Արական սեռի ներկայացուցի՞չ ես, տղամա՞րդ ես, հաստա՞տ: Ուրեմն, շնորհավորում եմ տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ:
Էլ մի հոնքերդ կիտիր. շրջազգեստ հագնու՞մ
եք, հագնում եք, շպարվու՞մ եք, շպարվում եք, մազերներդ երկարացնու՞մ եք,
երկարացնում եք, եղածներն էլ համապատասխան միջոցներով վերացնու՞մ եք,
վերացնում եք ու ման գալիս:
Տղամա՞րդ ես, ուժեղ ես բնության շնորհի՞վ,
բա այդ ճիվաղ ձեռքդ ինչու՞ ես վեր բարձրացնում ու վար իջեցնում. ու՞մ ինչ
ես ուզում ապացուցել:
Տղամա՞րդ ես, իրո՞ք…բա որ փողոցում,
ընկերական շրջապատում, անգամ երգիծական հաղորդումներում երբ ներկա ես
լինում ու ծաղրում եք կանանց, աղջիկներին, անբարո ելույթներ ունենում,
ինչու՞ ես բերանդ բացում ու հռհռում. Ինչ է մայր, քույր չունե՞ս, թե «ձերն
ուրիշ է»:Տղամա՞րդ ես, իսկ ինչո՞ւ ես քեզ երևակայում, ամենակարողի տեղ դնում: Ու մի’
ասա, որ քեզ ամեն ինչ կարելի է: Դու մարդ ես ու տղա, նա էլ մարդ է ու
աղջիկ: Հետևաբար, երկուսդ էլ մարդիկ եք` հավասար իրավունքներով:
Մա՞րդ ես, տղա՞ ես, նոր կոստյում,
վերնաշապիկ ես հագել, կնոջ պես մի շորորա, թե այ, այ շորիկս տեսեք: Առանց
այդ էլ ակներև է, թե չէ հո սիրուն աչքերովդ չէին հիանալու: Ձեր սեռի
ներկայացուցիչներից մեկը կար` հագել էր կոստյում, իրեն երևակայում էր, իբր
ինքը կլորիկ չէր, անունն էլ Լորիկ չէր:
Տղամա՞րդ ես, իսկ ինչո՞ւ ես մռթմռթում ու փնթփնթում:
Ի վերջո, ո՞վ ես, ի՞նչ ես դու: Իմացի’ր
այս հոգեբանական թեստը լրացնելուց հետո: Եթե նշված կետերից ոչ մեկը քեզ
բնորոշ չէ, ունես մեկ միավոր, համապատասխանում է` ունես տասը միավոր: Եթե
դրական պատասխանը գերազանցում է հինգը, ուրեմն կասկածելու տեղիք եք տալիս.
Դժվար է ասել կին եք, տղամարդ, թե այլ բան: Իսկ, եթե երեք դրական պատասխան
ունեք, ապա մի’ տխրեք,մի քանի տարի բուժում և դուք լիովին առողջ եք:
Комментариев нет:
Отправить комментарий