Սան Մարինոյի Հանրապետությունում Եվրամիություն մտնելու հարցով անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել: Պատճառն ընտրողների ցածր մասնակցությունն է: 50,3%-ը կողմ է եղել, 49.7%- ը` դեմ: Ամենաքիչը 32 տոկոս մասնակցության անհրաժեշտության դեպքում հանրաքվեին մասնակցել է բնակչության միայն 20 տոկոսը:Սան Մարինոն համարվում է աշխարհի ամենահին հանրապետությունը, զբաղեցնում է 61 քառակուսի կիլոմետր տարածք , բնակիչների թիվը 30.000 է:
Եվրոպայի ժամանակակից պետություններից հնագույնն է: Ըստ ավանդության՝ 301 թ-ին լեռներում ապաստան է գտել կրոնական հետապնդումների պատճառով Դալմաթիայից փախած մի քրիստոնյա՝ որմնադիր Մարինոն (հետագայում դասվել է սրբերի շարքը. այստեղից էլ լատիներեն «սան»՝ սուրբ նախածանցը). նա լեռներում հիմնադրել է համայնք, որը շուտով դարձել է հանրապետություն: Սան Մարինոն չունի ոչ հարուստ բնական պաշարներ, ոչ հզոր արդյունաբերություն, բայց ունի բնակչության եվրոպական չափանիշի կենսամակարդակ, տասնյակ տարիներ ի վեր հանրապետությունում չի գրանցվել և ոչ մի գործազուրկ:
Комментариев нет:
Отправить комментарий