Եվրոպայում առաջին թերթերը երևան են եկել
17-րդ դարի սկզբին. 1609թ. Ստրասբուրգում, 1622թ. Անգլիայում, 1631թ.`
Ֆրանսիայում, Ռուսատանում`1702 թվականին։ Իսկ հայկական առաջին ամսագիրը
Մադրասում (Հնդկաստան) հրատարակել է Հարություն Շմավոնյանը` 1794 թվականի
հոկտեմբերի 16-ին։ «Ազդարարի» ընդամենը 18 համար է լույս տեսել։
Ի հիշատակ այդ օրվա Հայաստանի
կառավարության որոշմամբ 2004 թվականի ապրիլի 22-ից «Մամուլի աշխատակցի»
տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր»։
Շնորհավորում ենք բոլորիս, մեծ մասին
մաղթում անաչառություն, անկողմնակալություն, լրագրության գործառույթների
սերտում ու պատշաճ կատարում։ Քանի որ այսօր տոն է, լավության կարգով
կցանկանայի լրագրության ոլորտ ոտք դրածներին ու դնողներին հիշեցնել, որ
լրագրության գործառույթներն են` տեղեկատվականը, հասարակական կարծիքի
ձևավորումը, կազմակերպչականը, լուսավորչական-դաստիարակչականը,
զվարճաբանականը և գովազդային-տեղեկատվականը։ Եկեք և մոռացության մատնեք ձեր
նոր, ժամանակակից, սեքսասենսացիախառն գործառույթը, ավելի լավ է մեղր
ուտեք, ամեն առավոտ մեկ գդալ և կհիշեք դաստիարակչական գործառույթի մասին`
չմոռանալով նաև, որ յուրաքանչյուր գործառույթի հիմքում էլ
դաստիարակությունն է ընկած։
Իսկ, եթե մոռանաք, կսկսենք մտածել, որ
գլխավոր գործառույթից ինքներդ եք զրկված և այս դեպքում կդիմենք նորին
գերազանցություն ցածրադիր իշխանությանը ու կպահանջենք…ախր, ինչ ունեք, որ
ինչ էլ պահանջենք, շատ-շատ պետք է առաջարկվեր վայր դնել գրիչը, ինչը կլիներ
ձեզ համար ամենավատ պատիժը, սակայն, այն դեպքում, երբ կլինեիք իրական գրչի
իրական տերերը։ Իսկ, եթե այդպիսին լինեիք, այսպիսին չէին լինի ոչ դուք, ոչ
էլ ձեր ընթերցողը։
Մեղու
Комментариев нет:
Отправить комментарий