8/04/2018

Ինչպե՞ս պատրաստել սոխով կոտլետ՝ առանց հոտի ու զարմացնել հյուրերին




















Գաղտնիք չէ, որ կոտլետների մեծ մասի պատրաստման բաղադրիչներից  է համարվում միսը, սակայն խոհարարները որոշել են կոտրել այս կարծատիպն ու սոխով կոտլետ պատրաստել:

Բաղադրությունը հետևյալն է.
2 գլուխ սոխ, 1 կարտոֆիլ, 3 ճաշի գդալ մաննի կաշա, ձեթ, տոմատ՝ 1 ճաշի գդալ, աղ:

Սոխը մանր կտրատեք, կամ անցկացրեք բլենդերով, մանրացրեք, քերիչով անցկացրեք նաև կարտոֆիլը, խառնեք սոխին, ավելացրեք մաննի կաշան և թողեք հանգստանա 10-15 րոպե: Այս ընթացքում միացրեք գազօջախը, թավայում մի քիչ ձեթ ավելացրեք, ապա պատրաստած զանգվածին տվեք կոտլետի տեսք, դրեք թավայում և ավեալցրեք տոմատ: Ցածր կրակի վրա եփեք մոտ կես ժամ: Արդյունքը կզարմացնի ձեզ, իսկ հյուրերն այդպես էլ չեն հասկանա, թե ի՞նչ կոտլետ էր:


Բարի ախորժակ:

Օգտվե՞լ ականջ մաքրելու փայտիկներից, թե՝ ոչ

Ականջ մաքրելու փայտիկներից շատերն են օգտվում: Սակայն, բժիշկների խոսքով՝ դա այնքան էլ լավ գաղափար չէ: Պարզվում է՝ ականջը բամբակյա փայտիկներով մաքրելու դեպքում, որի ժամանակ ականջածծումբն ուղղակիավելի խորն է գնում: Փայտիկը  կարող է վնասել ականջը, առաջացնել մի շարք բարդություններ, ինչպիսիք են լսողության կորուստը կամ թմբկաթաղանթի վնասումը:

«Ծծմբային խցանը կեղտ չէ, դա ականջի արտաքին լսողական անցուղու մաշկի արտադրած նյութն է»,-ասում են մասնագետներն ու հորդրում որ պետք չէ հեռացնել ակաջածծումբը, քանի որ ժամանակի ընթացքում այն չորանում է և դուրս գալիս ականջից՝ ծնոտի ամեն մի շարժման հետ: Այսպիսով, ականջը կարողանում է ինքնամաքրվել։

Ի՞նչ անել՝ 100 տարի ապրելու համար

Կան երկրներ, որտեղ ապրող մարդիկ առանձնանում են իրենց երկարակեցությամբ: Դրանցից են՝ Իկարիան(Հունաստանին պատկանող կղզի), Սարդինիան (կղզի Միջերկրական ծովում Ապենինյան թերակղզուց հարավ: Մտնում է Իտալիայի կազմի մեջ և ունի ինքնավար մարզի կարգավիճակ), Օկինավան (Ճապոնական Ռյուկյու արշիպելագի ամենամեծ կղզին),Նիկոյան (քաղաք Կոստա Ռիկայում), Լոմա Լինդան(քաղաք ԱՄՆ-ում),-հայտնում է BBC-ն:
Պարզվում է՝ նշված վայրերում մարդիկ առողջ ապրելակերպ են վարում: Շատ դպրոցներ վաղ են բացվում, որպեսզի երեխաները նախքան դասերը խաղան, իսկ փողոցները կառուցվում են այնպես, որպեսզի շատ լինեն մայթերը: Հեծանվորդների համար էլ հատուկ ճանապարհներ են կառուցում:
Կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում առողջ ապրելակերպ վարող իրենց աշխատակիցներին, երբեմն ավելի շատ են վճարում:
Խանութներն ավելի շատ օրգանիկ սնունդ են առաջարկում, իսկ ռեստորանները փոխում են ճաշացանկը՝ հօգուտ քաղաքացիների:
Այսինքն՝ մարդիկ առանց ավելորդ ջանքերի վարում են առողջ ապրելակերպ:

ՀՀ-ում նույնպես կհրաժարվեն պլաստիկից

«Հայաստանում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ  մեկանգամյա օգտագործման պլաստիկի  արգելման գործընթաց կսկսվի, որը կմեկնարկի մեկ համայնքից, բնակիչներին կբաժանեն կտորից տոպրակներ»,-հուլիսի 10-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է նախարար Էրիկ Գրիգորյանը, նշյալ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կտարածվի մարզերի մակարդակով: 

Նախարարի փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման համար համապատասխան ֆինանսավորում ստացել են միջազգային կազմակերպություններից, ուստի բյուջեից ոչ մի դրամ չեն ծախսելու: 

Նշենք, որ Մոլդովայում 2021 թվականի հունվարի 1-ից կարգելվի պլաստիկե ամանների օգտագործումը: Օրենքին չենթարկվողների համար կսահմանվեն տուգանքներ: Հեղինակները Լիբերալ, ազգայնական և անկախ պատգամավորներն են: Նրանք առաջարկում են օգտվել մեկանգամյա օգտագործման այն ամաններից, որոնք պատրաստված են թղթից, եգիպտացորենի ալյուրից, շաքարից և այլն: Օրենքի որոշ կետեր կգործեն 2019թ. հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրամիությունը: Ավելին, ավստրալիական երկու նահանգում սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է պոլիէթիլենային տոպրակների գործածումը: ՄԱԿ-ի տվյալներով ամեն րոպե աշխարհում սպառվում է 10 միլիոն տոպրակ: Որոշումը չկատարելու դեպքում նախատեսվում է տոգանք՝ 4,6 հազար դոլարի չափով: Բելգիայում նույնպես արգելված է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը:
ՄԱԿ տվյալներով ամեն տարի Խաղաղ օվկիանոսից 8 միլիոն տոննա պլաստիկ են դուրս բերում: Էկոլոգների խոսքով 2050 թվկանին պլաստիկը օվկիանոսներում ձկներից շատ կլինի:The New York Times-ի փոխանցմամբ ավելի քան 40 երկիր՝ ներառյալ Չինաստանը, Իտալիան ու Ֆրանսիան մասամբ կամ ամբողջովին արգելել են պոլիէթիլենային տոպրակների, պլաստիկե ամանների գործածումը:

Եթե հիվանդությունն անբուժելի էր, ապա հիվանդներն անմիջապես մահանում էին.Նորավանքի ձորում գտնվող մատուռի պատմությունը




Հանրահայտ Նորավանքի ձորում գտնվող այս փոքր եկեղեցին կամ մատուռը ավելի հին է քան Նորավանքը։ Այն Ս. Փոկասի անունն է կրում և հնում շատ հռչակված էր, որի մասին գրում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Նա նշում է, որ մատուռի բեմի տակից ջուր էր բխում, իր հետ բերելով բուժիչ ձեթ, և որ այդ ջրով լվացվողներն ու յուղով օծվողները բուժվում էին բոլոր ցավերից ու վերքերից, սակայն նաև ավելացնում է, որ եթե հիվանդությունն անբուժելի էր, ապա հիվանդներն անմիջապես մահանում էին։ Ինչևէ, մատուռը կա նաև այսօր և ջուրն էլ դուրս է գալիս խորանի տակից։

Լուսանկարը Տիգրան Մկրտչյանի