3/14/2013

Հայ մարդու մեջ ի վերուստ դրված է խաչ փորելու կոդը. Խաչքարագործ


«Հայաստանի ամեն մի թիզ հողի վրա կարելի է հանդիպել խաչքարերի: Սկզբանավորվել են 4-5-րդ դարերում: Վերջին տարիների խաչքարագործությունը զարգացում է ապրում՝ կապված նոր մտածելակերպի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խաչքարագործության ներկայիս վիճակին՝ նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Ինչ վերաբերում է խաչքարագործությունը որպես արվեստ ուսումնասիրելուն՝ Արգամ Այվազյանը փաստեց. «Մենք խաչքարերի արվեստը հարևանցիորեն ենք ուսումնասիրել: Բազմահազար խաչքարեր սպասում են ուսումնասիրողներին, նույն իրավիճակում է նաև որմնանկարչական արվեստը: Սա խայտառակություն է Հայաստանի համար»:
Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը անդրադառնալով նույն թեմային՝ նշեց, որ խաչքարը չունի անցյալ, ներկա և ապագա: Այն մեր ժողովրդի դիմագիծն է: «Նրանցում կա և՛ աղոթք, և՛ երաժշտություն: Հայ մարդու մեջ ի վերուստ դրված է խաչ փորելու կոդը»:

Ինչ վերաբերում է համապատասխան Խաչքարագործության դպրոցներին ՝ բանախոսները փաստեցին, որ այդպիսիք չկան. «Երեխաներ կան, սովորում են մեզ մոտ, բայց նրանք պետք է գրագետ լինեն: Գոնե պատմությունը պետք է իմանան»,-ասաց Վարազդատ Համբարձումյանը:

Անդրադառնալով խաչքարերի վերատեղադրմանը՝ նախիջևանագետը նշեց, որ ժամանակին վերատեղադրում էին փոքր խաչքարերը. «Այսօր հավաքել են դրանք՝ ցուցադրելու համար: Երբեմն հայտնվում են օլիգարխների պատերին: Փոքր խաչքարերը պետք է հսկվեն»,-եզրափակեց բանախոսը:









Комментариев нет:

Отправить комментарий