Նեխուրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ` A, B1, B2, B3, B5, B6, C, PP, U, E, K, բջջանյութ, եթերայուղ, կալիումի միկրոէլեմենտներ, կալցիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, բոր, քլոր ևայլն։Հիպոկրատը գրում էր, որ նյարդային խանգարումների դեպքում նեխուրը պետք է և՛ սնունդ լինի, և՛ դեղամիջոց: Նեխուրը հատկապես հարուստ է մագնեզիումով: Մագնեզիումի պակասը հանգեցնում է անհանգստության ու վախի զգացումին, մարդը դառնում է դյուրագրգիռ, շուտ է հոգնում, գերզգայուն է դառնում եղանակի փոփոխությունների հանդեպ: Նեխուրի մեջ պարունակվող նատրիումը կանխարգելում է օրգանիզմում աղերի կուտակումները:
Հոդատապի եւ ռևմատիզմի դեպքում
ա) 1 ճաշի գդալ նեխուրի սերմերի վրա 1,5 բաժակ եռացրած-սառեցրած ջուր լցնել, թողնել 2 ժամ, քամել, ուտելուց կես ժամ առաջ` օրը երեք անգամ, ընդունել 2 ճաշի գդալ:
բ) Նեխուրի թարմ արմատները մանրացնել, 1 ճաշի գդալ արմատներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել թերմոսի մեջ 2 ժամ, քամել, ընդունել 1/4 բաժակ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3-4 անգամ:
Նեխուրի պատրաստուկները խոչընդոտում են աթերոսկլերոզի զարգացմանը եւ իջեցնում արյան ճնշումը: Այս հիվանդությունների կանխարգելման համար խորհուրդ է տրվում նեխուրն ընդգրկել կերակրացանկում:
Գաստրիտի դեմ: 30-40 գրամ նեխուրի արմատներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թողնել 8 ժամ: Խմել 2 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Նույն միջոցով բուժում են նաեւ ստամոքսի խոցն ու 12-մատնյա աղիի խոցը:
– Շաքարային դիաբետ: 20 գրամ թարմ նեխուրի տերևներին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել 15 րոպե: Խմել 3 ճաշի գդալ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Նույն թուրմը կարելի է պատրաստել նաեւ նեխուրի արմատներից, միայն պետք է եռացնել կես ժամ:
Նեւրոզներ, քնի խանգարումներ: Նեխուրի թարմ հյութը խմել օրը 3 անգամ, 1-2 ճաշի գդալ` ուտելուց առաջ: Նույն միջոցն օգտակար է նաեւ եղնջատենդի, հոդատապի եւ դերմատիտի ժամանակ:
– Երիկամների հիվանդություն
ա) Երիկամների թուլության դեպքում օգտակար են նեխուրի եփած սերմերը: 1 թեյի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ ջուր, եփել, ավելացնել նախապես եփած ոլոռ եւ մեղր ըստ ճաշակի: Խառնել, խմել 2 ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3 անգամ: Քարավուզը նպաստում է երիկամներում կուտակված քարերի հեռացմանը: Նաեւ օրգանիզմից հեռացնում է միզաթթուները:
Երիկամներում քարերը կարելի է դուրս բերել օրգանիզմից հետեւյալ եփուկով. 2 թեյի գդալ նեխուրի սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել կես ժամ: Ընդունել օրը 2 անգամ` 3 ճաշի գդալ:
Նեխուրը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի աջակից
Ապացուցված է, որ 100 գ նեխուրը պարունակում է ընդամենը 16 կալորիա, 1,6 գ բջջանյութ, որն էլ օրգանիզմից տոքսինները դուրս բերելու պատասխանատուն է։
Եվ վերջապես, նեխուրը մեր օրգանիզմին մատակարարում է մագնեզիում և կալիում՝ հանքանյութեր, որոնք խթանում են միզամուղ համակարգի աշխատանքը և դուրս են բերում ավելորդ հեղուկը։
Եվ վերջապես, նեխուրը մեր օրգանիզմին մատակարարում է մագնեզիում և կալիում՝ հանքանյութեր, որոնք խթանում են միզամուղ համակարգի աշխատանքը և դուրս են բերում ավելորդ հեղուկը։
Այդ պատճառով էլ նեխուրը նիհարեցնող գրեթե բոլոր դիետաների բաղադրամասերից է։
Նեխուրը նաև հակաօքսիդանտ է, պարունակում է A,B,C,D վիտամիններ և մագնեզիում, որն էլ կանխում է մեր օրգանիզմի վրա վտանգավոր ազատ ռադիկալների ունեցած ազդեցությունը։
Նեխուրը նաև հակաօքսիդանտ է, պարունակում է A,B,C,D վիտամիններ և մագնեզիում, որն էլ կանխում է մեր օրգանիզմի վրա վտանգավոր ազատ ռադիկալների ունեցած ազդեցությունը։
Նեխուրի հիմքով հյութերի, կոկտեյլների և սմուզիների բաղադրատոմսերը՝ ստորև․
1. Նեխուրի, տանձի, վարունգի և գազարի հյութ
Այս հյութն ավելի լավ է խմել ամռանը, որպեսզի ազատվեք վերջույթների այտուցից և վերջույթներում կուտակված հեղուկից։
Քեզ անհրաժեշտ է նեխուրի 3 ցողուն, 2 տանձ, 2 վարունգ և 1 գազար։
Ցանկության դեպքում կարելի է հյութը քաղցրացնել։
Եթե հյութը թանձր լինի, կարող ես ավելացնել մի քիչ ջուր։
Խմել առավոտյան, ցանկալի է` նախաճաշից առաջ։

2․Նեխուրի, գազարի և խնձորի հյութ
Սա ամենատարածված համադրություններից մեկն է։
Այս հյութն օգտակար է այն առումով, որ մաշկը նախապատրաստում է արևային լոգանք ընդունելուն, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, խթանում է լյարդի աշխատանքը, պայքարում է սակավարյունության դեմ, չեզոքացնում է շրջակա միջավայրի արտանետումների վտանգավոր ազդեցությունը և, վերջապես, օրգանիզմին մատակարարում է վիտամիններ և պրոտեիններ։
2 բաժին դասական այս հյութի համար հարկավոր են 1 նեխուրի 1 ցողուն, 1 խնձոր, 4 գազար և կես կիտրոնի հյութ։

Եթե ստացված հյութը թանձր լինի, կարող եք մի քիչ ջուր ավելացնել։
3. Նեխուրի, կոճապղպեղի և գազարի հյութ
Այս շատ համեղ հյութը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են գրիպից կամ մրսածությունից, ինչպես նաև ալերգիայից։
Այս հյութի համար անհրաժեշտ է նեխուրի 2 ցողուն, միջին չափի 5 գազար և 1 կտոր թարմ, կեղևը մաքրած կոճապղպեղ։
Բոլոր բաղադրիչները կտրատել և հարել բլենդերով։
Պետք է ստացվի կրեմանման զանգված։ Կարող ես թանձրուքը բացել մի քիչ ջրով, ինչպես նաև ավելացնել մեղր։

4․Նեխուրի և նարնջի սմուզի
Այս ըմպելիքը կատարյալ է նիհարել ցանկացողների համար, իսկ խմել այն պետք է առավոտյան սոված փորին։
Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն և 2 նարինջ։
Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն և 2 նարինջ։
Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել 2 շաբաթ, ապա 1 շաբաթ ընդմիջում տալ և հետո նորից կրկնել։
Комментариев нет:
Отправить комментарий