8/04/2018

Աստղագետները Յուպիտերի շուրջ պտտվող ևս 12 նոր արբանյակ են հայտնաբերել

Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Յուպիտերի շուրջ պտտվող ևս 12 նոր արբանյակ: Դրանցից 9-ը, հավանաբար, ավելի խոշոր երկնային մարմնի բեկորներ են,-գրում է The Guardian-ը:

Նոր հայտնաբերված արբանյակների շարքում աստղագետների ուշադրությունը գրավել է հատկապես մեկը: Այն շարժվում է շատ մեծ արագությամբ ու վստահաբար կբախվի մեկ այլ երկնային մարմնի ու կոչնչանա:

Պարբերականը հավելում է, որ Յուպիտերը տիեզերքի՝ մարդկության կողմից ուսումնասիրված հատվածում ամենաշատ արբանյակ ունեցող մոլորակն է:

Կանայք ինչպիսի՞ տեսք կունենան ապագայում.գիտնականների «բացահայտում»-ը

Մեծ Բրիտանիայի գիտնականները որոշել են զարմացնել իրենց հերթական «բացահայտմամբ»: Կենսաբանության պրոֆեսոր Էլիս Ռոբերթսը էվոլյուցիոն փոփոխությունների արդյունքում ապագայում կանանց տեսնում է գորտի մաշկով, թռչնի սրտի զարկով, թռչող մկների ականջներով ու կենգուրուի փորի վրայի պարկով և 3 մատ ունեցող ոտքերով՝ արագ վազելու համար:

Գիրք ունեցող հայն ավելի վտանգավոր է, քան զենք ունեցողը.Լեգենդ գրի մասին

Լենկթեմուրի արշավանքի ժամանակ թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի վտանգավոր է, քան զենք ունեցողը: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին` հաճախ հորելով տարբեր վայրերում: Պատմում են, որ դեպի անապատ փախած մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում ու ջնջում գրածները, բայց նրանք նորից ու նորից գրում էին և այդպես փորձում փրկել իրենց լեզուն ու գրերը: Թշնամիները ամենուր փնտրում էին այն մագաղաթները ու գրքերը, որոնք հայերը փորձում էին թաքցնել և հայտնաբերելու դեպքում ոչնչացնում էին: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Վերջինը եկած հայի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի քարերին, ու գրքերը ի պատասխան հողի տակից կխշշան իրենց էջերով:

Ինչո՞ւ չպետք է հյուրերի մոտ լվալ կեղտոտ ամանները

Ամեն ազգ էլ ունի իրեն բնորոշ սովորույթներ, սակայն կա մեկ բան, որն ընդհանուր է: Չի՛ կարելի կեղտոտ ամանները լվանալ, քանի դեռ հյուրեր կան տանը: Քաղաքավարությունից դրդված՝ նրանք առաջարկելու են օգնել ձեզ, ինչը լավ չէ:
 Ասում են՝ եթե որևէ մեկը լվում է ձեր տան կեղտոտ ամանները «մաքրում» -տանում է նաև ձեր հաջողությունը:
Կեղտոտ ամանների հետ կապված մի հարց էլ կա.եթե գիշերը դրանք մնում են  դարակում և դուռն էլ բաց եք թողնում, ապա էլի երջանկությունն ու հաջողությունը կորցնելու վտանգ կա:

Մարսի վրա լիճ են գտել

Գիտնականները Մարսի վրա լիճ են հայտնաբերել։ Այն ունի 20 կմ երկարություն, գտնվում է մոլորակի հարավային ամսում և պատված է սառույցի հաստ շերտով: Լիճը հայտնաբերվել է Մարսի ուղեծրին գտնվող Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express արբանյակի վրա տեղադրված ռադարային սարքավորումների շնորհիվ,-հայտնում է BBC-ն

Նշենք, որ գիտնականները կասկածներ ունեին Կարմիր մոլորակում ջրի առկայության վերաբերյալ, սակայն չէին կարծում,որ դա մշտական է: Բայց, արի ու տես, որ ջերմաստիճանի նվազման պատճառով ջրի մեծ մասը սառույց է  դարձել:
 -Հավանբար սա փոքրիկ լճակ է: Նման բան կարելի է գտնել նաև Երկիր մոլորակում,-ասում է իտալացի աստղաֆիզիկոս Ռոբերտո Օրեսեն: