Հունվարի 11-ին նշվում է «Շնորհակալության» Միջազգային օրը(International Thank You Day): Իսկ ո՞ւմ են սովորաբար շնորհակալության հայտնում, եթե իհարկե հայտնում են: Բնականաբար տվյալ պահին իրենց շրջապատող հարազատ, թանկ մարդկանց, ավելի կոնկրետ՝ 5-6 հոգու:
Գուցե տոնն այս անվանենք եսասիրության օր, քանզի, եթե դուրս գանք եսասիրության սահմանից, ապա «շնորհակալություն» բառը կդառնա անիմաստ, «Շնորհակալության» միջազգային օրն էլ անհեթեթ:
Քանի որ յուրաքանչյուր թեզ ենթակա է ապացուցման, ապա գնանք այդ ճանապարհով: Շնորհակալություն հայտնես բարոյալքված, կենդանական բնազդով շարժվող հայրենակիցներիդ, թե՞ այն մյուսին, որ մարդ է սպանում, կամ, ավելի ճիշտ՝ հոշոտում:
Շնորհակալ լինես բամբասկոտ հարևաններին, թե՞ բժշկին, որ մարդուն կյանքը փրկելու փոխարեն խլում է: Թե՞ ասենք հայրենակցիդ, ով, ճիշտ է, ցավալի իրադարձությունների հետևանքով հայտնվել է օտար երկրում, բայց և նույնքան ցավալի փաստով հայեցի ոչինչ չունի: Չի խոսում մայրենի լեզվով, նախընտրում է օտարալեզու դպրոց, ձուլվում է…
Ո՞ւմ հայտնես շնորհակալություն: Կրթյալ-անկիրթ հասարակությանը, քաղաքը աղտոտողի՞ն, դժբախտության վրա ուրախացողի՞ն, դեռևս դիմացինի զգեստի թանկ ու էժան անողի՞ն, հարբեցողի՞ն, որ չի ալարում ու ընտանիք է կազմում՝ խաղալով ոչ թե մեկ, այլ մի քանի կյանքերի հետ, ո՞ւմ…
Ինձ ու իմ հարազատ մարդկանց, կասես դու: Տեսա՞ր, որ եսասիրությունը կրկին հաղթեց:
Комментариев нет:
Отправить комментарий