6/18/2015

Կատաղի վարունգը

Բացի սովորական վարունգից կա նաև կատաղի վարունգ:
Կատաղի վարունգը կամ  իշավարունգը (լատ.՝ Ecballium elaterium), դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Ծաղիկները բաց դեղնավուն են, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը սալորի մեծության հյութալի բազմասերմ դդմիկ է։
Տարածված է Ազորյան կղզիներում, Փոքր Ասիայում, իսկ հարավում եվրոպական՝ Ռուսաստանի Ղրիմում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում, Տավուշի և Արմավիրի մարզերում։ Աճում է ճամփեզրերին, թեթևակի աղուտ-ալկալի և կավային լանջերին։ էջմիածնի, Իջևանի ճանապարհների եզրերին։ Թունավոր բույսեր է:

Комментариев нет:

Отправить комментарий