4/11/2014

Մեղվաբույծը մարմինը ծածկել է 460.000 մեղուներով

34-ամյա մեղվաբույծ Շի Պինը` Չունցին նահանգից, վտանգավոր փորձ է կատարել: Նա իր մարմինը ծածկել է 460.000 մեղուներով:

Մեղուներին իր կողմը գրավելու համար տղամարդը մարմինը պատել է հատուկ նյութով: Այս քայլով նա ցանկացել է ուշադրություն հրավիրել դեպի մեղրը, որն արտադրում է:

4/10/2014

Մարդկանց խրամատներից գտնում ու դաժանորեն սպանում էին.Մարաղայի դեպքերից անցել է 22 տարի

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են ԼՂՀ ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղա գյուղը: Ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ են արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է մինչև ապրիլի 22-23-ը:
Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի, «Մարաղա և Մարգուշավան» վավերագրական գրքի, ականտեսների հետ ունեցած հանդիպումների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք  արձակագիր, հրապարակախոս, լրագրող Բակուր Կարապետյանի հետ:
Ինչպե՞ս ստեղծվեց  «Մարաղա և Մարգուշավան» վավերագրական գիրքը գրելու գաղափարը:
-Գիրքը գրելու գաղափարը Մարգուշավանի բնակիչներից մեկինն է, ով էլ պատվիրեց, որ  գրեմ:  Նրա օգնությամբ գնացի  Ռուսաստան, հանդիպեցի ականատեսների մեծ մասին:  
Մարաղան և Մարգուշավանը հարևան գյուղեր են: Նրանցից մեկում մեկ օրում սպանվել  է  70,  մյուսում` 30 հոգի: Տեխնիկայով զինված ուժի դեմ դժվար էր պայքարել ու պահել Մարաղան: Համապատասխան զենք չկար, ուստի, ստիպված նահանջում են, խրամատներ են փորում ամեն մեկը իր բակում` ռմբակոծությունից փրկվելու համար:
Մի քանի ընտանիք տեղավորվում է այդ խրամատներում: Երբ հարձակվում են՝ կռիվ է լինում, չեն հասցնում բոլորին զգուշացնել, որ դուրս գան: Ժողովրդին գտնում ու դաժանորեն սպանում են: Այրում են ողջ- ողջ: Մի 50 հոգու էլ գերի են տանում ու այնտեղ տանջամահ անում:
Ոտքերից մեկը ծառին են կապել, մյուսը տրակտորով քաշել են, մյուսի մարմինը սղոցով մասնատել են: Թուրքը շատ դաժան բան է:
Իսկ, ինչո՞ւ է գիրքը միայն ռուսերեն լեզվով:
-Պատվերն այդպես է եղել: Հայերեն գրել եմ, թարգմանվել է, իսկ հայերենով հրատարակելու համար գումար է անհրաժեշտ:
Վերջերս հրատարակված  «Սումգայիթյան օրագիր» վավերագրական գիրքն էլ միայն հայերեն է..
-Այժմ այն անգլերեն է թարգմանվում՝ աշխարհով մեկ տարածվելու համար:
 Ինչպե՞ս ծնվեց այս գիրքը:
 -Վախենում էի, որ Ղարաբաղյան դեպքերը կճնշվեն և աշխարհը չի իմանա: Շատ մտավորական ընկերների հետ կարևորեցինք հարցը բարձրացնելու խնդիրը, որ ժողովուրդը տեղյակ լինի: Սումգայիթցի փախստականներից տեղեկանալով, որ ապրիլին սկսվելու է ոճրագործների դատավարությունը, որոշեցի մինչ այդ Սումգայիթ մեկնել ու նկարահանել ջարդերի հետքերը: Դա ցանկացած նորմալ լրագրողի պարտականությունն է: Գիտեի նաև, որ որոշ ժամանակ անց Բաքվի իշխանություններն այնպես, ինչպես ժխտում էին 1915-1923թթ. Արևմտյան Հայաստանում և ողջ Թուրքիայում ու Հարավային Կովկասի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը, այնպես էլ ժխտելու են կատարվածը՝ ասելով, որ նման բան չի եղել, ոչ մի ջարդ չի եղել, հայերն են հորինել…:
