ կովի մեզ խմելն է:
Նրանց խոսքով կովի մեզը բուժում է մի շարք հիվանդություններ: Տեղի բժիշկների հավաստմամբ օգտակար է ամեն մի բաժակը:

Ոմանք անգամ արդեն ցանկանում են ապրանք արտադրել, որն իր մեջ կովի մեզ կպարունակի. ատամի մածուկ, կոսմետիկա.գրում է vesti.ru-ն:


1/13/2014

Գիտնականները բացահայտել են Մակեդոնացու մահվան պատճառը


Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել` հանգելով եզրակացության, համաձայն որի Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է խոտաբույսերի թունավորումից:
Իսկ պատմաբանների կարծիքով նրա մահը վրա է հասել հանկարծակի` հիվանդության հետևանքով:
Հայտնի է միայն, որ իր կյանքի վերջին տարիներին Մակեդոնացին թույլ է իրեն զգացել` ստացած վերքի պատճառով և գտնվել է հոգեբանական ծանր վիճակում: Նա շատ է խմել և բազմիցս կորցրել է գիտակցությունը: Եվ, 12 օր տևած բարձր ջերմության պատճառով նա կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը:
Ալեքսանդր Մակեդոնացին (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336–323 թթ.) զորավար էր, պետական գործիչ: Նրա ստեղծած տերությունը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս: