«Այսօր Նախիջևանի տարածքում չունենք հայկական որևէ խաչքար: Նախիջևանի տարածքում
1998-2006 թթ ավերվել են 27.000-ից ավելի հայկական խաչքարեր: Նոր Ջուղայի խաչքարերից
մոտ 50-ը վերականգնվել է՝ շնորհիվ առանձին քանդակագործների»,-լրագրողների հետ հանդիպման
ժամանակ փաստեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը՝ անդրադառնալով Ջուղայի խաչքարերի կրկնօրինակման և տեղադրման աշխատանքներին:
Ինչ վերաբերում է պետության
կատարվելիք և կատարված քայլերին՝ նախիջևանագետը նշեց. «Այս պահի դրությամբ Նախիջևանի Ջուղայում չկա հուշարձան, չկա պրոբլեմ: Հայաստանի
անտարբերությունն է, որ միջազգայնորեն չեն դատապարտում Ադրբեջանի վարած քաղաքականությունը»:
Комментариев нет:
Отправить комментарий