Մեկ ամիս չէր հաջողվում հասնել այնտեղ:  Հետո իմացա, որ Սումգայիթի բնակիչները, որոնք հասցրել էին փախչել, վերադառնում էին իրենց կահ-կարասին տեղափոխելու համար: 3 թե 4 մեքենա էր:
Ես վարորդների կողքը նստում և գնում եմ: Կեսգիշերին հասնում եմ Սումգայիթ: Այնտեղ մի տան մեջ հայերը հավաքված էին: Բոլորը հրաժարվում էին ինձ ընդունել: Վախենում էին, որ, եթե իմանային, որ հայ է, լրագրող, եկել է նկարահանման, նորից մի կոտորած կսկեն: Եվ, մի տղա, ում ընտանիքը Հյուսիսային Կովկասում էր և եկել էր կահ-կարասին տեղափոխելու և տունը վաճառելու համար, երկար տատանվելուց հետո ասաց, որ կտանի իր տուն: Նրա օգնությամբ ես հանդիպեցի ականատեսներին: Մեծ մասի հետ էլ պայմանավորվում էի Երևանում հանդիպել:
Սումգայիթում բացի ականատեսների հետ զրույցներից քաղաքի տեսարաններ էի ուզում նկարել, զրուցել…
4-րդ օրը հանդիպեցի քաղաքի կուսակցական ղեկավարությանը: Քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը Նախիջևանից էր, ասաց, որ տեղյակ չէ կատարվածից ու խորհուրդ տվեց հանդիպել երկրորդ քարտուղարին: Մտա վերջինի մոտ՝ Բայրամովայի..
Ասացի, թե այս ի՞նչ եք արել, ամբողջ Ադրբեջանը խայտառակել եք, ինչո՞ւ նման բաներ թուլ տվեցիք: Նա, թե մենք չգիտեինք, այս ինչ խայտառակություն է, նրանք են կազմակերպել օվկիանոսից այն կողմ: Իբր թե ամերիկացիներն էին կազմակերպել:
Ինչպե՞ս էր հաջողվում աննկատ մնալ: Վտանգ չէի՞ք զգում:
-Եթե վախենայի՝ անմիջապես կբռնվեի: Ես չէի զգում: Օրինակ փողոցում քայլում էինք՝ ես հայերեն էի խոսում: Անընդհատ ուղեկիցս սաստում էր, որ չխոսեմ:Մի օր էլ տեսանք, որ հայերի՝ տները փոխանակելու մասին հայտարարությունները պատռում են ադրբեջանցիները: Զայրացա ու ռուսերենով ասացի, թե այս ի՞նչ եք անում: Ձեզ ո՞վ է թույլ տվել: Իրենք գիտեին, որ ոչ մի հայ չի համարձակվի կանգնել ու իրենց ինչ-որ բան ասել: Ընկերս կողքս կանգնած սփրթնել էր: Սրանք նայեցին, նայեցին, զարմացան ու հեռացան:
Կամ, երբ մտնում էինք խանութ և դուրս գալիս, ուղեկիցս՝ Սեյրանն ասում էր, որ վաճառողը կասկածանքով ինձ էր նայում, հետո պայուսակիս: Իսկ ես պայուսակը պատռել էի, անցք էի բացել ու քաղաքում նկարահանումներ էի անում:
Ի վերջո, ինչպե՞ս վերադարձաք այնտեղից:
Շատ ծանր վիճակ էր, չգիտեի՝ ինչ անել, ուր գնալ: Տեսա, որ Աղդամ գնացող ավտոբուս կա: Նստեցի հետևի նստարարնին` անկյուն քաշված: Հիշեցի, որ Շուշին Ասկերանի միջով է գնում: Կողքիս կանգնած էր հղի կին:  Վեր կացա, թուրքերեն ասացի՝  նստեք: Բոլորը շուռ եկան ու նայեցին: Տեսան, որ հայ է ու թուրքերեն է խոսում: Նրանք էլ լարվեցին, ես էլ: Բայց, ամեն ինչ հաջող ավարտվեց:
Արդյունքում ծնվեց «Սումգայիթյան ալիքներ»  54 րոպեանոց տեսաֆիլմը…
Այո..բայց այդ օրերին, չգիտես ինչու՝ չեն ցուցադրում: Տեղեկատվական, քարոզչական առումով թշնամին ավելի առաջ է, քան մենք... Նրանք շատ փող են ծախսում` ներկայացնելով սուտ տեղեկություն:
Ինչպիսի՞ն եղավ ֆիլմի հետևանքը:
-Ֆիլմի վատ հետևանքներից մեկն այն է, որ ականատեսներից Զինաիդա Մուդրեցովան, ով պատմել էր, թե ինչպես են սպանել իր ամուսնուն, նրան հետևում են, գտնում են Մոսկվայում, տանում են Բաքու և այնտեղ տանջամահ անում…:







http://asekose.am/hy_AM/news/9/156619-mardkanc-xramatneric-gtnoum-ou-dajanoren-spanoum-enmaraxayi-depqeric-ancel-e-22-tari.html

Ինչուներն ինձ տարան մի տեղ, որը կոչվում է քաղաքականություն.Անահիտ Բախշյան


Մեր  զրուցակիցը  «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր,  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն է: Նրա հետ զրուցել ենք ընտանիքի, մասնագիտության ընտրության, դպրոցի, սիրո, կրթության ոլորտից քաղաքականություն  անցում կատարելու, ԱԺ-ում պատգամավորների աշխատանքի և այլ հարցերի շուրջ:

Տիկ.Բախշյան, ծնվել եք արհեստավոր, հրաշալի դերձակ Ներսես Ժամկոչյանի և Էլիզ Անթառամյանի սիրուց, ովքեր Հալեպից հայրենիք են վերադարձել 1946 թվականին: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:  
-Մեծ էր մեր ընտանիքը: Ապրում էինք մի տան մեջ, որտեղ հորեղբայրներն էին, տատիկը, պապիկը, հայրս, մայրս և մենք՝ 5 երեխա:
Մանկությունս անցել է շատ ջերմ, սիրո մթնոլորտում: Հորեղբայրներս ինձ համար մեծ նշանակություն ունեին, քանի որ կային բաներ, որ հայրս կարող է թույլ չտար,  բայց հորեղբայրս թույլ էր տալիս: Տանգո պարելն անգամ փոքր հորեղբայրս է սովորեցրել և իմ առաջին տանգոն պարել եմ նրա հետ: Ու ինձ համար այնքան հաճելի էր, երբ որևէ տեղ  հորեղբորս զուգընկերն էի դառնում: Չեմ մոռանում Նոր տարվա մեր հավաքները մի սեղանի, մի տոնածառի շուրջ: Նվերները՝ հիմնականում գրքեր, որոնք մասունքի պես պահել եմ:
Միշտ հիշում եմ, մեր ընտանիքը, մեր հարաբերությունները, հատկապես տատիկիս, որին շատ նման եմ արտաքինով: Նրա անունը Մանուշակ էր, ում անունով էլ հորեղբորս աղջկան կոչեցին, սակայն, վերջինը  չի սիրում այդ անունը և մինչև հիմա ընդվզում է՝ ասելով, թե դու այդքան նման ես քո տատին, բայց ինձ են անվանակոչել: Ինչո՞ւ: Քո անունը թող դնեին Մանուշակ էլի: 
Կուզեի՞ք, որ Ձեզ կոչեին տատիկի անունով:
-Ես իմ անունը շատ եմ սիրում և ինձ համար Ղազարոս Աղայանի  «Անահիտ»  հեքիաթն իմ ուղեցույցն է  ու մեկ-մեկ ինձ «բռնացնում» եմ այն մտքի մեջ, որ շատ եմ ուզում Անահիտին նմանվել: Բայց, եթե կոչեին Մանուշակ՝ չէի դժգոհի:
Նշեցիք, որ արտաքինով եք նման, իսկ բնավորության գծերը:
-Տատս ու պապս բողոքական հավատքի էին և, տեղափոխվելով Հայաստան,  եղել են Ավետարանական եկեղեցու հիմնադիրներից: Ես մեծացել եմ այդ եկեղեցում: Երեխա էի, շատ բան չէի հասկանում, բայց միշտ հիշում եմ, որ հաճույքով չէի գնում: Տատս տանում էր ու, ես տեսնում էի իր ծառայելու, բոլորին հասնելու, նվիրվելու ջանքը: Այն աստիճան, որ հիշում եմ, հորեղբայներս զայրանում էին՝ ասելով, թե գնում ես, չես ասում ուր ես, մի օր կորելու ես:
Բայց ինչ էր անում տատս: Նա ժողովրդական բժշկություն շատ լավ գիտեր: Որ կանչում էին՝ գնում էր: Դա կարող էր Գյումրին լինել, Սուխումին…: Հիմա ես տեսնում եմ, որ պատմությունը կրկնվում է. ինչ-որ հորեղբայրներս տատիս էին ժամանակին ասում, նույնը հիմա երեխաներս ինձ են ասում:
Իսկ բնավորության ո՞ր գիծը կցանկանայիք ունենալ, որ չունեք:
Ինքը շատ հավատքով էր: Ասվածավախ: Այ դա ինձ մոտ մի քիչ պակասում է: Հավատում եմ անշուշտ, բայց  այնպես չէ, ինչպես նա:
Շատերն այսօր խուսափում են մեծ ընտանիք ունենալուց, գերադասում են հանգիստ ապրել: Դուք երբևէ նման ցանկություն չե՞ք ունեցել:
-Այդքան էլ ուզել-չուզելով չէր: Գուցե հարսները շատ կուզեին առանձին ապրել, բայց մեզ համար շատ լավ էր , իսկ դրվածքն այդպիսին էր, տունը մեկն էր: Մեծ ընտանիքը, իմաստալից ելումուտը, լուրջ դրոշմ են թողել իմ աշխարհընկալման, մարդկային հարաբերություններ կառուցելու հմտությունների վրա:
Գիտեմ, որ շատ աշխույժ և լավ սովորող երեխա եք եղել դպրոցում, և տպավորություն է, թե հետագայում բանասիրական կրթություն  եք ստացել, բայց, երբեք չէի մտածի, որ ավարտել եք ֆիզիկայի ֆակուլտետը: Ինչպե՞ս  է կատարվել մասնագիտության ընտրությունը:
-Ունեցել եմ հայոց լեզվի և գրականության հրաշալի ուսուցիչ, ումից շատ բան եմ սովորել: Իսկապես, գերազանց  տիրապետել եմ մայրենի լեզվին, բայց դրան հակառակ ունեցել եմ ֆիզիկայի մի շատ վատ ուսուցիչ, որին չէի սիրում: Ինքն էլ ինձ չէր սիրում: Փոխադարձ էր մեր, կարելի է ասել՝ ատելությունը: Ես զգում էի, որ այս մարդը միշտ կիսատ ինչ-որ բաներ է ասում: Երբ որ հարցեր էի տալիս՝ զայրանում էր: Խնդիր լուծել չէր սովորեցրել, իսկ այդ առարկան ինձ շատ էր հետաքրքրում: Ֆիզիկան միայն գիտություն չէ. մտածելակերպ է, վերլուծել է, աշխարհընկալման լայն պատուհան, ու ես ուզում էի այդ պատուհանից դուրս նայել, իսկ այդ մարդն անընդհատ փակում էր: Եվ, ի հեճուկս նրան՝ որոշեցի, որ գնալու եմ ֆիզիկայի ֆակուլտետ: Հորս ասացի որոշմանս մասին՝ տեղեկացնելով, որ առարկան լավ չգիտեմ: Պատկերացրեք, 1965 թվականին մասնավոր պարապմունքների հաճախեցի և, արդյունքում, ընդունվեցի:
Փաստորեն,վատ ուսուցիչն էլ է այս կամ այն մասնագիտության ընտրության մեջ դեր խաղում:
-Այո…բայց սա բացարձակ դուր չեկավ իմ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհուն, ով նեղացավ ինձանից:
