Հունաստանն առաջինն է, որտեղ որոշում է ընդունվել երեխաների կրթության, դաստիարակության վերաբերյալ: Դասավանդվում էր պար, երաժշտություն, ռազմագիտություն, ֆիզիկա, աստղագիտություն: Սա դեռևս մ.թ.ա 6-րդ դարում: Առաջին դպրոցներն ունեին փիլիսոփայական ուղղվածություն, օրինակ Էպիկուրի (մ.թ.ա
341-271) «Այգիներ»-ը: Հետագայում բացվեցին նաև բժշկական դպրոցներ, իսկ 6-րդ դարում Հուստիանոս կայսրը (483-565) փակել է տալիս այն դպրոցները, որտեղ օտար լեզուներ էին դասավանդում: Կայսրը փակեց, բայց դարեր անց Հայաստանում վերանայեցին կայսեր այս որոշումն ու հունաստանի «փորձը» ու եկան այն եզրակացության, որ նրա խորհրդատուները փոքր-ինչ շտապել են, սխալվել. «Եթե չլինի օտարալեզու դպրոց, բա մեր երեխաներն ի՞նչ պետք է անեն, ո՞նց կարելի է չտիրապետել օտար լեզվին»,-ոմանք ասացին վերևներում, ոմանք էլ համաձայնեցին ներքևներում: