2/12/2014

Հրաժարվել է աբորտից` տեղեկանալով, որ երեխան ունի երկու երես և երկու ուղեղ

Ավստալիայի բնակչուհի, 7 երեխաների մայր  Ռենեին բժիշկները տեղեկացրել են, որ դեռևս չծնված երեխան ունի երկու դեմք, երկու ուղեղ` խորհուրդ տալով հեռացնել պտուղը, քանի որ երեխան երկու օրից ավել չի կարող ապրել:
Սակայն Ռենեն դեմ է: Նա ասել է, որ ամուսնու հետ միասին որոշել են չդադարեցնել հղիությունը:

-Ես դեմ եմ սպանությանը, եթե անգամ երեխայի ծնունդը մեծ ցավ է պատճառելու բոլորիս,-ասել է Ռենեն:



5-ամյա աղջնակը մեկ ներարկումով փրկել է հայրիկի կյանքը

Հնգամյա փոքրիկ բրիտանուհին հորը փրկել է մահվան ճիրաններից, երբ նա ընկել է դիաբետիկ կոմայի մեջ: Աղջիկը հայրիկին գտել է անգիտակից վիճակում և, միանգամից, ներարկել է գլյուկագոն, որն  արյան մեջ բարձրացնում է շաքարի մակարդակը:
47-ամյա Բարրի Բարկեսը 33 տարի է` չի կարողանում ապրել առանց ինսուլինի. գրում է Daily Mail-ը: 
«Հավանական է, որ նա փորձել է արթնացնել ինձ, հիշում եմ, թե ինչպես էր թափահարում գլուխս, բայց վեր կենալ չկարողացա: Իսկ Հոլլին արդեն գիտեր, թե ինչ պետք է անել: Եթե նա կողքիս չլիներ, ես կմահանայի»,-ասել է Բարրին:
Նա երկու տարի է, ինչ առանձին է ապրում Հոլլիից ու նրա մայրկից: Բարեբախտաբար, ծանր պահին աղջիկը նրա կողքին է եղել և տեղյակ է եղել, թե ինչ պետք է անել նման դեպքերում: Ներարկում կատարելուց հետո աղջնակը զանգահարել է մորը:
«Ես հպարտ եմ: Աղջկաս այս քայլով փրկվեցի մի շարք լուրջ բարդություններից»,-ասել է Բարկեսը:

2/10/2014

Տարիներ անց տղամարդն իր ականջում հայտնաբերել է տարօրինակ մարմինը` «շպարգալկան»

Սաուդյան Արաբիայի բնակիչը զարմացրել է բժիշկներին, երբ խնդրել է իր ականջից հեռացնել տարօրինակ մարմինը` դպրոցական ծածկաթուղթը (շպարգալկա), որն «անհրաժեշտ» է եղել քննություններից մեկի ժամանակ:
Հետաքրքիրն այն է, որ նա դպրոցում վատ չի սովորել, հաջողությամբ ԲՈՒՀ է ընդունվել, և, հավաանբար, երբեք չէր հիշի ծածկաթղթի մասին, եթե այն չհիշեցներ ինքն իր մասին:
Երկու տասնամյակ առաջ, երբ թուղթը հայտնվել է ականջի մեջ, հանկարծ օրերից մեկ օր ուժեղ ցավի պատճառ է  դառնում: Տղամարդը կարծել է, թե ականջն է բորբոքվել, սակայն բժիշկը ասել է, որ պատճառն ամենևին էլ բորբոքումը չէ, այլ...թղթի փոքրիկ կտորը:
Հետո տղամարդը կարծես թե հիշել է իրեն ժամանակին մեծ օգնություն ցուցաբերած թղթի մասին, բայց, միևնույն ժամանակ լրագրողներին ասել է, որ ոչ ոք թող երբեք չհետևի իր օրինակին. պարզապես պետք է վստահել միայն սեփական ոժերին և գիտելիքներին:


2/09/2014

Հայտնաբերել են Տիեզերքի «ամենածեր» աստղը

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետները նոր երկնային օբյեկտ են հայտնաբերել, որը, նրանց կարծիքով, ամենահին` 13.6 մլրդ տարեկան աստղ է: Երկրից հեռավորությունը կազմում է 6 լուսային տարի։
Ինչպես ABC-ին տված զրույցում նշել է աստղագետների խմբի ղեկավար Ստեֆան Քելերը, առաջին սերնդի աստղերը, որոնք առաջացել են Մեծ պայթյունից հետո, ունեցել են հսկայական չափեր, սակայն իրենց գոյությունը շատ կարճ ժամանակահատված են պահպանել։ 
«Մեզ հաջողվեց գտնել 2-րդ սերնդի աստղի: Անբացատրելի զարմանք պատեց մեզ, երբ բացահայտեցինք սա, քանի որ հազվադեպ է նման բան պատահում: Կարծում եմ, որ այս աստղից էլ ծեր աստղ գտնելն ուղղակի անհնար է»,-ասել է Քելերը:

Նոր աստղը դեռևս անուն չունի և գրանցված է այս`SMSSJ031300.36-670839.3.  համարի  ներքո:

Երիտասարդի ինքնատիպ նվերը՝ ընկերուհուն.Պողպատից վարդ, որը երբեք չի թոշնի


Երիտասարդը Սուրբ ծննդյան առիթով ինքնատիպ նվեր է պատրաստել իր ընկերուհու համար: Պատրաստել է գեղեցիկ վարդ՝ պողպատից:
Իր քայլը տղան բացատրել է հետևյալ կերպ.
-Իսկական ծաղիկը թոշնում է, բայց պողպատից վարդը երբեք չի թոշնի, ինչպես իր սերը աղջկա հանդեպ: