8/04/2018

Վիետնամում ահռելի ձեռքերի վրա հենված կամուրջ են կառուցել















Վիետնամի գեղատեսիլ անկյուններից մեկում կառուցվել է Գոլդեն Բրիջ կամուրջը, որը հենված է քարակերտ երկու ձեռքի վրա: Կամուրջը գտնվում է ծովի մակարդակից 1.400 մ բարձրության վրա, ունի 150 մ երկարություն: Կամրջի ու այն պահող ահռելի ձեռքերի կառուցման համար ծախսվել է 2 մլրդ դոլար,-հայտնում է hypebeast.com-ը:















5/08/2017

Մայիսի 8-ը արցախյան պատերազմի պատմության կարևոր օրերից է

1992 թվականի մայիսի 8-ը արցախյան պատերազմի պատմության կարևոր օրերից է․ճակատագրական հենց այդ օրն է սկսվել «Հարսանիք լեռներում» օպերացիան, որը բեկեց ոչ միայն արցախյան պատերազմի ընթացքը, այլև հայերի հոգեբանությունը, ովքեր գիտակցեցին, որ հաղթել հնարավոր է թշնամու ցանկացած առավելության դեպքում:

11/13/2016

Ձմռան գիշեր

Փչում էր քամին ու ցած թափում ծառերի ճյուղերին նստած ձյունը: Վառարանում բոցկլտում էր ձայտն ու հաճելի ջերմություն տարածում սենյակում:  Սեղանի շուրջն ուրախ ճաշում էին ընտանիքի անդամները: Եվ, քանի որ դրսում պարզկա, աստղալից գիշեր էր, որոշում են զբոսնել: Անտառի կողքով անցնելիս նկատում են գլխիկոր կանգնած ձիու, որը գանգատվում էր ցրտից: Որոշում են արագ վերադառնալ ու իրենց հետ տանում են ձիուն: Մի քիչ տաքանալուց հետո ձին պատմում է, որ միակ ուսուցիչն է եղել, որ կրթել է կենդանիներին,  սովորեցրել է գրել, կարդալ ու հաշվել: օգնել է բոլորին, բայց երբեք չի ունեցել  անձնական երջանկություն: Հիմա արդեն ծեր է, ոչ ոքի պետք չէ, նույնիսկ գիշերելու տեղ չունի: Ամռանը գոնե շոգ էր, ուր ասես գիշերում էր, իսկ այժմ ցուրտ ձմեռ է, գիշերում է սրա-նրա պատի տակ: մարդիկ էլ այնքան անխիղճ են, որ ոչ մի տաք անկյուն չեն հատկացնում:
  Երեխաների խնդրանքով նրան տրամադրում են ամենատաք ու լուսավոր սենյակը: Եվ, քանի որ ծնողներն աշխատում էին, ձին է օգնում երեխաներին՝ պատրաստել դասերը, սովորեցնում է, որ պետք էմիշտ բարին գործել, ձեռ մեկնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Անցնում է մի քանի ամիս: Ձին շատ է կապվում երեխաների հետ, բայց մի օր էլ, պատճառաբանելով, թե ուզում է մենակ զբոսնել, գնում է: Օրն արդեն մթնել  էր, բայց նա դեռ չէր վերադարձել: Որոշում են փնտրել, ու գտնում են այն նույն տեղում, որտեղ հանդիպել էին, այս անգամ արդեն անշնչացած մարմինը....

11/10/2016

Մեծամորում սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով ամբողջական վզնոց, անագե զարդեր ու մեծ դամբարան են գտել


Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում օգոստոսի 15-ից  սեպտեմբերի 30-ը տևած հայ-լեհական համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի կացարանների մնացորդներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, 12-11-րդ դդ. թվագրվող ամբողջական վզնոց` սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով, մեծ դամբարան:
«Այս տարի պեղումներն իրականացվել են քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում: Մեզ համար եզակի դեպք է, երբ քաղաքային թաղամասում հայտնաբերվում է ժամանակին ընկած և այլևս չտեղաշարժված  սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով վզնոց (մ.թ.ա 12-11-րդ դարեր)»,-մեզ հետ զրույցում ասաց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը:
Նրա փոխանցմամբ՝  հնավայրում հայտնաբերված ոսկյա զարդեր ժամանակին պեղումների ընթացքում հայտնաբերել էին, բացառությամբ 3-ի, որոնք առաջին անգամ են հայտնաբերել.
«Դրանք գնդիկներ էին՝ մեջը դատարկ և զարդանախշված, զուգահեռներ ունենք Լոռի բերդից, ևս մեկը, որը զառի նման է, ոչ ոսկի է, ոչ արծաթ, և ամենայն հավանականությամբ ոսկու և արծաթի միաձուլվածք է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է դամբարանադաշտին, ապա տնօրենի հաղորդմամբ՝  պեղումների ընթացքում բացվել է  բավական մեծ մի դամբարան, որտեղ 3 անգամ թաղում է կատարվել միջին բրոնզի, ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջաններում.
«Միջին բրոնզի դարում (Ք.ա 18-16-րդ դարեր) կատարվել են թաղումներ, և, քանի որ  սովորություն կար սրբազան տարածքն անընդհատ օգտագործել, հավանաբար 13-րդ դարում տեսել են հարմար դամբարան, մի փոքր վերակառուցել են ու թաղում են կատարել: Անցել է ևս մի քանի 100 տարի, կատարվել է հաջորդ թաղումը: Այդ ժամանակահատվածում գանձագողություն է կատարվել, և գուցե, հարուստ դամբարանը թալանվել է: Հուղարկավորման առարկաների մեծ մասը կոտրվել է: Մենք հայտնաբերել ենք մնացորդները:
Հայտնաբերված ոսկյա զարդերն ամենայն հավանականությամբ ուշ բրոնզի դարաշրջանի են:
Գիտության համար առավել հետաքրքրականը դամբարանից հայտնաբերված շուրջ 1000 կտոր անագե զարդերն են: Քանի որ Հայկական լեռնաշխարհում անագի հանքեր չկան, դրանք բերվել են այլ տեղերից: Հայաստանում անագը  200 անգամ ավելի թանկ է եղել, քան Իսրայելի, Պաղեստինի տարածքում: Թե որտեղից է բերվել, դեռ չգիտենք: Անալիզների պատասխաններին ենք սպասում»,-ասաց արգելոց-թանգարանի տնօրենը:
Հավելենք, որ պեղումներ կկատարվեն նաև հաջորդ տարի:
Հայ-լեհական համատեղ արշավախուբը մի քանի տարի է, ինչ աշխատում  է Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Յակուբյակի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:

http://asekose.am/hy_AM/news/8/235644-mecamoroum-sardione-e-oske-oulounqahatiknerov-amboxjakan-vznoc--anage-zarder-ou-mec-dambaran-en-gtel.html

8/17/2016

Հնարավոր է՝ գիտնականները շուտով բացահայտեն, թե ինչո՞ւ են մատները կնճռոտվում տաք ջրի մեջ երկար մնալուց հետո

Հնարավոր է՝ գիտնականները շուտով բացահայտեն, թե ինչո՞ւ են մատները կնճռոտվում տաք ջրի մեջ երկար մնալուց հետո: Անգլիայի Նյուքասլ համալսարանի հետազոտողներն ասել են, որ թաց օբյեկտներն ավելի հեշտ է բռնել կնճռոտ մատներով, քան չոր և հարթ:
Գիտնականները, օրինակ  առաջարկել են մի ձեռքով գնդակը հանել դույլով լի ջրից, իսկ  մյուս ձեռքով՝  փոսից: Աշխատանքը ավելի արագ կատարել է նա, ում մատները կնճռոտ են: Սա նշանակում է, որ կնճիռները որոշակի նպատակ են հետապնդում:
Երկար ժամանակ կարծիք է եղել, որ մատները կնճռոտվում են տաք ջրի մեջ մնալու հետևանքով, սակայն  վերջին հետազոտությունները հիմք են հանդիսացել հասկանալ, որ պատճառը արյան անոթների սեղմվելն է,որի հիմքում էլ ընկած է նյարդային համակարգը:

 -Եթե նյարդային համակարգը ակտիվ արձագանքում է որոշ գործառույթների ժամանակ,  կարելի է ենթադրել, որ այս ֆունկցիան էվոլյուցիայի արդյունք է,-BBC-ին հաղորդել է Թոմ Սմալդերսը՝  էվոլյուցիայի և վարքագծի զարգացման կենտրոնից: