Հակոբ Պարոնյանը ծնվել է 1843 թվականի օգոստոսի 6-ին` Ադրիանապոլսում, որտեղ թուրքական տիրապետության շրջանում հույները մեծ թիվ են կազմել, իսկ հայերը մեծ մասամբ բնակվել են հունական թաղամասում:
Կա կարծիք, որ Հ.Պարոնյանի պապերը գաղթել են Ակն քաղաքից: Հայրը` Հովհաննես աղան, եղել է միջին կարողության տեր սեղանավոր, իսկ մայրը` Բեմպե հանըմը, տեղի հարուստ մի գերդաստանից է եղել: Հակոբը ծնողների անդրանիկ զավակն էր: Ունեցել է երկու եղբայր, երկու քույր:
Ինչպես տեղեկացնում է Հր. Ասատուրը, Հ. Պարոնյանը մինչև 1887թ. հաճախել է Էտիրնեի Հայոց վարժարանը, եղել է Պողոս վարժապետի աշակերտը, ում հետո պիտի կոչեին Ներսես Վարժապետյան: Լեզուներից լավ է եղել, թվաբանությունից` տկար:
Պարոնյանը «Ազգային ջոջերում» անդրադարձել է Վարժապետյանի կերպարին և, չնայած հայ հոգևորականության նկատմամբ ունեցած իր անողոք վերաբերմունքին, նրա մասին խոսում է աշակերտի երախտագիտությամբ:
Անդրադառնալով աշակերտական տարիներին` գրում է.
«Մեծ փառք ու պատիվ է ինձի Նորին Սրբազանության պես դասատու մը ունեցած ըլլալս, սակայն, չեմ կարծեր, թե Սրբազան պատրիարքն ալ իրեն պարծանք համարի ինձի պես աշակերտ մը ունեցած ըլլալը»: Ապա ավելացնում է, որ վարժարանների ուսուցիչների գիտելիքները գերազանցապես խարսխված էին աստվածաշնչյան ավանդույթների վրա, և իրենց խնամքին հանձնված աշակերտների գլուխը նրանք լցնում էին կրոնական հավատալիքներով, սրբերի հետ կապված ավանդույթներով, Քրիստոսի աշակերտների`
«առաքյալների» գործերով: Եվ արտահայտում է իր զարմանքը այն վարժարանների նկատմամբ, որոնցում աշակերտն իր գործերից գլուխ չհանած` առաքյալների գործերի մասին է տեղեկություն ստանում:
«առաքյալների» գործերով: Եվ արտահայտում է իր զարմանքը այն վարժարանների նկատմամբ, որոնցում աշակերտն իր գործերից գլուխ չհանած` առաքյալների գործերի մասին է տեղեկություն ստանում:
Իսկ ինչ վերաբերում է Պարոնյանի` թվաբանությունից տկար լինելուն, ներկայացնենք հետաքրքիր պատմություն, որ գրել է նրա կենսագիր Հ. Ասատուրն` իր «Դիմաստուերներ» գրքում. Գրքում խոսում է այն մասին, որ օրերից մեկ օր ուսուցիչը Պարոնյանին հանձնարարում է լուծել հանրահաշվական խնդիր, ինչը չի հաջողվում կատարել: Պարոնյանը նեղանում է, բարկանում և օգուտ քաղելով ուսուցչի զբաղված լինելուց գրատախտակին գրում է.
«Հրաժարիմք ի դիւանաբանութենէ և յամենայն չար կոտորակաց նորա» և գնում, նստում է իր տեղը:
Բնականաբար, նրա արարքը հանգեցնում է աշակերտների ծիծաղին ու ուսուցչի զայրույթին, ով տեսնելով գրվածը` ֆալախանով պատժում է Պարոնյանին։
Հետագայում հենց այս նույն պատանին , ով դժգոհել ու չի սիրել թվաբանությունը, դպրոցում դասվանդել է այդ առարկան, և նրա աշակերտ Հ. Աճառյանն իր հուշերում գրում է, որ Պարոնյանին չեն ճանաչել և համարել են սովորական մարդ կամ ուսուցիչ: Վկայում է, որ եղել է բարձրահասակ, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ, լուրջ ու ուղղամիտ, բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին չի խոսել: Եղել է բարի, ոչ մի աշակերտի ցածր չի գնահատել: Իսկ, եթե աշակերտը բոլորովին տգետ է եղել, դասից ոչինչ չի իմանացել, իբր թե բարկացած, «առ քեզի վեց մը» (երեք) ասելով` տեղն է ուղարկել: Թվանշանը գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև է իջեցրել, այլ` բարձրացրել է ներքևից վերև:
Պարոնյանը դպրոցն ավարտում է տասնչորս տարեկանում (1857թ.): Ադրիանապոլսում դրանից բարձր հայկական դպրոց գոյություն չի ունեցել, և անհրաժեշտ էր կամ Կ. Պոլիս մեկնել, կամ որևէ արհեստով զբաղվել: Եվ, ապագա երգիծաբանը նախընտրել է սովորել հունական դպրոցում ու այդ մասին հետագայում գրել է իր «Ազգային ջոջերում»` Ներսես Վարժապետյանի դիմանկարը ներկայացնելիս.
«Ապերախտութիւն ըրած կ’ըլլամ, եթե հոս չյայտնեմ, որ վարժարանին մէջ շրջանաւարտ ըլլալէս ետքը նորին սրբազանութիւն(Ներսես Վարժապետյան) անձամբ տարավ զիս քաղաքին Յունաց Մայր վարժարանը, ուր յոյն լեզուին դժուարութիւնը միայն սորվելով տարի է մը դուրս ելայ անկից»:[6]
Ապա ինքնուրույն հունարեն է սովորել, այն աստիճան, որ բնագրից հայերեն է
թարգմանել հելլեն բարոյախոս Լուվիանոսի «Մեռելական տրամախոսութ-յունը», որը հրատարակվել է 1884 թվականին «Խիկարում»:
Ապա ինքնուրույն հունարեն է սովորել, այն աստիճան, որ բնագրից հայերեն է
թարգմանել հելլեն բարոյախոս Լուվիանոսի «Մեռելական տրամախոսութ-յունը», որը հրատարակվել է 1884 թվականին «Խիկարում»:
Ժամանակակիցների հավաստմամբ նա եղել է թափթփված, բնավ չի խնամել իր հագուստը:
Անգամ սաստիկ նեղության դեպքում չի դիմել բարեկամներին ու դրամ ուզել, բայց ինքը միշտ օգնել է նրանց: Նրա գլխավոր մտածության առարկան եղել են զավակներն ու իր հիվանդությունը: Սովորաբար սրախոս չի եղել, բայց, երբ խմել է, զվարճախոս է դարձել և, օրինակ, մեկ օր ճաշի ժամանակ այնքան է ծիծաղեցրել ընկերներին, որ էլ չեն կարողացել ճաշել: Նեղացկոտ այս անձնավորությունը սիրել է միայնությունը, ծովի անսահման կապույտը, թեև չի ունեցել բանաստեծություն գրելու ձիրք:
Ունեցել է համակրելի դեմք, խոշոր, կապտամոխրագույն աչքեր, մազերն ու մորուքը` սևով ու ճերմակով խառը, նուրբ, կարմիր երակներ` դեմքին: Չափազանց բարի լինելու հետ միաժամանակ եղել է ոխակալ:
«Երբ ուներ լուծելիք վրեժ մը, չափ չէր դներ, չար կդառնար»,- գրում է Հր.Ասատուրը:
Առաջին թերթը, որտեղ Պարոնյանը ծավալել է իր խմբագրական գործունեությունը, Սիմոն Ֆէլէկյանի «Եփրատն» էր: Վերջինը եղել է «Եփրատի» արտոնատերը, և ում դիմանկարին «Ազգային ջոջերում» անդրադառնալիս երգիծաբանը գրում է.
«Սիմոնիկն արթննալուն պես` յուր քիթը քննեց և ասկից հասկցավ, որ ապագային մեջ բանաստեղծ մը պիտի ըլլա, որովհետև ներկա դարուս մեջ մեկու մը բանաստեղծ ըլլալն անոր քիթեն կը հասկացվի և ոչ գրություններեն: Շնորհակալ եղավ յուր քիթեն, որ զինքը բանաստեղծութեան կոչած էր»:
Իսկ եթե Պարոնյանն ապրեր մեր ժամանակներում, հաստատ կգրեր նույն նախադասությամբ, պարզապես անունները կլինեին միակ տարբերությունը. Էլ Լևոնիկ, էլ Արամիկ, էլ Սուրենչիկ…
1872թ. նոյեմբերի չորսին Պարոնյանը ստանձնում է «Մեղվի» խմբագրի պաշտոնը` մինչև 1874 թվականը: «Մեղվի» էջերում Պարոնյանը բարձրացրել է բուրժուական ընտանիքի պատկերը թաքցնող վարագույրները և ցույց տվել այդ ընտանիքների այլանդակությունները, բարոյական այլասերումը, մոլությունները: Ներկայացրել է եվրոպական գաղութակալների գործակալներին, ովքեր գործել են հօգուտ գաղութարար պետությունների շահերի:
Ապա խմբագրել է «Թատրոն», «Թիաթրո», «Թատրոն բարեկամ մանկանց», «Լույս», «Խիկար» պարբերականները։
Նյութը պատրաստեց Անի Կարապետյան
Комментариев нет:
Отправить комментарий