Խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն
է առաջադրել նաև ժողովրդի բարեկեցությունն ու երջանկությունը ցանկացող,
քաղաքականությունից, տնտեսությունից, մշակույթից, լեզվից ու գրականությունից գլուխ
հանող, տուն-տեղ, մեքենա, էլիտար թաղամասում էլիտար խանութ չունեցող, գիշերային
ակումբներ, խաղասրահներ չհաճախող, չծխող, չխմող, ժողովրդի ձայնը ԱԺ-ի դահլիճ
հասցնել ու այնտեղից առանց վնասի ու վերջնական լուծում ստացած դուրս հանել
խոստացող, անկուսակցական Մեղուն, ով այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց իր
ծրագիրը:
Ծրագրում բազում հարցեր էին ներառված, այդ թվում և
Երևանը նախկին տեսքին բերելը.
<<Թամանյանական նախագծի հերն անիծողները
կհիշեն իրենց ծնունդը, կվերանա Հյուսիսային պողոտան` իր իսկ շենքերով, որոնք առանց այդ էլ փոքր ցնցումից փուլ կգան:Ինձ չի
հետաքրքրում, թե այդ ամենն ում է պատկանում>>,- ասաց բանախոսը:
Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչ պիտի անեն
այնտեղի բնակիչները` ասաց.
<<Բնակիչներն էլ քանի որ ծնված օրվանից
էլիտար կաթիկ են խմել, ծայրամասերում չեն դիմանա, ուստի նրանց բնակարաններ
կհատկացվեն Մաշտոց, Սայաթ-Նովա, Բաղրամյան փողոցներում: Պետք չէ, որ կաթված
ստանան, փոքր ազգ ենք, ամեն մի շունչ կարևոր է>>:
Անդրդարձավ նաև ժամերը փոփոխելու հարցին: դեմ է
վերջին նորոմուծությանը:
<<Ժողովուդը կարծես թե թվերը մոռացել ու
միմյանց հետ կոդերով են խոսում: Ասում ես, թե երբ կգաս, ասում են` Աննայի ժամին:
դե արի ու բան հասկացիր>>:
Մեղուն նշեց նաև, որ առաջադրված լինելով ժողովրդի
կողմից, կծառայի նրան, ծնկի չի գա ոչ ոքի առջև. Ոչ տեղի, ոչ էլ` այն տեղի
իշխանավորի առջև: Իրեն չի հետաքրքրում ու չի հետաքրքրի, թե ասենք այլ երկրում ով
իշխանության կգա ու չի ոգևորվում նրանց քաղաքական ասպարեզում ստացած
հաջողություններից:
<<Եթե իրական դիվանագետ ես, գիտես թե ինչ
պետք է անես>>,- հավելեց նա:
Իսկ վերջում խոստացավ ժողովրդին տրված խոստումները
չկատարելու դեպքում ինքնակամ հեռանալ.
<Ես իսկական պատգամավոր եմ, երեսփոխան չեմ
եղել ու չեմ լինի>>: