2/18/2014

Ոչինչ.Հայկական մուլտֆիլմ


Լաբորատոր պայմաններում առաջին անգամ թոքեր են աճեցրել

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի գիտնականները լաբորատոր պայմաններում առաջին անգամ կարողացել են թոքեր աճեցնել:
Հետազոտողներն օգտագործել են երկու երեխաների դժբախտ պատահարի հետևանքով զոհված երկու երեխաների վնասված և փոխպատվաստման համար ոչ պիտանի թոքերը:
«Մեկ տարի պահանջվեց` համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ ենք արել»,-ասել է հետազոտողներց մեկը` հավելելով, որ այս ամենը պարզապես աննկարագրելի է, իսկ հիմա այն գիտական փաստ է:
Նրա խոսքով` նման կերպ բուծված թոքերը հնարավոր կլինի օգտագործել 12 տարի անց`  փոխպատվաստման համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` բուծված թոքերը գրեթե իսկականի տեսք ունեն, միայն թե մի փոքր ավելի փափուկ են և տարբերվում են հագեցած վարդագույն գույնով:

2/12/2014

Հրաժարվել է աբորտից` տեղեկանալով, որ երեխան ունի երկու երես և երկու ուղեղ

Ավստալիայի բնակչուհի, 7 երեխաների մայր  Ռենեին բժիշկները տեղեկացրել են, որ դեռևս չծնված երեխան ունի երկու դեմք, երկու ուղեղ` խորհուրդ տալով հեռացնել պտուղը, քանի որ երեխան երկու օրից ավել չի կարող ապրել:
Սակայն Ռենեն դեմ է: Նա ասել է, որ ամուսնու հետ միասին որոշել են չդադարեցնել հղիությունը:

-Ես դեմ եմ սպանությանը, եթե անգամ երեխայի ծնունդը մեծ ցավ է պատճառելու բոլորիս,-ասել է Ռենեն:



5-ամյա աղջնակը մեկ ներարկումով փրկել է հայրիկի կյանքը

Հնգամյա փոքրիկ բրիտանուհին հորը փրկել է մահվան ճիրաններից, երբ նա ընկել է դիաբետիկ կոմայի մեջ: Աղջիկը հայրիկին գտել է անգիտակից վիճակում և, միանգամից, ներարկել է գլյուկագոն, որն  արյան մեջ բարձրացնում է շաքարի մակարդակը:
47-ամյա Բարրի Բարկեսը 33 տարի է` չի կարողանում ապրել առանց ինսուլինի. գրում է Daily Mail-ը: 
«Հավանական է, որ նա փորձել է արթնացնել ինձ, հիշում եմ, թե ինչպես էր թափահարում գլուխս, բայց վեր կենալ չկարողացա: Իսկ Հոլլին արդեն գիտեր, թե ինչ պետք է անել: Եթե նա կողքիս չլիներ, ես կմահանայի»,-ասել է Բարրին:
Նա երկու տարի է, ինչ առանձին է ապրում Հոլլիից ու նրա մայրկից: Բարեբախտաբար, ծանր պահին աղջիկը նրա կողքին է եղել և տեղյակ է եղել, թե ինչ պետք է անել նման դեպքերում: Ներարկում կատարելուց հետո աղջնակը զանգահարել է մորը:
«Ես հպարտ եմ: Աղջկաս այս քայլով փրկվեցի մի շարք լուրջ բարդություններից»,-ասել է Բարկեսը:

2/10/2014

Տարիներ անց տղամարդն իր ականջում հայտնաբերել է տարօրինակ մարմինը` «շպարգալկան»

Սաուդյան Արաբիայի բնակիչը զարմացրել է բժիշկներին, երբ խնդրել է իր ականջից հեռացնել տարօրինակ մարմինը` դպրոցական ծածկաթուղթը (շպարգալկա), որն «անհրաժեշտ» է եղել քննություններից մեկի ժամանակ:
Հետաքրքիրն այն է, որ նա դպրոցում վատ չի սովորել, հաջողությամբ ԲՈՒՀ է ընդունվել, և, հավաանբար, երբեք չէր հիշի ծածկաթղթի մասին, եթե այն չհիշեցներ ինքն իր մասին:
Երկու տասնամյակ առաջ, երբ թուղթը հայտնվել է ականջի մեջ, հանկարծ օրերից մեկ օր ուժեղ ցավի պատճառ է  դառնում: Տղամարդը կարծել է, թե ականջն է բորբոքվել, սակայն բժիշկը ասել է, որ պատճառն ամենևին էլ բորբոքումը չէ, այլ...թղթի փոքրիկ կտորը:
Հետո տղամարդը կարծես թե հիշել է իրեն ժամանակին մեծ օգնություն ցուցաբերած թղթի մասին, բայց, միևնույն ժամանակ լրագրողներին ասել է, որ ոչ ոք թող երբեք չհետևի իր օրինակին. պարզապես պետք է վստահել միայն սեփական ոժերին և գիտելիքներին:


