3/27/2013

Հայ կինն անցյալում, ներկայումս, ապագայում


Հայ կինն անցյալում համարվել է ընտանիքի հիմքը, եղել է պաշտամունքի առարկա: Դրա վառ ապացույցները մեզ հասած երգերն են, բանաստեղծությունները:

Հայ կինը դաստիարակել է զավակներին՝ նրանց մեջ սերմանելով սեր հայրենիքի, մտերիմների նկատմամբ, հարգանք բոլորի հանդեպ: Ունենալով ուսերին ընտանիքի ծանր բեռը՝ չի մոռացել ինքնակրթության մասին: Նա ստեղծագործել է, պայքարել է բռնության վերացման, աշխատանքի և բազում այլ իրավունքների համար:

Հայ կինը ներկայումս: Քանի որ Հայ կանայք ներկայումս  սակավաթիվ են, թերևս այսուհետ ասենք կին, որը ազգությամբ հայ է, այսօր կրթություն է ստանում, բայց անկիրթ է, սիրում է տանը, բակում, փողոցում, հասարակական տրանսպորտում բարձրաձայն խոսել, հեռվից հեռու, տվյալ դեպքում հեռախոսի միջոցով «ախչի դու հա՞վ ես», «այ մարդ դե զահլեդ չունեմ» բառերով, բառակապակցություններով ու երկարաշունչ նախադասություններով «դիմել», բամբասել, ծանոթներին ու անծանոթներին հավ, էշ, անասուն և այլ որակումներ տալ, հռհռալ, մաստակը մեծ ախորժակով ու արագությամբ «ծամել», տանը թե դրսում, պատեհ-անպատեհ առիթով երեխային «դնգստել», նախավերջին տվյալներով տան  տղամարդկանց առջև, իսկ վերջին տվյալներով փողոցում հատկապես աղջիկ երեխաներին «մերկացնել» ու դես ու դեն քարշ տալ(տեսնես դժվա՞ր է երեխային տնից դուրս գալուց առաջ արտաքնոց տանելը, թե՞ նոր ձև է զգեստը փողոցում հանելը):

Ազգությամբ հայ կինն ապագայում. Բարդ հարց է. Իր բարդությամբ նման է «Տեսնես ԱՄՆ-ն առաջիկա 5 տարիների ընթացքում կընդունի՞  Հայոց ցեղասպանությունը» հարցին:

Ազգությամբ հայ կինն այսօր այնքան անարժեք է, որքան ժամանակակից երգերի, բանաստեղծությունների մեծ մասը:

3/14/2013

Չկա հուշարձան, չկա պրոբլեմ. Նախիջևանագետ


«Այսօր Նախիջևանի տարածքում չունենք հայկական որևէ խաչքար: Նախիջևանի տարածքում 1998-2006 թթ ավերվել են 27.000-ից ավելի հայկական խաչքարեր: Նոր Ջուղայի խաչքարերից մոտ 50-ը վերականգնվել է՝ շնորհիվ առանձին քանդակագործների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը՝ անդրադառնալով Ջուղայի խաչքարերի կրկնօրինակման և  տեղադրման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է պետության կատարվելիք և կատարված քայլերին՝ նախիջևանագետը նշեց. «Այս պահի դրությամբ Նախիջևանի Ջուղայում չկա հուշարձան, չկա պրոբլեմ: Հայաստանի անտարբերությունն է, որ միջազգայնորեն չեն դատապարտում Ադրբեջանի վարած քաղաքականությունը»:

Հայ մարդու մեջ ի վերուստ դրված է խաչ փորելու կոդը. Խաչքարագործ


«Հայաստանի ամեն մի թիզ հողի վրա կարելի է հանդիպել խաչքարերի: Սկզբանավորվել են 4-5-րդ դարերում: Վերջին տարիների խաչքարագործությունը զարգացում է ապրում՝ կապված նոր մտածելակերպի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խաչքարագործության ներկայիս վիճակին՝ նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Ինչ վերաբերում է խաչքարագործությունը որպես արվեստ ուսումնասիրելուն՝ Արգամ Այվազյանը փաստեց. «Մենք խաչքարերի արվեստը հարևանցիորեն ենք ուսումնասիրել: Բազմահազար խաչքարեր սպասում են ուսումնասիրողներին, նույն իրավիճակում է նաև որմնանկարչական արվեստը: Սա խայտառակություն է Հայաստանի համար»:
Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը անդրադառնալով նույն թեմային՝ նշեց, որ խաչքարը չունի անցյալ, ներկա և ապագա: Այն մեր ժողովրդի դիմագիծն է: «Նրանցում կա և՛ աղոթք, և՛ երաժշտություն: Հայ մարդու մեջ ի վերուստ դրված է խաչ փորելու կոդը»:

Ինչ վերաբերում է համապատասխան Խաչքարագործության դպրոցներին ՝ բանախոսները փաստեցին, որ այդպիսիք չկան. «Երեխաներ կան, սովորում են մեզ մոտ, բայց նրանք պետք է գրագետ լինեն: Գոնե պատմությունը պետք է իմանան»,-ասաց Վարազդատ Համբարձումյանը:

Անդրադառնալով խաչքարերի վերատեղադրմանը՝ նախիջևանագետը նշեց, որ ժամանակին վերատեղադրում էին փոքր խաչքարերը. «Այսօր հավաքել են դրանք՝ ցուցադրելու համար: Երբեմն հայտնվում են օլիգարխների պատերին: Փոքր խաչքարերը պետք է հսկվեն»,-եզրափակեց բանախոսը:









3/11/2013

Մարդկությունն երկու նախահայր է ունեցել

ԱՄՆ Հարավային Կարոլինայի բնակիչ, վերջերս մահացած Ալբերտ Պերրիի ԴՆԹ տվյալները զարմացրել են բժիշկներին: Պարզվում է, որ նրա տոհմը  3 անգամ մեծ է մարդկայինից: Եթե հավատանք Արիզոնայի համալսարանի գենետիկ Մայքլ Համմերին, ապա Y քրոմոսոմը մատնանշում է ՛՛երկրի վետերաններին՛՛, այն նման չէ մարդկայինին:

Տղամարդու  Y քրոմոսոմը հնարավորություն է տալիս պարզել, թե մեր մոլորակում երբ է հայտնվել նախահայր Ադամը, որը, ըստ գիտնականների, 140.000 տարեկան է: Իսկ, ահա նեգր Պերրին՝ 338.000 տարեկան:

Համմերը սկզբում չի հավատացել իր աչքերին: Հետո նա վերլուծել է աֆրիկացիների ավելի քան 6000 ԴՆԹ տվյալներ՝ գտնելով ևս 11 հոգու, ով ունեցել է հին  Y քրոմոսոմ:

Նրանք բնակվել են Կամերունում, միևնույն գյուղում: Պարզվեց, որ Պերրիի ԴՆԹ տվյալները սխալմունք չէին և մարդկանց նախահայրերը երկուսն են եղել: Ադամն ու իր ոմն մեծ եղբայրը:





Աղբյուր՝ Կոմսամոլսկայա պրավդա