8/24/2015

Երբ գալիս է սեպտեմբերը

Հունաստանն առաջինն է, որտեղ որոշում է ընդունվել երեխաների կրթության, դաստիարակության վերաբերյալ: Դասավանդվում էր պար, երաժշտություն, ռազմագիտություն, ֆիզիկա, աստղագիտություն: Սա դեռևս մ.թ.ա 6-րդ դարում: Առաջին դպրոցներն  ունեին փիլիսոփայական ուղղվածություն, օրինակ Էպիկուրի (մ.թ.ա  341-271) «Այգիներ»-ը: Հետագայում  բացվեցին   նաև  բժշկական   դպրոցներ, իսկ  6-րդ  դարում Հուստիանոս կայսրը (483-565) փակել  է տալիս այն դպրոցները, որտեղ օտար  լեզուներ  էին  դասավանդումԿայսրը փակեց, բայց դարեր անց Հայաստանում վերանայեցին կայսեր այս որոշումն ու հունաստանի  «փորձը» ու եկան այն եզրակացության, որ նրա խորհրդատուները փոքր-ինչ շտապել են, սխալվել. «Եթե չլինի օտարալեզու դպրոց, բա մեր երեխաներն ի՞նչ պետք է անեն, ո՞նց կարելի է չտիրապետել օտար լեզվին»,-ոմանք ասացին վերևներում, ոմանք էլ համաձայնեցին ներքևներում:

Ինչևէ, շնորհավոր  սեպտեմբերի  մեկ` յուրահատուկ  դպրոցում  սովորող  յուրահատուկ  երեխա. ունեցիր այնքան գիտելիք, ինչքան  հայրդ` դոլարիկ: Քեզ  էլ  եմ  շնորհավորում  հասարակ  դպրոցում  սովորող  հասարակ  երեխա. ունեցիր այնքան գիտելիք, ինչքան հայրդ կուզեր ունենալ դոլարիկ:
Անդրադառնանք ձեզ` ուսանողներ. շնորհավորում  եմ ընդունելության կապակցությամբ. այս տարի բախտներդ բերեց, չար տոտաները շատերիդ «չկտրեցին», դե ասացին, որ շատ թույլերն էլ են ընդունվել, հարցաշարի միայն  Ա  մակարդակը գրելով։ Փաստորեն նստարանների ավելցուկ է եղել։
Ինչ արած,  ցանկանում եմ համբերություն (դասախոս-ուսանող հարաբերություններում), եղեք արժանապատիվ, լավ  սովորեք, հույսներդ  մի’  դրեք ծանոթ-բարեկամի, փողի  վրաՇնորհավորում եմ նաև դասախոսներին, ուսուցիչներին, ցանկանում անաչառություն, աշակերտ-ուսուցիչ, դասախոս-ուսանող սահմանի  պահպանություն, բարձր  աշխատավարձ  ու  բարություն:

Բարի’  երթ

Комментариев нет:

Отправить комментарий