1/01/2013

ՀՀ նախագահի, վարչապետի, քաղաքապետի ամանորյա շնորհավորանքը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը
Սիրելի՛  հայրենակիցներ,
Ահա, գլորեցինք ևս մեկ տարի: Բնական է, եղան բացթողումներ, սակայն, անցյալում թողնենք ամեն վատ հիշողություն ու խոսենք  այն ամենի մասին, ինչ դրական է, լավ է:
Այս տարվա ձեռքբերումներից էր խորհրդարանական ընտրություններում  ՀՀԿ-ի՝  ձայների մի ամբողջ փունջ հավաքելն ու կարմիր, կապույտ, նարնջագուն ժապավեն կապելը: Բայց  այս փնջի ամեն մի ծաղկի ևս մեկ փորձություն է սպասվում: Նրանք պետք է ժապավենն առանց կտրելու հավաքվեն ու գնան մասնակցելու շատ կարևոր մրցույթի: Ճիշտ է, ինչպես ամեն մի ուսանող, այնպես էլ մենք՝ լավ պատրաստվել ենք քննությունների, սակայն մի փոքր անհանգստանալը չէր խանգարի:
Առջևում նոր փորձություններ են, պետք է դիմադրել ԱՄն-ի, ՌԴ-ի, Անգլիայի ու Ֆրանսիայի գգվանքներին, շոյանքներին ու ապտակներին:
Ինչևէ, շնորհավորում եմ բոլորիս, մաղթում համբերություն, ուժ, կամք և եռանդ: Անդադար աշխատելու  և աշխատանքի արդյունքն այդպես էլ չտեսնելու եռանդ: Մենք կարող ենք, մենք ուժեղ ենք, չպարտվող ենք:
ՀՀ վարչապետի Տիգրան Սարգսյանի շնորհավորանքը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բոլորիս և առավել ևս ինձ՝ մեծ համբերություն: Եթե քննության  կամ մագիստրոսական թեզս գրելիս լինեի, ապա խոսքս ավելի գեղեցիկ և ճոխ ներկայացնելու համար այսպես կձևակերպեի. «Տարին ամփոփում ենք 7 տոկոս տնտեսական աճով, պետական բյուջեի ամբողջական կատարմամբ, ցածր գնաճով»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանի  շնորհավորանքը
Իմ շատ սիրելի Ավանի և շրջակա թաղերի, չէ, կներեք սիրելի երևանցինե՛ր, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Եկեք անցնող տարվան թողնենք մեր կանաչ թիթեռնիկներին, արջուկներին, սագերին, բադերին և նոր տարին դիմավորենք  թևավոր ձիերի, եղնիկների, ճերմակ փաթիլների ուղեկցությամբ:
Ցանկանում եմ, որ հաջորդ տարի լինենք ավելի բարի, չլինենք վայրենի, գնահատենք գեղեցիկը:
Հայ ժողովրդի շնորհավորանքը մեկմեկու
Էհ, լավ լինենք, առողջ լինենք, աշխատատեղեր լինի, չլքենք մեր երկիրը, չվազենք դեպի Եվրոպա, այդ նրանք մեզանից սովորելու բան ունեն, չստենք, չսպանենք, չգողանանք, հարգենք իրար, չնախանձենք, թողնենք, որ ամեն ոք ապրի իր կյանքով: Շնորահվոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Комментариев нет:

Отправить комментарий