8/24/2015

Ինչպե՞ս են դաստիարակում երեխաներին` ամբողջ աշխարհում

Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են դաստիարակում երեխաներին ամբողջ աշխարհում։ Օրինակ ԱՄՆ-ում ծնողները անհրաժեշտ չեն համարում երեխաների բարձրագույն կրթության համար վճարել, իսկ Ճապոնիայում` ընդհակառակը,  ծնողները պատրաստ են իրենց երեխայի կրթության համար վճարել այնքան,  ինչքան անհրաժեշտ է։

Փոքրիկ շվեդներն  ունեն բոլոր պայմանները`  որոշելու համար, թե ինչով զբաղվեն, իսկ 15-տարեկանից նրանց թույլատրվում է կառավարել իրենց բիզնեսը։
Թուրքիայում հայրիկները երեխաներին սովորեցնում են, թե ինչպես աշխատել և նրանց իրենց հետ աշխատանքի են տանում։
Ճապոնացի երեխաներին դպրոցներում թույլատրում են այն ամենը,  ինչը վտանգավոր չէ. «Կարող ենք տեսնել թե ինչպես են երեխաները բարձրանում սեղաններին  կամ պատուհանագոգերին  ու նրանց ոչ ոք չի էլ նկատում»,-ասում  է Եկատերինա Իմաինը, ով բնակվում է Ճապանիայում և դաստիարակում է 10-ամյա դստերը։
Երեխաների հանդեպ նման վերաբերմունքի պատճառը գուցե այն է, որ հնուց  հավատացել են, թե երեխաները աստվածային են։ Չնայած, երբ փոքրիկ ճապոնացիները գնում են դպրոց` նրանք կորցնում են իրենց «աստվածային» հատկությունը։
Այստեղ երեխաներին սովորեցնում են  խմբակային աշխատել։
Ամերիկացի ծնողներն իրենց երեխաների մեջ դաստիարակում են ինքնավստահություն, ինչպես նաև սովորեցնում են,  որ մանկուց պետք է ունենան իրենց կարծիքը: Նրանք կարող են աշխատել 13-14 տարեկանում, իսկ երբ ավարտում են քոլեջը` որոշ ծնողներ արդեն չեն հոգում նրանց ծախսերը, որոշները չեն տալիս նույնիսկ ուսման վարձը, այդ պատճառով էլ  ուսանողներն օգտվում են ուսանողական վարկերից և իրենց սեփական աշխատանքով այն վճարում։
Փոքրիկ շվեդները թերևս ամենաբախտավորներն են մյուս բոլոր երեխաներից։ Այստեղ երեխաներին ասում են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին, դրա համար էլ երեխաները շուտ են ազատվում ծնողների խնամքից։ Օրինակ դպրոցում, եթե աշակերտը հարվածում է ուսուցչին, ապա ուսուցիչը իրավունք չունի նրան դասարանից դուրս հանի։
Շվեդիայում բոլոր երեխաներն  ունեն ազատ ընտրության իրավունք. ինչ մասնագիտություն ընտրել, ինչով զբաղվել։ Երեխաներին այստեղ հնարավորութուն են տալիս աշխատելու համար, իսկ դպրոցը նրանց համար կազմակերպում է էքսկուրսիաներ: 15 տարեկանում նրանք կարող են բիզնես ղեկավարել, այստեղ նրանց համար ապահովվում է ֆինանսական անվճար խորհրդատվությունը։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ու երեխաներին` ապա ամեն ինչ այստեղ այլ է։ Ամեն ինչ կախված է ծնողից, նրա աշխարհընկալումից, հասկացողությունից։
Կան ծնողներ, որոնք երեխաներին լիակատար ազատություն են տալիս. ջարդիր-փշրիր այն, ինչ խանգարում է քեզ, առ այս գումարն ու արա ինչ ուզում ես։
Իսկ մյուս մասն էլ ասում ` գնա աշխատիր, ապրիր։
Երեխաների` սխալ թույլ տալու դեպքում էլ  բղավոց, ապտակ, կամ էլ այդ սխալի վրա հռհռոց, բայց ոչ խորհուրդ, խրատ։

Այսինքն` ծայրահեղությունից ծայրահեղություն` Հայաստանի բնակչության կենսամակարդակի նման. հարուստ և աղքատ։

Комментариев нет:

Отправить комментарий