10/06/2013

Անհաղթ հերոս Քաջ Նազար, որ մին զարկի` գինի սարքի հազար-հազար.«Գինու փառատոն»-ը կայացավ

Վայոց Ձորի Արենի գյուղում արդեն 5-րդ անգամ հայոց անուշաբույր գինին դեպի իրեն է ձգում հազարավոր մարդկանց՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:
«Գինու փառատոն»-ի ժամանակ բեմարդվեց թատերական ներկայացում, որտեղ մեզ հայտնի Քաջ Նազարի կինը՝ Ուստիանը նրան ուղարկում է խաղող բերելու.
«Ես գնացի Վեդի, գնացի Արենի, հասա մինչև Աղավնաձոր ու ինչքան խաղող կար՝ բերեցի. Անհաղթ հերոս Քաջ Նազար, որ մին զարկի` գինի սարքի հազար-հազար»,-ասում է Քաջ Նազարը՝ կոչ անելով ժողովրդին՝ միանալ և միասին գինի պատրաստել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով «Գինու փառատոնն»-ը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում հայտնի միջոցառում է, որը ծառայում է այն նպատակներին, ինչի համար նախաձեռնվել էր: Սա համայնքներում զբոսաշրջության, տնտեսական համաչափ զարգացմանը նպաստելուն ուղղված միջոցառում է, ինչպես նաեւ Հայաստանն ու համայնքերը միջազգային շուկայում նոր, մրցունակ ապրանքանիշով ներկայացնելու միջոց.
«Մենք արդեն ավանդույթ դարձած փառատոններ ունենք. Խորովածի փառատոնը՝ Ախթալայում, Արհեստների և արվեստների փառատոնը՝ Գյումրիում, Մեղրի և հատապտուղների փառատոնը՝  Տավուշում: Հաջորդ տարվանից նախատեսվում է Դիլիջանում, Գորիսում միջոցառումներ կազմակերպել՝ համաձայն տեղի ավանդույթների, պատմամշակութային ժառանգության»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Նշենք, որ «Գինու փառատոնն» այս տարի ընդլայնելով իր սահմանները` ընդգրկել է Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ Արենի և  Եղեգնաձոր համայնքերը:
Համաձայն լեգենդի՝  գինեգործությունը սկիզբ է առել  Արարատ լեռան լանջին՝ Նոյ նահապետի կողմից տնկված խաղողից: Գինին պարգև էր Նոյի և նրա ուղեկիցների համար այն բոլոր տառապանքների դիմաց, որոնք նրանք հաղթահարեցին մեծ ջրհեղեղի ժամանակ: 
Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի: Հնագետները խաղողի կորիզներ են գտել Հայաստանում, որոնք ենթարկելով մի շարք բարդ ուսումնասիրությունների, հաստատեցին այն ենթադրությունը, որ Արարատյան հարթավայրում գինեգործությունը բազմադարյա պատմություն ունի: Գինու մնացորդներով, խաղողի կորիզներով տարաները, գինեգործության սարքերը  գտնվել են Արենի գյուղի մոտ քարանձավներում: Այդ հետազոտությունները հին աշխարհում գինեգործության պատմության մասին կատարվել են հայ, ամերիկացի և իռլանդացի ազգերից կազմված խմբի կողմից: Հայերը առաջինն են եղել, ովքեր զբաղվել են գինու արտահանմամբ:
9-20 դարերում ակադեմիկոս Պետրովսկու կատարած պեղումները հաստատեցին այն փաստը,  որ դեռ Ք.ա. 9-րդ դարում ծնունդ առած այս երկիրը գտնվելով Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում զարգացած գինեգործական պետություն էր:  Այդ է վկայում հնագետների կողմից Կարմիր Բլուրի (Թեյշեբայնի) ամրոցում հայտնաբերած ավելի քան 2500 տարվա պատմություն ունեցող 480 կարասներով գինու պահեստարանը, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. դեկալիտր գինի:




9/18/2013

Ցնցող հայտարարություն. Պահանջվում է աշխատո'ղ. պապիկ

Ցնցող հայտարարություն. Պահանջվում է աշխատո'ղ` պապիկ: Պարզվում է, որ Լոնդոնում բնակվող ընտանիքին պապիկ է անհրաժեշտ, ով պետք է ունենա 10 տարվա աշխատանքային փորձ, կարողանա արթնանալ առավոտյան ժամը 6-ին, մոռանա, թե ինչպես են կոչում թոռնիկներին և անվանի նրանց եղբայրների կամ շան անունով, իսկ կիրակի ընտանքի անդամներին ճաշի հրավիրի:
Տեսանյութն՝ այստեղ

Թե ինչպես Խրուշչովը Բյուրականում մասնակցեց աստղադիտակի բացման արարողությանը


1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում ծնվել է  ականավոր գիտնական, աստղագետ, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնական  Վիկտոր Համբարձումյանը:
1928 թվականին ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) համալսարանը, ապա սովորել է ԽՍՀՄ ԳԱ Գլխավոր (Պուլկովոյի) աստղադիտարանի ասպիրանտուրայում: Եղել է ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր վարիչը,  Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը:

9/17/2013

Հոր տարիքն ազդում է երեխայի ինտելեկտի վրա. Գիտնականներ


Որքան տարիքով է հայրը, այնքան թույլեն երեխայի ճանաչողական ունակությունները: Գիտնականները հետազոություն են անցկացրել,  որում ներգրավված են եղել 33000 երեխաներ` 8 ամսականից մինչև 7 տարեկան:
Երեխաները բազմաթիվ թեստեր են լուծել, որոշվել է ինտելեկտի աստիճանը` արդյունքները համեմատելով  հայրերի տարիքի հետ:
Այսինքն, Quinsland University-իի հետազոտության արդյունքներն ապացուցում են, որ կարևոր է ոչ թե մոր, այլև հոր տարիքը:

9/13/2013

Մարդ, ով ութ տարի ղեկավարել է երկիրը, աշխատանքի է գնում հասարակական տրանսպորտով


Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով 8 տարի ղեկավարել է երկիրը, հիմա ուսուցիչ է աշխատում:

Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է հասարակական տրանսպորտում Ահմադինեժադի լուսանկարը` հետևյալ գրությամբ.
  
«8 տարի ղեկավարելով երկիրը Ահմադինեժադը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ստացել, ապրել է ուսուցչի աշխատավարձով: Իր նախագահության տարիներին չի նախաձեռնել որևէ օրենքի փոփոխություն, որի հիմքում կլիներ իր` բարձր կենսաթոշակ ստանալը»: