6/18/2015

Երբ Նոր Տարվա գալուստն ազդարարում է ժամանակի գունդը

Նյու Յորքում ամեն տարի Նոր Տարվա գալուստն ազդարարում է ժամանակի՝ Times Square-ի ամանորյա գունդը, որը  տեղադրված է Նյու Յորքի Թայմս Սքվեր թաղամասի շենքերից մեկի վրա։ 


Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23։59-ին այդ գունդը իջեցվում է 23 մետր բարձրությունից և հենց կեսգիշերին հասնում հատակին, ինչն էլ խորհրդանշում է Նոր Տարվա գալուստը։ Առաջին անգամ գունդն իջեցվել է 1907 թվականին: Այն պատրաստվում է բյուրեղիկներից և հազարավոր լուսադիոդներով։ Ժամանակակից գունդն ունի 3.6 մ տրամագիծ և կշռում է ավելի քան 5 տոննա:

Комментариев нет:

Отправить комментарий