1/01/2015

Ամանորի ստեղծման պատմությունը

Ամանորը (Նոր տարի, Նավասարդ) նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։


Ամանորով նշում են տարվա սկիզբը, իսկ  այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը  մեկ լրիվ պտույտ է կատարում Արեգակի շուրջ։ 

Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ սահմանվել է հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից՝ մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ մուտք ու ելքի, դռների և բոլոր սկիզբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ հետ:
Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ, ահա, այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։Աշխարհի երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանը) տոնում է Ամանորը հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է։ Որոշ երկրներ տոնում են Ամանորը ըստ Լուսնային օրացույցի։
Գրիգորյան օրացույց, աստղագիտական հաշվումների վրա հիմնված տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ է, տարեցույց։

Գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական Հուլիոսի կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլիոսյան տարվա տևողությունը 11 ր 14 վայրկյանով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս XIII պապի ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամանակից հուլիոսյան տոմարին փոխարինեց գրիգորյան տոմարը, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920 թվականին, նույնպես ընդունվեց նոր տոմարը։ 

Комментариев нет:

Отправить комментарий