12/01/2014

Կապի թանգարան՝ Երևանում

Կապի թանգարանը Հայաստանում հիմնադրվել է 2012 թվականին։  Այնտեղ ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև Հայաստանում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ։ 

Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին: Թանգարանը գտնվում է Ազատության պողոտայի 24/1 հասցեում։

Комментариев нет:

Отправить комментарий