6/18/2015
5/31/2015
Երկրի վրա ապրող ցանկացած երկու մարդ բաժանված է ծանոթների 5 մակարդակով
Վեց ձեռքսեղմումների տեսությունը պնդում է, որ Երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանցից բաժանված են ծանոթների 5 մակարդակով։
Տեսությունն առաջ է քաշվել 1969 թ.-ին ամերիկացի հոգեբաններ Սթենլի Միլգրեմի և Ջեֆրի Թրևերսի կողմից։ Նրանք պնդում էին, որ Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր ոք միջնորդավորված կերպով ծանոթ է ցանկացած այլ մարդու հետ, ընդ որում՝ ծանոթների այդ շղթան կազմված է 6 հոգուց։
5/17/2015
Մեկնեցի Երևանի վարդերի բույրով, բայց վարդերը մնացին այնտեղ՝ Օպերայի հրապարակում
Մեկնեցի Երևանի վարդերի բույրով, բայց վարդերը մնացին այնտեղ՝ Օպերայի հրապարակում: Մարմինս վառվեց դրանց մարմնի՝ իմի վրա գաղտագողի ճզմումի մեջ: Զգացի նրանց կրծքերի պայթելն՝ ընդդեմ իմ մարմնի: Լայնածիր հող: Տեսա նրանց արցունքները, երբ նրանց աչքերը բարձրացան դեպի արևը: Լսեցի նրանց ծիծաղների փոթորիկը.աշնան առաջին ձյուն: Նրանց ճարպե մատները դեղին մանեցին: Երկար ու նուրբ մոմեր՝ սևերի մեջ եկեղեցիների:
Նայեցի Արարատին՝ ուղիղ աչքերի մեջ՝ աչքերի խորքը, և նա ինձ ողջունեց իր խստաշունչ վեհության բարձունքից: Այդժամ զգացի հողի և նրա կարմիր, հույժ հնամենի բույրի դողն իմ քայլերի տակ, որոնք ջնջվում են գետնի հետ, որ թաքնվում է երազի սկզբում:
Սերժ Վենտուրինի
«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ Սերժ Վենտուրինիի հետ,ով ֆրանսերեն է թարգմանել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» -ն:
Իսկ, թե ինչո՞ւ «Երկիր Նաիրի»՝ Վենտուրինին նկատեց. «Այն Չարենցի կարևոր ստեղծագործություններից է, ունի կյանքի իմաստ: Կհամեմատեի Ջեյմս Ջոյսի «Ոդիսևս»-ի հետ»։
Թարգմանիչը հայտնեց, որ թարգմանել է նաև Սայաթ-Նովայի գործերը.
«Սայաթ-Նովայի գործերը թարգմանելու համար 7 տարի պահանջվեց, «Դանթեկան առասպել»-ի համար՝ 2-3 տարի, իսկ «Երկիր Նաիրի» շարքը թարգմանելու համար 10 տարի է պետք, դեռևս հատվածներ են թարգմանվել: Կարծում եմ, որ այս ստեղծագործությունը պետք է ճանաչում ստանա նաև Եվրոպայում: Արդեն սկսել ենք Քուչակի գործերը թարգմանել, չնայած բոլոր ճանապարհները տանում են դեպի Չարենց: Պետք է նշել, որ Չարենցն ու Սայաթ-Նովան այն հեղինակներն են, որոնց ստեղծագործությունները շատ դժվար է թարգմանել»,-մեզ հետ զրույցում ասաց Վենտուրինին:
Վենտուրինին ծնվել է Փարիզում: Նրա մայրը զբաղվում է դերձակությամբ և տնային աշխատանքներով, իսկ հայրը Ազգային աշխարհագրական ինստիտուտում աշխատում է որպես քարտեզագիր: Բանաստեղծի մանկությունն անց է կացել Փարիզի 7-րդ թաղամասում՝ Ռոդենի թանգարանից ոչ հեռու:
Նա 25 տարի ապրել և աշխատել է Երևանում: Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում 3 տարի աշխատել է որպես գրականության և ֆրանսերենի դասախոս:
«Երկրաշարժի տարիներից էլ ուսումնասիրել եմ հայ գրականությունը՝ հատկապես պոեզիան: Ինձ հետաքրքիր է հայերի կյանքը: Ինձ շատ է հետաքրքրում Հայոց ցեղասպանությունը, և ես բազում ուսումնասիրություններ եմ կատարում այդ առումով: Շատ ստեղծագործություններ ունեմ Միսաք Մանուշյանի մասին»,-նշեց բանաստեղծը:
