8/04/2018

Գիրք ունեցող հայն ավելի վտանգավոր է, քան զենք ունեցողը.Լեգենդ գրի մասին

Լենկթեմուրի արշավանքի ժամանակ թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի վտանգավոր է, քան զենք ունեցողը: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին` հաճախ հորելով տարբեր վայրերում: Պատմում են, որ դեպի անապատ փախած մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում ու ջնջում գրածները, բայց նրանք նորից ու նորից գրում էին և այդպես փորձում փրկել իրենց լեզուն ու գրերը: Թշնամիները ամենուր փնտրում էին այն մագաղաթները ու գրքերը, որոնք հայերը փորձում էին թաքցնել և հայտնաբերելու դեպքում ոչնչացնում էին: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Վերջինը եկած հայի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի քարերին, ու գրքերը ի պատասխան հողի տակից կխշշան իրենց էջերով:

Комментариев нет:

Отправить комментарий