Լենին պապին ժամանակին ասաց սովորել, սովորել, սովորել, այսօրվա Կարո, Հմբո, Վչո պապիներն ասում են՝ նայել, նայել, նայել….
Մարդ արարածը լինում է երկու սեռի՝ արական և իգական: Նրանք ունենում են գլուխ, աչք, ոտք, ականջ, քիթ, բերան, ձեռք, ոտք…մեծ-փոքր, երկար-կարճ, այդ էական չէ:
Այս արարածներն ամեն օր տեղաշարժվում են այս կետից այն կետը, ուստի անհրաժեշտ է լինում մեքենա՝ երթուղայինի, տաքսու կամ էլ՝ անձնական 4 ակից բաղկացած սայլակի տեսքով:
Ճանապարհին նրանք արժանանում են բազում հայացքների: Արական սեռի ներկայացուցիչների վիճակը փոքր-ինչ հուսալի է, քանի որ սրա կամ նրա աչքերը շատ քիչ են տնտղում նրանց, իսկ, եթե զննում էլ են, ապա երեկոյան՝ Օպերայի, Հյուսիսային պողոտայի շրջանում նստարաններին հանգրվանած , լավ ներկված, ծամոնները բերաններում, պարզապես հերթական անգամ հռհռալու թեմա գտած «կանայք»:
Սրանք ժամանակակից «երեկոյան սերունդ» ներկայացնող հայ կանայք են: Հա, չկարծեք, թե ամուսնացած չեն լինում, լավ էլ լինում են…ու ճիշտ ընտրություն են կատարած լինում: Ասենք՝ ամուսնանում են մեկի հետ, ով ուրախանում է, երբ կինը փող է տուն բերում, իսկ թե ինչ ճանապարհով՝ այդ էական չէ:
Ահա, կարծես թե պապիկներին մոռացանք…հա, նրանք իրենց խորհուրդը սերտած ու ապագա սերնդի ժառանգությունը կազմած՝ առավոտից իրիկուն հաստատվում են բակերում, մայթերին ու նարդի խաղում… Սակայն, Աստված չանի` մեկն անցնի նրանց տարածքով: Կմոռանան այդ գրողի տարած զառն ու ժամերով կնայեն անցորդին..դե, ռեպլիկներն էլ չասած, որոնք շատ ծանր կերպով իջնում են թոռնիկների ականջներին:
Ժամանկակից պապիկները կատարյալ օրինակ են ծառայում թոռնիկներին…ժամանակակից հայ պապիկները, ովքեր, կարծես թե մոռացել են իրենց ազգությունը..հազիվ իրենց թոռների ու երեխաների տարեկիցների համարեն այլանդակ, անկիրթ՝ մոռանալով, որ իրենց նման պապիկներ ու հայրեր այդ դժբախտներին է բաժին հասել:
Ո՞ւր է քաղաքակրթությունը, ուր են գիրն ու գրականությունը, ո՞ւր է արվեստը, ո՞ւր է հայեցի դաստիարակությունը, լավ օրինակ ծառայելը…հրե՜՜՜՜ն ձեռքով են անում..իսկ ինչ է ապա աչքիդ առջև…«Երեկոյան սերունդը»՝ ծամոններով, ժարգոնով, գարեջրով, կարաոկեով, նարդիով, ֆիլմերով, աչքերով.. ուրիշի ոտքերին, աչքերին, հագուկապին նայող, ուրիշի քթով, ականջով ու մազերով հետքրքրվող անդուր աչքերով:
Комментариев нет:
Отправить комментарий