Պարզվում է՝ մարդը տիեզերքում մինչ այժմ ամենաերկարը մնացել է 803 օր, 9 ժամ և 39 րոպե (ավելի քան 2 տարի)։Մինչև տիեզերք ճամփորդելը, տիեզերագնացը երկար ճանապարհ է անցնում։
ԱՄՆ օդուժի սահմանմամբ տիեզերքի «շեմը», սկսվում է 80,5 կմ (50 մղոն) բարձրությունից, իսկ ըստ Օդագնացության միջազգային ֆեդերացիայի (ՕՄՖ)՝ 100 կիլոմետրից։ Այս տարբերության պատճառով, 1962-1968 թթ. X-15 օդանավերով թռիչք կատարած որոշ օդաչուներ ԱՄՆ օդուժի կողմից համարվում են տիեզերագնացներ։ ՕՄՖ-ն այդ օդաչուներին տիեզերագնաց չի համարում, բացառությամբ Ջոզեֆ Ուալկերի, ով երկու անգամ հատել է 100 կիլոմետրը։
Առաջին տիեզերագնացների ճամփորդությունը տևել է ընդամենը մի քանի ժամ։ Այժմ դա հաճախ շատ ավելի երկար է՝ կախված տիեզերագնացության նպատակից։ Գիտահետազոտություններ և փորձեր կատարելու նպատակով տիեզերագնացները հաճախ ամիսներ շարունակ անց են կացնում տիեզերակայանում։ Ամենաերկար տիեզերքում մնացած մարդը Սերգեյ Կրիկալևն է. նա տիեզերքում մնացել է 803 օր, 9 ժամ և 39 րոպե (կամ 2,2 տարի)։
Տիեզերքում հայտնված առաջին մարդը խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինն էր։ 1961 թ. ապրիլի 12-ին նա Վոստոկ 1 հրթիռով 108 րոպե անց է կացրել Երկրի մթնոլորտից դուրս։
Երկրորդը՝ ամերիկացի Ալան Շեպարդն էր։ 1961 թ. մայիսի 5-ին նա Մերկուրի MR-3 հրթիռով այսպես կոչված բալիստիկ թռիչք կատարեց կարողանալով հաղթահարել 100 կմ սահմանը:
Երրորդը՝ Վիրջիլ Գրիսոմը, նույնպես ամերիկացի էր։ Մերկուրի MR-4-ով նա բալիստիկ թռիչք է կատարել 1961 թ. հուլիսի 21-ին։
Չորրորդը՝ ռուս Գերման Տիտովն էր։ Տիեզերքում գտնվելու 24 ժամվա ընթացքում նա տասնյոթ պտույտ գործեց Երկրի շուրջ։
Ջոն Գլենը երրորդ ամերիկացին էր տիեզերքում։ Նա առաջին ամերիկացին էր, որ պտույտ գործեց Երկրի շուրջ։ Ջին Գլենը տիեզերք է թռել նաև 1988 թ, հոկտեմբերի 29-ին՝ Դիսքավերի տիեզերանավով՝ դառնալովամենատարեց տիեզերագնացը (77 տարեկանում)։
Տիեզերքում առաջին կինը Վալենտինա Տերեշկովան էր։ 1963 թ. հունիսի 16-ին նա թռիչք կատարեց Վաստոկ 6 տիեզերանավով։
1982 թ. օգոստոսի 19-ին Սվետլանա Սավիցկայան դարձավ երկրորդ կին տիեզերագնացը։
Բաց Տիեզերք դուրս եկած առաջին մարդը Ալեքսեյ Լեոնովն էր՝ 1965 թ. մարտի 18-ին։
Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը ամերիկացի Նիլ Արմստրոնգն էր՝ 1969 թ. հուլիսի 21-ին։ Նրա հետ միասին Լուսին է իջել Էդվին Ալդրինը, իսկ այդ ընթացքում Լուսնի շուրջ պտտվող «Հրահանգող և սպասարկող մոդուլի» մեջ նրանց սպասում էր Մայքլ Քոլինսը։
Մեկ այլ լուսնագնաց՝ Ջեյմս Իրվինը Երկիր վերադառնալուց հետո դարձել է ավետարանիչ և երկար տարիներ փնտրել է Նոյան տապանը Արարատի գագաթին։
Առաջին եվրոպացի տիեզերագնացը (որ նաև առաջին ոչ-ամերիկացի կամ խորհրդային տիեզերագնացն էր) չեխ Վլադիմիր Ռեմեկն էր։ Նա տիեզերք է ուղևորվել 1978 թ. մարտի 2-ին Սոյուզ 28 հրթիռով և համարյա մեկ օր անց է կացրել ռուսական Սալյուտ 6 տիեզերակայանում։
Հայազգի առաջին տիեզերագնացը ամերիկացի Ջեյմս Բաղյանն էր։ 1989 թ. մարտի 13-ին նա թռիչք է կատարել Դիսքավերի տիեզերանավով։
Առաջին չինացի տիեզերագնացը Յանգ Լիվեյն էր։ Նա տիեզերք է թռչել 2003 թ. հոկտեմբերի 15-ին Շենժու 5-ով։ Դրանով Չինաստանը դարձավ երրորդ պետությունը, որ սեփական միջոցներով մարդատար տիեզերանավ էր տիեզերք դուրս բերում։
Առաջին զբոսաշրջիկ տիեզերագնացը Դենիս Տիտոն էր։ Նա 2001 թ. ապրիլի 28-ին Սոյուզ TM-32 տիեզերանավով ուղևորվել է Միջազգային տիեզերակայան։
Թերևս, այստեղ առանձնացնենք ամերիկացի օդաչու, ինժեներ, տիեզերագնաց Ջեյմս Իրվինին: Նա առաջին մարդն էր, որ Լուսնի վրա շրջել է Լուսնագնաց մեքենայով։ Գիտության համար կարևոր դեր է կատարել նրա գտած այսպես կոչված «Ծննդոց քարաբեկորը», որը գիտնականների հաշվարկով ունի 4 միլիարդ տարվա հնություն։ Վերադարձից կարճ ժամանակ անց Իրվինը հայտարարել է իրեն վերածնված քրիստոնյա։ Հիմնել է միսիոներական կազմակերպություն՝ «Բարձր Թռիչք հիմնադրամ» անվամբ։ 1973-ից վեց անգամ բարձրացել է Արարատ լեռը։ Իրվինը հույս ուներ գտնել Նոյան տապանը որպես Աստծո գոյության վերջնական ապացույց։
Մահացել է 1991 թ.՝ սրտի կաթվածից։
Комментариев нет:
Отправить комментарий