«Կան մարդիկ, որոնք ճանաչում են հայոց մշակույթը, բայց քչերն են, ովքեր բնակվում են այնտեղ: Իսկ Վենտուրինին այդ տարածությունը հասկանում է: Նա շատ բան է արել մեր գրականության համար: Դեռևս 80-ական թվականներին նա ապրել է Հայաստանում ու դասավանդել: Էլի մազերը երկար էին, բայց սպիտակ չէին(ծիծաղում է.Ա.Կ): Նրա աչքերի առջև Հայաստանը դժվար ճանապարհ է անցել. երկրաշարժ, արցախյան ազատամարտ… ու նա այդ տարիների վկան է»,-ասաց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը:
http://asekose.am/hy_AM/news/8/188396-nayeci-araratin-ouxix-acqeri-mej-acqeri-xorqe--e-na-inc-oxjounecserj-ventourini.html
5/03/2015
Բռնաբարել է, վրաերթի է ենթարկել, սպանել է, հրդեհել
Բացեցիր չէ՞ այս նյութը: Աչքերդ էլ արագ-արագ մեկ աջ ես տանում, մեկ ձախ, վերև-ներքև, ինչ է, թե իմանաս՝ ով, ում, ինչո՞ւ և ամենակարևորը, խոսելու թեմա կլինի: Քեզ տեղեկացվածի տեղ կդնես և ոչինչ չասող ու ոչինչ չփոխող զրույցդ կսկսես «Բա իմացա՞ր»-ով ու կավարտես «Երկիրը երկրի չէ» արտահայտությամբ: Այնինչ, հինգ վայրկյան առաջ շատ լուրջ, ամեն ինչ ասող, վերոնշյալ բառերը չպարունակող ու սիրտ չկանգնեցնող, մտածելու, խորհելու առիթ հանդիսացող նյութին անգամ աչքի պոչով չնայեցիր: Հետո էլ ասում ես, թե «Յախք, էլի այս ապուշ լուրերը, բան չունեք գրելու…»:
Բա այդ դեպքում գրված «բաները» ինչո՞ւ չես կարդում: Չէ՞ որ այդ «բաներն» են հարստացնում, ուղղորդում, օգնում: Բա չէ, ով ում հետ քնեց, քանի ժամ քնեց, անկողինը բուրդ էր, բամբակ, թե մետաքս, կամ, թե ադամանդներից ով որ ամսագրի շապիկին է հայտնվել, ինչպես են դզել-փչել և այլն: Տեսնո՞ւմ ես ընթերցո՛ղ, թե որքան մեծ է քո մեղքի բաժինը:
http://asekose.am/hy_AM/news/11/142278-brnabarel-e--vraerti-e-entarkel--spanel-e--hrdehel.html
4/23/2015
Կոմիտասն ու Հայոց ցեղասպանությունը
Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը՝ արյունալի գործողություններ ձեռնարկելով թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ մտավորականության դեմ։ Կազմելով մտավորականների 2 խումբ՝ թուրք ոճրագործներն աքսորեցին նրանց Այաշ եւ Չանգր։ Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար ու դաժան ճանապարհը՝ գիտակցելով իր ողբերգական վախճանը։
Ֆիզիկական և հոգեկան ցնցումներ, ճնշվածություն. այսպիսին էր տիրող վիճակն աքսորավայրում։
Առաջին հարվածը Կոմիտասը ստացավ այն ժամանակ, երբ իր երգով ուզում էր ընկերներին հասկացնել գալիք արհավիրքի մասին։ Հանկարծ ոստիկանի սահմռկեցուցիչ հարվածն ընդհատեց նրա երգը։ Անսպասելի հարվածի ուժգնությունից Կոմիտասը սփրթնեց և չկարողացավ շարժվել...
Մեկ ուրիշ անգամ, անցնելով դիակների և մահացող մարդկանց միջով՝ կոմպոզիտորն ականատես եղավ մի աղեկեզ տեսարանի. թուրք ոստիկանն աննկարագրելի դաժանությամբ ու հաճույքով պատռեց երկունքի ցավով տառապող կնոջ փորը, իսկ նորածնի ճիչը խեղդեց իր ուժգին հարվածով։ Մոր և որդու դժոխային տառապանքն ու դաժան մահը մինչև հոգու խորքը ցնցեցին Կոմիտասին. այդ պահին նա ի վիճակի չէր նույնիսկ խոսել...
...Չանգրի ճանապարհին տեղի ունեցած դեպքը նույնպես անջնջելի հետք թողեց կոմպոզիտորի հիշողության մեջ։ Այն աքսորյալները, որոնց մեջ դեռ մի փոքր ուժ կար, գնացել էին խմելու ջուր հայթայթելու։ Բաժակ չլինելու պատճառով պետք է խմեին դույլից։ Տեղյակ լինելով Կոմիտասի նրբանկատությանն ու խիստ մաքրասիրությանը՝ նրա ընկերները՝ Սիամանթոն եւ Դանիել Վարուժանը, խմելու հնարավորությունն առաջինն ընձեռեցին նրան։ Սակայն, Կոմիտասը դեռ չէր հասցրել մի կում անել, երբ անգութ ոստիկանը խլեց նրա ձեռքից ջրով լի դույլն ու շպրտեց այն...Կոմպոզիտորն անկենդան հայացքով մտավ իր վրանը. նրա գունատությունը վախեցրեց այնտեղ եղած բժիշկներին։ Մեկ ժամ անց Կոմիտասը դուրս եկավ, միացավ ընկերներին։ Վերջիններս նրան ջուր առաջարկեցին, սակայն, թախծոտ ժպիտը դեմքին՝ նա հրաժարվեց։ Կոմպոզիտորը սկսեց խոսել ինքն իր հետ՝ արտասանելով ինչ-որ անհասկանալի բառեր։ Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց...
Հաջորդ օրը, շարունակելով Չանգր տանող ճանապարհը, Կոմիտասը մի զառամյալ, կեղտոտ էշ տեսավ բլրի լանջին։ Հավաքելով իր փարաջայի փեշերը՝ նա հարգանքով խոնարհվեց, ողջունեց էշին և բացականչեց. «Մի՛ շտապեք, ընկերնե՛ր, թույլ տվեք, որ ոստիկանն անցնի»։
Շատերն այս խոսքերը որպես հումոր ընդունեցին, սակայն բժիշկներ Թորգոմյանն ու Սեւակը, լավ իմանալով Կոմիտասին, հոգեկան խանգարվածության տարրեր նկատեցին։
Վերջիններիս առկայության մասին է վկայում նաև հետևյալ դեպքը։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորն հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան...
Երեք ամսվա տանջանքներից հետո հրաման եկավ կոմպոզիտորին վերադարձնել աքսորավայրից, և ազդեցիկ անձանց միջնորդությամբ հրաշքով փրկված իր երկու ընկերների՝ բժիշկ Թորգոմյանի և խմբագիր Քեչյանի հետ Կոմիտասին բերեցին Կոստանդնուպոլիս։
Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ աներևույթ և անզուսպ ալիքներ հախուրն կհուզեն ի խորս մեր հալածական եւ ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն...Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...
Սիրտս փլած է...»։
Կոմիտասի հետ կայացած հանդիպումից հետո այսպես է հիշում կոմպոզիտորին նրա աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը. «Մենք Քեչյանների տանն էինք, երբ ականատես եղանք մի սրտաճմլիկ տեսարանի։ Կոմիտասը, չխնամված տեսքով, կանգնած էր մուտքի մոտ և շրջապատված էր աքսորվածների ընտանիքների անդամներով, որոնք ցանկանում էին իրենց հարազատներից տեղեկություններ իմանալ։
«Նրանք էլ կվերադառնան։ Մի՛ հապաղեք, նամակներ ու հեռագրեր գրեք նրանց, եղեք սրտակից կանայք ու մայրեր...»։
Ապա նետվելով Քեչյանի մահճակալի վրա ու խեղդվելով արցունքների մեջ՝ ավելացրեց. «Ա՜խ, ինչպե՞ս չստեմ, ինչպե՞ս չխաբեմ մեր այրիացած քույրերին։ Ոչ ոք չի տեսել մեր ազգային ողբերգության վերքերը... Այդ ապրումները մեզ կխելագարեցնեն»։
Ճակատագրի բերումով այդպես էլ եղավ։ Կոմիտասը դարձավ 1915 թվականի Մեծ եղեռնի ականատեսն ու հրաշքով փրկված «զոհը»։
Հայ ժողովրդի ողբերգությունը կանխորոշեց երաժշտության հանճարի դաժան կյանքի հետագա 20 տարիների ընթացքը...
Подписаться на:
Сообщения (Atom)




