3/20/2016

Երբ ձեր Աստվածն էլ ձեզ չի փրկրի


Վերջերս ամենատես աչքերս արձանագրում են եկեղեցին հեռվից նշմարող, քիչ-քիչ նրան մոտեցող ու խաչակնքվող մարդկանցՄտքումս միշտ ասում եմ՝ Աստված, օգնի՛ր նրանց, քանի որ, ինչպես ցույց են տվել բազում հարցումները, մարդն Աստծուն հիշում է երբ  «նեղն» է:

Ամեն դեպքում, միշտ մտածել եմ, որ եթե մարդ հավատում է, ուրեմն խիղճ ունի, բարի է, մարդասեր: Սակայն, ինչպես մի շարք, այնպես էլ՝ այս դեպքում սխալվեցի: Պատահում է՝ նույն այս խաչակնքվող մարդկանց մեծ մասը  հեշտությամբ խաչ է քաշում դիմացինի վրա:


Գրեթե ամեն վայրկյան լսում ենք հերթական սպանության կամ բռնության դեպքի մասին: Աշխարհն այնքան է այլանդակվել, որ անչափահասը(այս դեպքում՝ տղան) փոխանակ գիրք կարդա, սովորի, կամ, գոնե խաղա, բռնություն է գործադրում իրենից մի քանի տարի փոքրիկի նկատմամբ, փողոցում, մարդաշատ վայրում, երկու հասուն տղամարդ, հրում են անծանոթ աղջկա՝ համբույր կորզել չկարողանալու համար, մյուսն էլ՝ երթուղայինում  «ձեռք է գցում» անծանոթ աղջկան ու վերջինի խեթ հայացքին ի պատասխան՝ իջնում է նրա կանգառում ու փորձում հաշվեհադար տեսնել՝ հարվածներ հասցնելով:

Ինչո՞ւ, ինչի՞ համարէլ ինչո՞ւ եք աղոթում, ո՞ւմ եք աղոթում: Ձեզ թվում է՝ Աստված կների՞ ձեզ...մի՞թե ուրիշին ցավ պատճառողը երբևէ հանգիստ է գտել: Արդյոք պետք չէ՞ վախենալ արդար, անմեղ մարդկանցից, չէ՞ որ նմանների  խոսքը շատ արագ է կատարվում ու ցավոտ է լինում:

Երբեմն փորձում եմ գտնել համատարած բարոյազրկման պատճառը: Ախր, ինչպես պատահեց, որ ներկայիս հայ տղամարդն  այսքան անթասիբ ու ստոր դարձավ: Չէ՞ որ մեր նախնիներն անգամ թշնամու կանանց են պատվով հետ ուղարկել իրենց երկիր:

Ինձ թվում է՝ պատճառներից մեկը բանակում չծառայելն է.ծառայող տղան, ով գիշերներն անքում սահմանն է պահել, գիտի կնոջ տեղն ու դերը, նա երբեք այդ քայլին չէր գնա, չէր ցանկանա դառնալ որևէ աղջկա մղձավանջը, վախից առաջացող հիվանդության կամ հիվանդությունների պատճառը:

Մյուսը՝ ծնողի կողմից անուշադրության մատնվելն է, դաստիարակություն չստանալը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծնողական հոգատարությունից զրկված տղաները դեռահասության տարիքում հաճախ դառնում են դաժան: Փենսիլվանիայի համալսարանի սոցիոլոգները գնահատել են 85 բանտարկյալների տվյալները: Նրանք հայտնաբերել են, որ այն դեռահասները, ովքեր զրկված են եղել բավարար ծնողական ուշադրությունից, հաճախ դարձել են հանցագործներ, գրում է Science World Report-ը:

Անժխտելի է՝ մեծ դեր ունի համացանցը, իսկ թե այցելուներ ձեռք բերելու համար ինչ միջոցների են դիմում լրատվամիջոցներն ու ինչպիսի ստահոդ նյութեր են տեղադրում, ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Այս ամենից՝ հետևություն. Եթե զգում եք, որ գիրքը ձեզ չի գրավում, դասական երաժշտությունը, սպորտը նույնպես, միայն ձգտում եք անընդհատ հետույք ու մերկ մարմին տեսնել ու չեք հագենում, անպայման հոգեբույժի այցելեք, իսկ եթե ոչ՝ անգամ ձեր Աստվածը ձեզ չի փրկի: Պարզապես հիշե՛ք դուք ոչ ոքի կյանքի տերը չեք, դուք իրավունք չունեք որևէ մեկի ցավ պատճառել:



Комментариев нет:

Отправить комментарий