Մեծ Բրիտանիայի գիտնականները որոշել են զարմացնել իրենց հերթական «բացահայտմամբ»: Կենսաբանության պրոֆեսոր Էլիս Ռոբերթսը էվոլյուցիոն փոփոխությունների արդյունքում ապագայում կանանց տեսնում է գորտի մաշկով, թռչնի սրտի զարկով, թռչող մկների ականջներով ու կենգուրուի փորի վրայի պարկով և 3 մատ ունեցող ոտքերով՝ արագ վազելու համար:8/04/2018
Կանայք ինչպիսի՞ տեսք կունենան ապագայում.գիտնականների «բացահայտում»-ը
Մեծ Բրիտանիայի գիտնականները որոշել են զարմացնել իրենց հերթական «բացահայտմամբ»: Կենսաբանության պրոֆեսոր Էլիս Ռոբերթսը էվոլյուցիոն փոփոխությունների արդյունքում ապագայում կանանց տեսնում է գորտի մաշկով, թռչնի սրտի զարկով, թռչող մկների ականջներով ու կենգուրուի փորի վրայի պարկով և 3 մատ ունեցող ոտքերով՝ արագ վազելու համար:Գիրք ունեցող հայն ավելի վտանգավոր է, քան զենք ունեցողը.Լեգենդ գրի մասին
Լենկթեմուրի արշավանքի ժամանակ թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի վտանգավոր է, քան զենք ունեցողը: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին` հաճախ հորելով տարբեր վայրերում: Պատմում են, որ դեպի անապատ փախած մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում ու ջնջում գրածները, բայց նրանք նորից ու նորից գրում էին և այդպես փորձում փրկել իրենց լեզուն ու գրերը: Թշնամիները ամենուր փնտրում էին այն մագաղաթները ու գրքերը, որոնք հայերը փորձում էին թաքցնել և հայտնաբերելու դեպքում ոչնչացնում էին: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Վերջինը եկած հայի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի քարերին, ու գրքերը ի պատասխան հողի տակից կխշշան իրենց էջերով:
Ինչո՞ւ չպետք է հյուրերի մոտ լվալ կեղտոտ ամանները
Ամեն ազգ էլ ունի իրեն բնորոշ սովորույթներ, սակայն կա մեկ բան, որն ընդհանուր է: Չի՛ կարելի կեղտոտ ամանները լվանալ, քանի դեռ հյուրեր կան տանը: Քաղաքավարությունից դրդված՝ նրանք առաջարկելու են օգնել ձեզ, ինչը լավ չէ:
Ասում են՝ եթե որևէ մեկը լվում է ձեր տան կեղտոտ ամանները «մաքրում» -տանում է նաև ձեր հաջողությունը:
Կեղտոտ ամանների հետ կապված մի հարց էլ կա.եթե գիշերը դրանք մնում են դարակում և դուռն էլ բաց եք թողնում, ապա էլի երջանկությունն ու հաջողությունը կորցնելու վտանգ կա:
Մարսի վրա լիճ են գտել
Գիտնականները Մարսի վրա լիճ են հայտնաբերել։ Այն ունի 20 կմ երկարություն, գտնվում է մոլորակի հարավային ամսում և պատված է սառույցի հաստ շերտով: Լիճը հայտնաբերվել է Մարսի ուղեծրին գտնվող Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express արբանյակի վրա տեղադրված ռադարային սարքավորումների շնորհիվ,-հայտնում է BBC-ն
Նշենք, որ գիտնականները կասկածներ ունեին Կարմիր մոլորակում ջրի առկայության վերաբերյալ, սակայն չէին կարծում,որ դա մշտական է: Բայց, արի ու տես, որ ջերմաստիճանի նվազման պատճառով ջրի մեծ մասը սառույց է դարձել:
-Հավանբար սա փոքրիկ լճակ է: Նման բան կարելի է գտնել նաև Երկիր մոլորակում,-ասում է իտալացի աստղաֆիզիկոս Ռոբերտո Օրեսեն:
Այն մասին, թե «պրոֆեսիոնալ» խմբագիրներն ինչպե՞ս են վարվում լրագրողների հետ
