«Պահանջվում է աշխատող» նախադասությունն ամեն օր լսում ենք եթերում, կարդում թերթերում ու պատերին: Կարդում ու անցնում ենք` ի տարբերություն նրանց, ովքեր աշխատանք են փնտրում: Բայց, նայած, թե այդ աշխատանք փնտրողներից քանիսն են բարետես:
Հա, նոր ձև է, եվրոպայից է ներմուծվել:
-Պահանջվում են բարետես, մինչև քսանհինգ տարեկան վաճառողուհիներ:
-Պահանջվում են բարետես մատուցողուհիներ և այլն:Չմոռանալով նաև օտար լեզվի իմացության ու 1000-2000 դրամ աշխատավարձի մասին:
Եվ մեր և ձեր թանկագին ժամանակը չվատնելու համար գոնե հայտարարությունից հետո գրեք շիկահեր, թե՞ սևահեր, բարձրահասակ, թե՞ կարճահասակ, կարող է բարետես եք գրում, բայց ձեզ համար բարետեսն ինձ համար տգեղ է, կամ` հակառակը. դա ինչպե՞ս որոշենք: Կամ էլ` մի նկարիչ բերեք և' գումար կաշխատի, և՛ ձեր ուզած մոդելը կնկարի, դուք էլ կպատվիրեք ու նկարի ներքևի մասում կգրեք.
-Բարետես վաճառողուհի: Նրա համար, որ նայեն դեմքին, գնեն ժամկետն անց սնունդ կամ անճաշակ հագուստ
-Բարետես հեռախոսավարուհի: Նրա համար, որ լսեն «բարետես» ձայնն ու անընդհատ զանգեն
-Բարետես գանձապահ: Նրա համար,որ ընկղմվեն աչքերի մեջ ու փողը չհաշվեն. Այն երբեք ավելորդ չի լինում:
Է՜հ,աշխատողներն էլ ուզում են ազնիվ, բարեխիղճ ղեկավարներ, որ աշխատավարձը ժամանակին տան, ոչ թե մի բան էլ վերջում իրենցից պահանջեն:
Комментариев нет:
Отправить комментарий