Երեխաների մոտ հաճախ է բորբոքվում է ականջը, որովհետև եվստախյան փողը, որը քթի խոռոչը միացնում է միջին ականջի հետ հորիզոնական է, լայն և կարճ։
Հաճախ քթի ինֆեկցիան շատ հեշտությամբ անցնում է միջին ականջին, որի հետևանքով երեխայի մոտ տեղի է ունենում ականջի բորբոքում։ Իսկ մեծանալուն զուգընթաց եվստախյան փողը թեքվում է 45 աստիճան, նեղ է և երկար, որի հաշվին բարդանում է քթից ինֆեկցիայի փոխանցումը։
Այսինքն կարելի է նշել, որ հիմնական պատճառը երեխաներ մոտ ականջի հաճախակի բորբոքումը անատոմիական է, քանի որ եվստախյան փողը հորիզոնական դիրքով է, կարճ և լայն։