4/13/2013

Գնալու ժամանակն է.Նիկոլաս Քեյջ


Նիկոլաս Քեյջի հարցազրույցը՝ «Էխո»-ին



Նիկոլաս, Ձեր 30-ամյա կարիերայի  ընթացքում  հասցրել եք տարբեր կերպարներ կերտել. գողի, վաճառողի, ոստիկանի, ահաբեկչի: Այդ կերպարներից ո՞րն է ավելի շատ հոգեհարազատ Ձեզ:

-Ես աշխատում եմ չսահամանափակվել: Իմ կերտած բոլոր կերպարները տարբերվում են միմյանցից: Ամեն անգամ նոր պահանջներ եմ ստեղծում, որպեսզի մասնագիտությանս հանդեպ չկորցնեմ հետաքրքրությունս: 

Նկարահանումների շատ լուրջ եմ վերաբերվում:

Ամերիկացի քննադատները հաճախ Ձեզ  «էքսցենտրիկ» են անվանում: Չե՞ք նեղանում:

-Ոչ այնքան: Քննադատների զայրույթի պատճառներից մեկն այն է, որ չգիտեն, թե դերասանների որ կատեգորիային եմ ես պատկանում.  ոչ դրամա, ոչ կոմեդիա...
Երբ «Հեռանալով Լաս Վեգասից» ֆիլմում կատարած դերի համար արժանացա   «Օսկար»-ի,՝ որոշեցի ավելի հաճախ խաղալ թրիլլերներում: Այդ ժամանակ, ի դեպ, մեքենաները փորձեցի տարբեր կերպ վարել:

Իսկ ինքներդ Ձեզ էքսցենտրիկ համարո՞ւմ եք:

- Ինչ վերաբերում է էքսցենտրիկին, կարելի է ասել դա խենթի մեղմ տարբերակն է: Ցանկացած դերասան, նկարիչ, երաժիշտ երբեմն առանց գիտակցելու ռիսկի է դիմում՝   բազում խենթ արարքներ կատարելով: Ես հենց այդպիսին եմ: Հիշում եմ, մեկ անգամ Լոնդոնում  մաշկս  ամբողջովին  մգացրել էի:  "Ghost Rider" ֆիլմից հետո ինձ դուր էր գալիս հագնվել մոտոցիկլավարի պես: Եվ, ահա, այդ դեմքով էլ հայտվեցի Վեստմինստերյան աբբայությունում, որտեղ ընդմիջման ժամանակ հանդիպեցի Կոլորադոյի իմ ծանոթ եպիսկոպոսին: Վերջինն էլ ինձ ծանոթացրեց արքեպիսկոպոսի և հունական ուղղափառ եկեղեցու գլխավորի հետ: Մենք զրուցեցինք և հանկարծ ես մտածեցի, որ, փաստորեն, իմ  հերոսը կարող էր և աշխատել այս քահանաների հետ: Եպիսկոպոսը կարծես թե կարդալով իմ մտքերը՝ ասաց. «Ի դեպ, ես էլ կարող եմ անկառավարելի տղայի վերածվել, ինչին ոչ ոք չի սպասի»:

Վերջին անգամ ե՞րբ եք տուրք տվել զգացմունքներին: 

-Անցած տարի Ռումինիայում Սուրբ Ծննդյան տոները նշելու հրավեր էի ստացել: Հրավիրատոմսի դիզայնն ինձ դուր չեկավ: Այնտեղ իմ հերոսը ծառի տեսքով էր պատկերված: Այդ ժամանակ մի քանի բաժակ խմեցի և ասացի, որ հերի՛ք է և գնալու ժամանակն է: Իսկ նյարդերս հանգստացնելու  վայրը  բնականաբար նկարահանման հարթակն է:

Այնքան երկար եք զբաղվում Ձեր մասնագիտությամբ, որ կարելի է ասել, տիրապետում եք բոլոր գաղտնիքներին: Ի՞նչ եք կարծում, որն է ֆիլմում բացասականի՝ հասարակության վրա  մեծ  ազդեցություն ունենալու պատճառը :

-Շատ խարիզմատիկ դերասաններ, ինչպիսիք են  Ալ Պաչինոն, Ռոբերտ Դե Նիրոն, Ջեք Նիքլսոնը..մարդիկ են, ովքեր իրենց անձնական կյանքում շատ խնդիրներ ունեն: Եվ նրանք խաղում են այնպես, որ հնարավոր չէ աչք կտրել: Նրանց լավագույնս ներկայանալու հիմքում բնականաբար տաղանդն է: Ռեժիսորմներն այսօր աշխատում են ներկայացնել իրականությունը:

Այս տարի հանդիսատեսին կներկայացվի ձեր դերակատարմամաբ նոր դրամատիկ ֆիլմ՝ «Ջո»: Ֆիլմի ռեժիսոր Դեյվիդ Գորդոն Գրինի հավաստմամբ Նիկոլաս Քեյջը նման կերպարում երբևէ հանդես չի եկել: Գուցե բացահայտե՞ք, թե ով է ձեր հերոսը:

 -Ես այդտեղ հանցագործ եմ, ազդեցիկ մարդ: Ֆիլմն ինձ շատ է դուր եկել:



Թարգմանությունը՝ Մեղվի

  

3/27/2013

Հայ կինն անցյալում, ներկայումս, ապագայում


Հայ կինն անցյալում համարվել է ընտանիքի հիմքը, եղել է պաշտամունքի առարկա: Դրա վառ ապացույցները մեզ հասած երգերն են, բանաստեղծությունները:

Հայ կինը դաստիարակել է զավակներին՝ նրանց մեջ սերմանելով սեր հայրենիքի, մտերիմների նկատմամբ, հարգանք բոլորի հանդեպ: Ունենալով ուսերին ընտանիքի ծանր բեռը՝ չի մոռացել ինքնակրթության մասին: Նա ստեղծագործել է, պայքարել է բռնության վերացման, աշխատանքի և բազում այլ իրավունքների համար:

Հայ կինը ներկայումս: Քանի որ Հայ կանայք ներկայումս  սակավաթիվ են, թերևս այսուհետ ասենք կին, որը ազգությամբ հայ է, այսօր կրթություն է ստանում, բայց անկիրթ է, սիրում է տանը, բակում, փողոցում, հասարակական տրանսպորտում բարձրաձայն խոսել, հեռվից հեռու, տվյալ դեպքում հեռախոսի միջոցով «ախչի դու հա՞վ ես», «այ մարդ դե զահլեդ չունեմ» բառերով, բառակապակցություններով ու երկարաշունչ նախադասություններով «դիմել», բամբասել, ծանոթներին ու անծանոթներին հավ, էշ, անասուն և այլ որակումներ տալ, հռհռալ, մաստակը մեծ ախորժակով ու արագությամբ «ծամել», տանը թե դրսում, պատեհ-անպատեհ առիթով երեխային «դնգստել», նախավերջին տվյալներով տան  տղամարդկանց առջև, իսկ վերջին տվյալներով փողոցում հատկապես աղջիկ երեխաներին «մերկացնել» ու դես ու դեն քարշ տալ(տեսնես դժվա՞ր է երեխային տնից դուրս գալուց առաջ արտաքնոց տանելը, թե՞ նոր ձև է զգեստը փողոցում հանելը):

Ազգությամբ հայ կինն ապագայում. Բարդ հարց է. Իր բարդությամբ նման է «Տեսնես ԱՄՆ-ն առաջիկա 5 տարիների ընթացքում կընդունի՞  Հայոց ցեղասպանությունը» հարցին:

Ազգությամբ հայ կինն այսօր այնքան անարժեք է, որքան ժամանակակից երգերի, բանաստեղծությունների մեծ մասը: