Արմեն Աշոտյան. ԿԳ նախարար,ԱԺ գիտության, կրթության,
մշակույթի, երիտասարդության և սպորտի
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ծնվել է 1975թ հուլիսի 25-ին:
Ժամանակակիցների վկայությամբ` պետք է ծնվեր երկու օր շուտ, բայց մանկիկը դիմում է գրել` խնդրելով հետաձգել ծնունդը:
Փաստորեն, դեռ
չծնված, արդեն իր ճակատագրի ուղին գծել էր փոքրիկ Աշոտիկը:
Առաջին կանգառը դպրոցն էր, ապա` ԲՈՒՀ-ը: Նա
սովորել ու ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Լավ է
սովորել, թե վատ, չկարողացա պարզել(փորձեցի դասախոսներից պարզել, սակայն նրանք,
լինելով բժիշկ, հետևաբար` գաղտնապահ, ոչինչ չասացին):
Բայց մարդը սովորեց ու ավարտեց, անգամ հասավ
<> համալսարան` մասանկցելու վերապատրաստման
դասընթացների:
Մասնագիտությամբ չի
աշխատել, բայց մի հարյուր էջ սևացնելու համար արժանացել է բժշկական գիտությունների
թեկնածուի կոչմանը: Ուստի, հիմա ամեն ինչ անում է, որ իր սխալը չկրկնեն:
Ելույթների ժամանակ անընդհատ ասում է, որ, եթե չպետք է լավ մասնագետ դառնաք,
գիտությանը օգուտ չտաք, դարձեք լավ արհեստավոր, դարբին, ոսկերիչ. Ուրշների տեղը
մի’ զբաղեցրեք:
Նախարարը, լինելով
արդարության ջատագով, ամեն ինչ անում է` անիրավներին բացահայտելու համար: Օրինակ
օրերից մեկ օր նրան տեղեկացնում են, որ Վանաձորում կա գաղտնի սենյակ, որտեղ
քննություն են <<հանձնում>> մի քանի դիմորդներ: Արագ հագնվում է,
կանչում տաքսիներից մեկն ու ուղիղ Վանաձոր` Տերյանի անվան թիվ 5 դպրոց` տեսնելու,
թե այդ ինչ գաղտնի սենյակի մասին են խոսում: Գնաց, գնաց ու տեսավ մի շենք,
շենքում` մարդիկ, շուրջը` ծառեր: Ներս մտավ: Այս կողմ գնաց, այն կողմ գնաց, որևէ
գաղտնի սենյակ չհայտնաբերեց: Խեղճը երևի ուզում էր կողպեքով, կարմիր պատերով
սենյակ գտնել, բայց, ավաղ, չգտավ:
Էէէէ, երևի Վանաձորի
օդն էր ազդել, որ խեղճ մարդն այդքան միամիտ էր դարձել: Նա նոր, նոր էր լսում, որ
ընդունվածների ցուցակը վաղուց պատրաստ է, որ կա հատուկ գիծ, գծից այս կողմ նստում
են հարուստներն ու ծանոթ ունեցողները, գծից այն կողմ` հեքիաթներին հավատացողները:
Նա չգիտի, որ այսօր
ձգտում են ընտրել ոչ թե նրան, ով լավ մասնագետ է, այլ նրան, ով շատ կզվարճացնի
ուսանողներին:
Նա ոչինչ, ոչինչ
չգիտի, բայց նախարար է, կրթության ու գիտության նախարար: Նա ոչինչ չի կարող անել,
քանի որ նախարար է, պարզապես կրթության ու գիտության նախարար: Կարևոր հարցերը
լուծվում են այնտեղ` վերևում, իսկ պակաս կարևորներն` այստեղ` ներքևում: Ասենք,
Լեզվի տեսչության նախագահ և նախկին կոլեգայի վրա նա կարող է հոխորտալ` ասելով.
<<Խելոք մնա, թե չէ տեղդ չես մնա, այ Սերյոժիկ>>, բայց նույնը չի
կարող ասել վերևում նտածներին, որքան էլ որ համաձայն չլինի նրանց հետ: Նրանք
իրենից շուտ կասեն.
<<Փախի հլը
Աշոտիկ, քանի տունդ ու տեղդ չես կորցրել>>:
Комментариев нет:
Отправить комментарий