«Առավոտ» թերթն խմբագրականում գրել է, թե «Անկախ Հայաստանի ամենահայտնի և սիրված լրագրողներից մեկը վերջերս ինձ հետ զրույցում մի միտք հայտնեց, որն առնչվում է ոչ միայն մեր բնագավառին: Ըստ նրա՝ այն լրագրողը, որն աշխատում է միայն աշխատավարձի համար և իր գործը սահմանափակում աշխատանքային ժամերով ու պարտականությունների շրջանակով, չի կարող լավ լրագրող լինել: Ասենք, եթե նրա աշխատանքային ժամն ավարտվում է 18.00-ին, բայց նա 18.05-ին ինչ-որ բան է իմանում ու չի ուզում նյութի վրա աշխատել, չի հրապարակում իր իմացածը՝ պատճառաբանելով, որ նա վճարվում է միայն մինչև ժամը 18.00-ն, այդ լրագրողն իսկական պրոֆեսիոնալ չէ»:
Առաջին հայացքից շատ հուզիչ նյութ է թվում, բայց ինչո՞ւ այս նույն հոդվածում չեն բացում փակագծերն ու ասում, թե խմբագիրներն ու տնօրեններն այսօր լրագրող ասելով ի՞նչ են հասկանում: Չեն ուզում ասել՝ հուշեմ. «Զոմբի», ստրուկ: Հենց նման բողոքողներն են ամեն ինչ անում, որ մարդր պրոֆեսիոնալ չդառնա:
Այն տեղերը, որտեղ կարևոր է ներկայանալ, կարելի է նոր մարդկանց ճանաչել, լրագրողին ուղարկելու փոխարեն գնում են հենց իրենք՝ խմբագիրները, տեսնես ինչո՞ւ: Չէ՞ որ պրոֆեսիոնալ են ու որպես կանոն, իրենց շատերը պետք է որ ճանաչեն: Բայց ոչ, հենց իրենք են որոշում գնալ ու նյութ գրել, որովհետև օգուտ ունեն, օգուտ:
Իսկ լրագողը...խեղճ լրագրող: Համաձայն պրոֆեսիոնալների գիտության՝ ամեն լրագրող օրը պետք է 5-7 հեղինակային նյութ անի: Այս նախադասությունը թութակի նման կրկնում են գրեթե բոլոր խմբագրություններում: Կասեք, ի՞նչ կա որ: Ոչ մի բան էլ չկա: Եթե հաշվի առնենք այն, որ ամբողջ լրատվական դաշտը քաղաքականացված է, իրենք մեկին սիրում են, փող են ստանում, մյուսից՝ ոչ, չեն հետաքրքրվում մշակույթով ու հասարակությանը հուզող խնդիրներով, եթե օգուտ չունեն, իսկ խեղճ լրագրողը պետք է նրանց նյութերով ապահովի: Դե արդեն հասկացաք չէ՞, որ նյութ ասելով հասկանում են քաղաքական կարճ, անիմաստ, ոչինչ չասող ու իրենց ճաշակով նյութեր:
Ինչ վերաբերում է աշխատանքային ժամից հետո աշխատելուն...գոնե պրոֆեսիոնալները հետաքրքրվել ու իմացե՞լ են, որ այլ երկրներում դրա համար վարձատրում են մարդուն, թե՞ չեն ուզում իմանալ: Կամ չգիտե՞ն, թե այլ երկրներում որքա՞ն աշխատավարձ են ստանում լրագրողները: Հո ձեր տված 100-150.000 դրամը չէ՞, որ մինչև տուն են հասնում՝ չկա: Մարդկանց զոմբի եք դարձրել, զոմբի: Պրոֆեսիոնալ լինելով՝ պետք է հասկանայիք, որ լրագրողին ազատություն է պետք, ոչ թե գրասենյակային ստրկական աշխատանք: 5-7 նյութն արեցի՞ր, դե հիմա էլ արի թարգմանություն արա, սա արա, նա արա... Ազատությո՛ւն տվե՛ք մարդկանց, ազատությո՛ւն: Մարդ է, կարող է ցանկանում է այգում նստել, աշխատել ու լավ նյութ գրել, չի կարելի՞:
Կամ, դուք այդ երբվանի՞ց եք սկսել պրոֆեսիոնալների փնտրել: Տեսնում եք՝ մարդն առաջ գնալու հնարավորություն ունի, ամեն ինչ անում եք, որ հիասթափվի, վերջում էլ աշխատանքից ազատում ու աշխատանքի եք վերցնում ձեր ծանոթներին: Մենակ թե չասեք՝ նման բան չկա: Դուք եք, թե թաղերը: 5 հոգով գրանցվում եք, աշխատանքային ստաժ ունենում, մնացածին էլ օգտագործում եք, մի բան էլ պահանջում, որ աշխատանքից հետո աշխատեն: Շատ ուժեղ եք, շատ:
Подписаться на:
Сообщения (Atom)