Այսօր, հատկապես ավարտական դասարանների աշակերտները դպրոց չեն հաճախում, հաճախելուց էլ՝ չգիտես, աշակերտ են, թե արդեն 25-ամյա երիտասարդ: Խոսքս զգեստներին է վերաբերում, շպարին..: Ինչ-որ ծրագիր մշակվո՞ւմ է այս առումով:
- Դպրոցն  անհրաժեշտություն է և բոլոր այն ծնողները, ովքեր կարծում են, որ երեխան 3 առարկա կպարապի և կհանձնի քննությունները՝ չարաչար սխալվում են: Այդ քայլով երախային դնում են փոքր շրջանակի մեջ: Դպրոց գնալ նշանակում է մարդկային հարաբերությունների մեջ հմտանալ, կողքինին պաշտպանել ու պաշտպանվել: Երբ որ երեխան մեկուսանում է, դպրոց չի գնում, և ծնողները տարբեր ձևերով ատեստատ են ձեռք բերում, սրանով վնասում են երեխային: Փոխանակ դպրոցից պահանջեն՝ ապահովել երեխայի կրթությունը, որը նրա սահմանադրական իրավունքն է, հարմարվում են այս վիճակին ու ասում են՝ կտանեմ 3 առարկա կսովորի, քննության կտա: Այնինչ, 3 առարկա սովորելով հասարակության լիարժեք անդամ չեն կարող դառնալ:
Ինչ վերաբերում է հագուստի վերաբերյալ ծրագիր մշակելուն, ապա դրա հարկը չկա: Վերևից իջնող ամեն մի պարտադիր բան միայն ընդվզում է առաջացնում: Դպրոցն ինքը պետք է իր կրթական միջավայրը ձևավորի, որտեղ կկարևորվի կրթությունը, բովանդակությունը և կստորադասվի մնացածը: Ճիշտ կրթության պարագայում երեխաներն իրենք գնում են ճիշտ ճանապարհով, հագուստն էլ են ճիշտ ընտրում:
Երբ դպրոցի տնօրեն էի՝ այդ ուղղությամբ հետևյալ քայլերն արեցի. Յուրաքանչյուր դասարանի  ծնողական կոմիտեն որոշեց, թե իրենց երեխան սեպտեմբերի մեկից ինչ հագուստ պետք է կրի: Պայմաններն ասել էինք. Վերևը տաք եղանակներին պետք է լիներ սպիտակ, հետո՝ կոստյում: Տարրական դպրոցի համար էլ մենք դպրոցում էինք կարում: 1000 դրամի պատմություն էր:
Դպրոցի կառավարումը պետք է լինի առաքինության շրջանակում, որի մեջ ներառվում է  նաև հագուստը:
Սկզբում ուսուցիչ, ապա տնօրեն: Ո՞րն է, կամ էր՝ Անահիտ Բախշյանի երազած դպրոցը:
1999 թվականի փետրվարին երբ նշանակվեցի դպրոցի տնօրեն և զանգահարեցի ամուսնուս՝ Յուրի Բախշյանին և ասացի, որ հրաման ունեմ, այդ օրն ասաց, որ շուտ է տուն գալու: Եկավ, բացեց իր կոնյակներից մեկը, ճաշի սեղանի շուրջ նստեցինք և խոսքն ուղղելով երեխաներին՝ ասաց.
-Ձեր մայրիկը վաղվանից շատ պատասխանատու գործի է գնում: Շատ զբաղված  է լինելու: Մենք իրենից մեկ տարի ոչինչ չպետք է պահանջենք: Ինչ-որ կկարողանա՝ կանի. ժամանակ կունենա՝ ճաշ կեփի, չէ՝ յոլլա ենք գնալու: Իհարկե, հասցրեց, ասել, որ ինչ-ինչ, միայն թե իր վերնաշապիկները և կոստյումը չմոռանամ արդուկել (Ծիծաղում է.Ա.Կ):
Ապա, խոսքն ուղղելով ինձ՝ հավելեց. «Թող քո աշակերտները մի քիչ պակաս իմանան ֆիզիկան, մաթեմատիկան, բայց քաղաքացի մեծանան: Նրանց տուր ընտրություն կատարելու հնարավորություն, թող սովորեն ընտրել: Թող քո աշակերտները մեծանան իրենց ստեղծած պետության մեջ»:
Ու հետևյալ քայլերն արեցի: Աշակերտներիս ասացի, որ դպրոցն իր տարածքով  իրենց պետությունն է: Գնացեք, ընտրեք Ձեր պետության անունը, հիմնը, զինանշանը: Հայտարարեցինք մրցույթ: Ով ինչ առաջարկ ուներ՝ գցեց այնտեղ: 10 օր անց տուփը բացեցինք: Երեխաներից մեկը առաջարկել էր պետության անունը Տիր դնել՝ ի պատիվ գիտության, կրթության հեթանոսական աստծո: Զինանշանը բացված գրքի տեսքով էր: Հիմնի բառերը գրեց պայծառ մի աղջիկ, երաժշտության ուսուցչուհին՝ երաժշտությունը:
Հիմնի բառերը հիշո՞ւմ եք:
Իհարկե: Անգամ կարող եմ երգել: (Երգում է.Ա.Կ)
Դու փոքրիկ աշխարհ՝
Հրաշքով լեցուն,
Աշակերտական հանրապետութուն…
ՀՀ օրհներգից հետո մեր հիմն էինք երգում, որոշում կարևոր անելիքները: Առավոտյան ժամը 08:50 ռադիոցանցը միանում էր, ով որտեղ էլ լիներ՝ կանգնում էր ու երգում: Ես միշտ առաջին հարկում կանգնած երգում էի, բոլորը միանում էին ինձ:
Իմ և Յուրիի երզած դպրոցը դա էր:
Այնքան սիրով եք խոսում Ձեր ամուսնու մասին, որքան  սեր կա Ձեր աչքերում: Գիտեմ, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել ընդունելության քննության ժամանակ. Ի՞նչ եք կարծում սա ճակատագիր էր, թե՞ պատահականություն:
-Չեմ հավատում նրան, որ ինչ-որ մեկը գրել է այսպես կոչված ճակատագիրը և ես էլ դրանով շարժվում եմ: Ես այդպիսի ճակատագրին չեմ հավատում: Հավատում եմ այն ճակատագրին, որը ինքդ ես գրում: Հայ քրիսոնյան, առաքելական եկեղեցու հետևորդը ճակատագրին չպետք է հավատա: Հակառակ դեպքում կստացվի, որ Աստված, ով բոլորիս անչափ սիրում է, մեկի ճակատին կգրի, թե դու պետք է մահանաս շատ երիտասարդ, մյուսին՝ ապրես այնքան, որ զահլադ գնա: Ոչ: Չէր կարող պատահել՝ Աստված Յուրիի ճակատին գրեր, որ պետք է սպանվեր դավաճանի գնդակից: Ուղղակի, այո՛, Յուրին էլ գրեց իր ճակատագիրը:
Ոչ մի բան պատահական չի լինում: Մեր ենթագիտակցության մեջ այնքան խորը ծալքեր կան..: Եթե մտքերդ չես կառավարում, դու ուրեմն ճակատագիրդ չես կարող գրել: Երբ կառավարում ես՝  չես մտածում, թե ինչ կլինի, ինչ կասեն: Եվ, երբ երիտասարդներին ասում եմ, որ իմ զգացմունքների մասին առաջինն եմ հայտնել ամուսնուս՝ զարմանում են: Պետք չէ զարմանալ: Եթե զգացմունքներդ տանում են դեպի երազանքդ, չպետք է հապաղես, կասկածես, վախենաս: Նա ինձ, ճիշտ է, շատ կոռեկտ մերժեց, բայց, 9 ամիս հետո եկավ ու ասաց, որ ինձ սիրում է:
