Փչում էր քամին ու ցած թափում ծառերի ճյուղերին նստած ձյունը: Վառարանում բոցկլտում էր ձայտն ու հաճելի ջերմություն տարածում սենյակում: Սեղանի շուրջն ուրախ ճաշում էին ընտանիքի անդամները: Եվ, քանի որ դրսում պարզկա, աստղալից գիշեր էր, որոշում են զբոսնել: Անտառի կողքով անցնելիս նկատում են գլխիկոր կանգնած ձիու, որը գանգատվում էր ցրտից: Որոշում են արագ վերադառնալ ու իրենց հետ տանում են ձիուն: Մի քիչ տաքանալուց հետո ձին պատմում է, որ միակ ուսուցիչն է եղել, որ կրթել է կենդանիներին, սովորեցրել է գրել, կարդալ ու հաշվել: օգնել է բոլորին, բայց երբեք չի ունեցել անձնական երջանկություն: Հիմա արդեն ծեր է, ոչ ոքի պետք չէ, նույնիսկ գիշերելու տեղ չունի: Ամռանը գոնե շոգ էր, ուր ասես գիշերում էր, իսկ այժմ ցուրտ ձմեռ է, գիշերում է սրա-նրա պատի տակ: մարդիկ էլ այնքան անխիղճ են, որ ոչ մի տաք անկյուն չեն հատկացնում:
Երեխաների խնդրանքով նրան տրամադրում են ամենատաք ու լուսավոր սենյակը: Եվ, քանի որ ծնողներն աշխատում էին, ձին է օգնում երեխաներին՝ պատրաստել դասերը, սովորեցնում է, որ պետք էմիշտ բարին գործել, ձեռ մեկնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Անցնում է մի քանի ամիս: Ձին շատ է կապվում երեխաների հետ, բայց մի օր էլ, պատճառաբանելով, թե ուզում է մենակ զբոսնել, գնում է: Օրն արդեն մթնել էր, բայց նա դեռ չէր վերադարձել: Որոշում են փնտրել, ու գտնում են այն նույն տեղում, որտեղ հանդիպել էին, այս անգամ արդեն անշնչացած մարմինը....
Комментариев нет:
Отправить комментарий