1/25/2015

Կարապի այս տեսակը թշշան ձայն է արձակում

Թշշան կարապը բադերի ընտանիքի թռչուն է:Մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածը՝ 8-13 կգ։ Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում։ Պոչը երկար է, ծայրը՝ սուր։
Հասուն կարապը գրեթե ամբողջությամբ սպիտակ է, կտուցը՝ նարնջագույն ու սև, ոտքերը և ոտնաթաթերը՝ սև։ Արուի կտուցի կոշտուկն ավելի մեծ է։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն է՝ դարչնագույն վրձնախազերով, կտուցը վարդագույն է, հիմքը՝ սև, ճակատի կոշտուկը բացակայում է։ Թշշան կարապը ջրի վրա և թռչելիս նրբագեղ է, ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի։ Թռչելիս թևերը ծափաձայներ կամ սվսվոցներ են արձակում։ Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելու պահին լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած։ Բնակվում է զանազան ջրային տարածքներում, երբեմն կեր է փնտրում դաշտերում։Սնվում է առավելապես ջրային բույսերով։Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Комментариев нет:

Отправить комментарий