Տիկ. Բախշյան, ինչպե՞ս կատարվեց անցումը կրթության ոլորտից՝ քաղաքականություն: Ի՞նչը դրդեց կայացնել նման որոշում:
-Երբ եղավ Հոկտեմբերի 27-ը, այդ օրերին իմ մեջ փլվեց իշխանության նկատմամբ ունեցած իմ ակնածանքը: Ինչո՞ւ, ինչպե՞ս կարող էր Աժ-ում ահաբեկչություն կատարվել: Եվ այդ ինչուներն ինձ տարան մի տեղ, որը կոչվում է քաղաքականություն:
2007 թվականի մայիսի 12-ից ԱԺ-ում եք եղել: Որպես արդեն նախկին պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ ներկայիս պատգամավորների աշխատանքը:
-Ինչ կարողանում են՝ դա են անում: Մեկը կարողանում է ձեռք առնել, ձեռք է առնում, մեկը կարողանում է հայհոյել, հայհոյում է, երրորդը կարողանում է լաչառություն անել, անում է, չորրորդը կարողանում է խնդիր բարձրացնել, քննարկել: Բայց ագրեսիվ ինչ-որ բան կա, որը ոչ մի տեղ չի տանում:
Անցել եք երկար ճանապարհ. որպես կին, հասարակական գործիչ, ի՞նչ եք գտել և ի՞նչ կորցրել:
-Կորցրել եմ ամենաթանկ մարդուն՝ ամուսնուս: Գտել եմ մի հմտություն, որով ես կարողանում եմ ինձ թունդ չսիրող պաշտոնյայի, ցանկացած մեկի հետ համագործակցության եզր գտնել: Դա կարծես թե ինձ հաջողվում է:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի



http://asekose.am/hy_AM/news/9/155192-incounern-inc-taran-mi-tex--ore-kocvoum-e-qaxaqakanoutyounanahit-baxsyan.html


4/08/2014

По следам тайны. Что было до Большого взрыва?

В начале ХХI века выдающийся физик Роджер Пенроуз, исследуя реликтовое излучение, обнаружил странные неоднородности в виде концентрических кругов. Такое же наблюдение сделал физик Ваагн Гурзадян. Исследователи предположили, что это гравитационные следы столкновения колоссальных черных дыр, образовавшихся в предыдущей Вселенной.

3/29/2014

Միկի Մաուսը` Յուպիտերի վրա

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի` Յուպիտերի վրա, աստղագետ Պիչը նկատել է Ուոլթ Դիսնեյի հերոս Միկի Մաուսին: Գիտնականների խոսքով Մաուսի ականջները` դրանք անտիցիկլոնն են`  մթնոլորտային բարձր ճնշման մարզը, իսկ մռութիկը մթնոլորտային ցածր ճնշումն է


Յուպիտերը (լատ.՝ Jupiter) կամ ԼուսնթագըԱրեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ ՍատուրնիՈւրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամարտաքին մոլորակներ։