Ապրիլի 4-ին սուրբ Իսիդորա
Սեվիլիի՝ պատմության մեջ առաջին «Etymologiae» հանրագիտարանի ստեղծողի մահվան օրը, նշվում է ինտերնետի համաշխարհային օրը: Օրվա հետ կապ ունի նաև 4.04 թիվը, որը շատ նման է HTTP 404-ին, որը համացանցում ի հայտ
է գալիս սխալի դեպքում:
Յոհան Պավել երկրորդն ասել է. «Ինտերնետը դա մարդկային գիտելիքների հանրագիտարանն
է»:
Ինտերնետի պատմությունը, կարելի է ասել, սկսվել է համակարգիչների
զարգացման հետ (1950-60թթ.): Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ցանկանում էր ունենալ ցանց,
որը կանգուն կմնար անգամ միջուկային պատերազմի ժամանակ, քանի որ օգտագործվող հեռախոսային
ցանցերը կայունություն չէին ապահովում: Խնդրի լուծման նպատակով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը
դիմում է RAND կորպորացիային: Աշխատողներից մեկը՝ Պոլ Բարանը, մշակում է ցանցի տարածման
ծրագիրը:
Քանի որ անալոգային ազդանշանները առանց աղավաղումների տեղ
չէին հասնում, նա առաջարկում է փաթեթների փոխանակումը:
Պենտագոնին դուր է գալիս նրա գաղափարը և դիմում է հեռախոսային
AT&T ընկերությանը: AT&T-ը մերժում է Բարանի գաղափարը՝ նշելով, որ պահանջվող
ցանցը հնարավոր չէ կառուցել:
1957 թվականի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունը բաց
է թողնում առաջին արհեստական արբանյակը՝ դրանով իսկ Տիեզերքում առավելություն ստանում:
ԱՄՆ-ում որոշում են, որ Պենտագոնի՝ հետազոտության համար նախատեսված գումարն աննպատակ ծախսվում է: Ուստի որոշվում է
ստեղծել միասնական գիտական կազմակերպություն՝ ARPA, որը բուհերից և կազմակերպություններից
կվերցներ խոստումնալից ծրագրերն ու պայմանագիր կկնքեր հեղինակների հետ:
Որոշ ժամանակ անց ARPA-ի տնօրեն Լարրի Ռոբերթսի ուշադրությունը
գրավում են համակարգչային ցանցերը: Հետաքրքրվելով փորձագետ Ուեսլի Կլարկի մտահղացումով՝
կապված փաթեթների հետ, նա զեկույցով հանդես է գալիս 1967 թվականի ACM SIGOPS գիտաժողովի
ժամանակ:
Նույն այդ գիտաժողովին ներկայացվում է Անգլիայի ֆիզիկայի
լաբորատորիայում իրականացվող ծրագիր, որը կարելի է կիրառել գործնականում: ARPA-ի տնօրենը
հեռանում է՝ նմանատիպ ծրագիր մշակելու և իրականացնելու մտադրությամբ:
1969 թվականին ստեղծվում է փորձնական ցանց՝ կապված 4 հանգույցներով.
.Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես (UCLA)
. Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա (UCSB)
.Սթենֆորդի հետազոտական համալսարան (SRI)
.Յուտայի համալսարան:
1970թ.-ի
դեկտեմբերին
Ստիվ
Կրոկերի
կողմից
ղեկավարվող
ցանցի
աշխատանքային
խումբը
(Network Working Group) ավարտում է համակարգչից
համակարգիչ
հաղորդակցության
հաղորդակարգը:
Վերջինս
1971 և 1972թթ.-ի
ընթացքում
ընդունվեց
ARPANET-ին միացված
կայքերի
կողմից:
Այն
ցանցի
օգտագործողներին
թույլ
է
տալիս
մշակել
կիրառական
ծառայություններ:
1972թ.-ին
Ռեյ
Թոմլիսոնը
գործի
է
դնում առաջին
կարևոր
ծառայությունը`
էլեկտրոնային
փոստը:
Այսպիսով, ինտերնետը
մուտք է գործում յուրաքանչյուր երկիր, բնակարան և այսօր, առանց նրա,
կարելի է ասել, անհնար է: Այն ապահովում է բազմաբնույթ տեղեկատվություն, կապ, նրա միջոցով
կարող ես գրքեր կարդալ, նամակներ գրել, զրուցել հարազատներիդ ու ընկերներիդ հետ, գոնե
հեռվից (չէ՞ որ հեռվից ամեն ինչ «քաղցր» է), կարող ես նաև սեփական
դիտողություններն ու դատողությունները ներկայացնել, որոնք վայրկյանների ընթացքում կհայտնվեն
որոշ վայ-լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Որոշ երկրներում, օրինակ
ՌԴ-ում, Չինաստանում, Իրանում առկա է գրաքննություն: «Ռուստելեկոմը», ղեկավարվելով ՌԴ օրենքով,
կազմում է կայքերի «սև ցուցակ», արգելափակում
և արգելափակված կայքը անհասանելի
է դարձնում, չնայած, ինչպես նշում է Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, ՌԴ-ում արգելափակված կայքը անհասանելի է դառնում ոչ միայն ռուսների, այլ նաև
մի շարք երկրների համար: Սա այն դեպքում, եթե կայքը ՌԴ-ում է:
Գրիգորի Սաղյանի հավաստմամաբ ինտերնետում բոլորս վճարում ենք ԱՄՆ-ին, երկրորդ տեղում Ճապոնիան
է, որն ունի 7 միլիոն սերվեր: Իսկ, ահա, Չինաստանը ստեղծել է չինական ինտերնետ և ապահովում
է շփում, տեղեկատվության փոխանակում, միայն թե իրար մեջ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ինտերնետային
նվաճման տարեթիվը համարվում է 2011 թվականը՝
կապված ինտերնետ օգտվողների քանակի հետ:
«Հիմա հավասարակշիռ իրավիճակ է: Հեռահաղորդակցության
ոլորտում գոյություն ունի մրցակցություն: Տեսնում ենք ռեալ աշխատող տնտեսագիտություն»,-նշում
է Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահը:
Անդրադառնալով ինտերնետի համար վճարվող
գումարին, նշենք, որ պարզվում է՝ այն ՀՀ-ում ավելի էժան է քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում:
Օրինակ ԱՄՆ-ում 50 դոլար է, Եվրոպայում՝ 100, իսկ, ահա ՀՀ-ում պետք է կազմի միջին աշխատավարձի
2-7 տոկոսը: Եվ, քանի որ ՀՀ-ում միջին աշխատավարձ ասելը հեշտ չէ, հեշտ չէ պարզելը նաև
թե ինչքան է դրա 7 տոկոսը:
Комментариев нет:
Отправить комментарий