1992 թվականի մայիսի 8-ը արցախյան պատերազմի պատմության կարևոր օրերից է․ճակատագրական հենց այդ օրն է սկսվել «Հարսանիք լեռներում» օպերացիան, որը բեկեց ոչ միայն արցախյան պատերազմի ընթացքը, այլև հայերի հոգեբանությունը, ովքեր գիտակցեցին, որ հաղթել հնարավոր է թշնամու ցանկացած առավելության դեպքում:
1992-ի մայիսի 8-9-ին մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողությամբ ազատագրվեց Շուշին:
Շուշիի ազատագրումն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս):

Комментариев нет:
Отправить комментарий