Արուս- Բարև Մարիամ, ինչ կա՞:
Մարիամ- Հե'չ, սովորական Արուս ջան:
Արուս- Տնեցիք լավ են՞:
Մարիամ- Հա,լավ են:
Արուս- Դե', լավ Մարիամ ջան, գնամ տուն, տենամ տելեվիզորով ինչ կա, էս ցրտերն էլ որ չեն սկսվում, ամբողջ օրը տանն ենք:
Մարիամ- Գնա', գնա': Ես էլ գնամ գրախանութ, թոռնիկիս գիրք եմ խոստացել:
Արուսը գնում է տուն, ճիշտ է, չորրորդ հարկում են բնակվում, բայց անպայման վերելակով է բարձրանում, մեծ կին է, հո մեկի փոխարեն չորսը հարկ չի բարձրանա: Բայց , թե <<վայն>> եկել տարել է բնակիչներին, եթե վերելակի վարձը չեն մուծել , կամ էլ` լույսեր չկան: Արուս, դու Արուս, շատ է նեղվում խեղճ կինը, անպարտաճանաչություն չի սիրում և ոչ էլ` անակնկալներ: Ներս է մտնում:
Թոռնիկը խաղում է, հարսը ամաններն է լվանում` հինգը րոպեից կրկին այդ գործընթացը կրկնելու ակնկալիքով:
Արուս- Ուֆ, ուֆ էս ինչքան վատ եմ:
Հարսին, թե Լուսո, հլը <<պուլտը>> բեր:
Խեղճ Լուսո, դե արի ու ամանների չխկոցի ներքո ձայն լսիր, այն էլ` սկեսրոջ:
Հեռակառավարման
վահանակը մի կերպ, չուզելով, վեր է կենում ու գտնում, գնում, հանգրվանում սեղանին: Սուրճի, թխվածքի ուղեկցությամբ էլ հայտնվում է Լուսոն:
Իսկ հատակին վու, վու, վու, քըխ, քըխ, քըխ, արա կտամ կսատկես <<խաղում է ձագուկը>>: Ոչ հեռվում, էկրանից այն կողմ հնչում է երաժշտությունը, սկսվում է հերթական սերիալի հերթական սերիան:
Լուսո-Ա'յ տղա Հակոբիկ, սու'ս մնա:
Հակոբիկ-Մամ, խելոք եմ մնում:
Ու մեր Հակոբիկը խաղից կտրվելով աչքը <<միամիտ>> գցելով հեռուստաէկրանին, ինչ տեսնի, տեսնի ինչ` պաչիկ- մաչիկ, տուրուդմբոց- հարայհրոց, դանակ, հրացան, ջարդած ոտք ու գլուխ: Հակոբիկ քեզ Հակոբիկ, թողնում է խեղճ խաղալիքներին անտեր ու մի կտոր թխվածք ձեռքն առնելով ակնապիշ նայում: Այդ անտեր գովազդն էլ որ չեն տալիս, խեղճ երեխի նյարդերը տեղի են տալիս:
Հակոբիկ-
Ի՜՜՜՜՜՜ տատի, հոգնեցի գովազդից:
Արուս-
Հա՜, անտեր գովազդը որ չտան լավ կլինի: Արի' բալես, գետնին մի նստի, արի' գիրկս, կսառչես:
Հակոբիկ-
Եկա:
Ու ժպիտով, փայլուն աչքերով մեր բալիկը հայտնվում է տատի գրկում, իսկ այնտեղ` հեռվում, գրադարակներից արցունքն աչքերին նրան էին նայում գրքերը, տետրերը, մատիտներն ու գրիչները: Անտեր խաղալիքների մասին էլ չասած: Չնայած, ինչպես փոքրիկը նկատեց, սերիալի միջի դանակից, հրացանից ինքն էլ ունի, ու հասկացավ, թե ինչքան խելացի ու լավն են իր հայրիկն ու մայրիկը: Սերիալ սերիալի հետևից նայեց մեր Հակոբիկը մինչև եկավ պապան, մի կտոր հաց կերավ ու փռվեց բազմոցին: Փոքրկը կրկին հիշեց իր խաղալիքներին ու գնաց խաղալու, տեսածը գործածելու, երբ լսեց ու տեսավ, թե ինչպես է հռհռում իր հայրիկը: Իսկ ծիծաղի պատճառը այդ <<հումորային>> հաղորդման հերոսներն էին: Էս բալիկը, ինչպես իր տարիքում յուրաքանչյուրը, սկսեց դիտել ու մտապահել ամենը և առավոտյան պատմեց ընկերներին, բայց հայտնագործություն չարեց, քանի որ բոլորն էլ դիտել էին, բացի մեկից` Արմենից, ով տուն գնալով մորն հարցրեց, թե արդյոք ճիշտ են վարվում Հակոբիկի և ուրշների ծնողները, որ թողնում են նման հաղորդումներ դիտեն երեխաները, իսկ մայրը, թե. «Որդի’ս, տարբեր ընտանիքներ կան, տարբեր մտածելակերպ ու դաստիարակություն: Եթե ծնողը այդպիսին է, այդպիսին կլինի և երեխան»:
Արմեն- Մա'մ, բա որ պապան այդպիսի ֆիլմեր, հաղորդումներ է դիտում, ես էլ եմ վատը՞:
Մայրը, թե, ոչ, հասկանում ես, դու չպետք է հորդ նմանվես, նրա ընտանիքը ուրիշ է եղել և նա չի փոխվի, բայց դու կարող ես օրինակ ծառայել նրան` նայելով ուսուցողական, մշակութային հաղորդումներ, կարդալ գրքեր: Ի դեպ, գիտեիր, որ այս օրը` նոյեմբերի 26-ին, 1956 թվականին առաջին անգամ եթեր հեռարձակվեցին հայկական առաջին հեռուստահաղորդումները, իսկ 1957 թվականի փետրվարի իննին տեղի ունեցավ Երևանի հեռուստատեսության ստուդիայի հանդիսավոր բացումը:
Արմեն- Իրո՞ք, գնամ և պատմեմ ընկերներս:
Комментариев нет:
Отправить комментарий