2/09/2014

Հայտնաբերել են Տիեզերքի «ամենածեր» աստղը

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետները նոր երկնային օբյեկտ են հայտնաբերել, որը, նրանց կարծիքով, ամենահին` 13.6 մլրդ տարեկան աստղ էԵրկրից հեռավորությունը կազմում է 6 լուսային տարի։
Ինչպես ABC-ին տված զրույցում նշել է աստղագետների խմբի ղեկավար Ստեֆան Քելերը, առաջին սերնդի աստղերը, որոնք առաջացել են Մեծ պայթյունից հետո, ունեցել են հսկայական չափեր, սակայն իրենց գոյությունը շատ կարճ ժամանակահատված են պահպանել։ 
«Մեզ հաջողվեց գտնել 2-րդ սերնդի աստղի: Անբացատրելի զարմանք պատեց մեզ, երբ բացահայտեցինք սա, քանի որ հազվադեպ է նման բան պատահում: Կարծում եմ, որ այս աստղից էլ ծեր աստղ գտնելն ուղղակի անհնար է»,-ասել է Քելերը:

Նոր աստղը դեռևս անուն չունի և գրանցված է այս`SMSSJ031300.36-670839.3.  համարի  ներքո:

Երիտասարդի ինքնատիպ նվերը՝ ընկերուհուն.Պողպատից վարդ, որը երբեք չի թոշնի


Երիտասարդը Սուրբ ծննդյան առիթով ինքնատիպ նվեր է պատրաստել իր ընկերուհու համար: Պատրաստել է գեղեցիկ վարդ՝ պողպատից:
Իր քայլը տղան բացատրել է հետևյալ կերպ.
-Իսկական ծաղիկը թոշնում է, բայց պողպատից վարդը երբեք չի թոշնի, ինչպես իր սերը աղջկա հանդեպ:

2/06/2014

Գիտնականները պարզել են, թե որտեղ է մարդու խիղճը

Օքսֆորդի համալսարանի գիտնականենրը վերջերս սենսացիոն բացահայտում են կատարել: Անհերքելի է, որ խիղճը կարող է «տանջել» յուրաքանչյուրիս:

Պարզվում է, որ այն գտնվում է մեր ուղեղի հատվածներից մեկումԽիղճը շատ փոքրիկ, կլորավուն նյարդային հյուսվածք է, որը  բոլոր մարդկանց մոտ նույն չափի է:

2/05/2014

Նորածին երեխայի մարմնում ընդամները մեկ կաթիլ արյուն է եղել

Կալիֆորնիայի քաղաքացիներից մեկը լույս աշխարհ է բերել ուրվական-երեխայի. այսպես կոչում են այն երեխաներին, ովքեր գրեթե առանց արյան են ծնվում: Արդյունքում նրանց մաշկը գորշ գույն է ստանում:

Բժիկները, ցավոք, այս երևույթի բացատրությունը չեն կարողացել տալ: Բարեբախտաբար երեխային կարողացել են փրկել:

Մանկաբարձները մինչ օրս ուշքի չեն կարողանում գալ, քանի որ երեխան լրիվ սպիտակ է ծնվել: Նրա հայրը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ: Փորձել են արյան անալիզ վերցնել, սակայն, հազիվ մեկ կաթիլ արյուն են վերցրել:

Բժիշկները ստիպված արյան փոխներարկում են կատարել:


2/04/2014

Աղջնակի աչքերից արցունքի փոխարեն քարեր են «հոսում»

Եմենում ինքնատիպ դեպք է գրանցվել: 12-ամյա Սալեհի աչքերից արցունքի փոխարեն քարեր են «հոսում»: Տեղի բնակիչների կարծիքով դա սատանայի«գործն» է:
Աղջնակն ասել է, որ որևէ ցավ չի զգում: Բժիշկները երևույթի վերաբերյալ որևէ բացատրություն չեն կարողացել հայտնել:
Նշենք, որ սա համացանցում հայտնված միակ լուրը չէ: ժամանակին տեղեկություն էր տարածվել, թե Հյուսիսային Աֆրիկայի բնակչուհու արցունքները մարգարիտների տեսք ունեն: Արդյունքում պարզվեց, որ սրանք պարզապես պլաստմասի կտորներ են:


Տեսանյութն` այստեղ http://www.youtube.com/watch?v=yQISVBoulrU

2/02/2014

Ցատկ՝ մթնոլորտի վերին շերտից.Համաշխարհային նոր ռեկորդ

Բաումհարթները հելիումով լի փուչիկի օգնությամբ մթնոլորտի վերին շերտից թռիչք է կատարել  39045մ բարձրությունից: Թռիչքը տևել է 4 րոպե 19 վայրկյան: Նա վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Նոր Մեքսիկա նահանգում:
Բաումհարթներն այդ թռիչքով սահմանեց միանգամից երեք համաշխարհային ռեկորդ. ամենաբարձր կետից թռիչքի, ազատ անկման տեւողության եւ պատմության մեջ առաջին անգամ ձայնի արագությունը գերազանցելու: 
Նշենք, որ  Բաումհարթները ձայնի արագությունը գերազանցել է՝ չգտնվելով տեխնիկական սարքավորման մեջ:

2/01/2014

Աշխարհի ամենամեծ ընտանիքը

Գիտե՞ս, որ աշխարհի ամենամեծ ընտանիքը բնակվում է Հնդկաստանի գյուղերից մեկում: Այն բաղկացած է 181 հոգուց, չնայած օրեցօր գումարվում են նոր թվեր:

67-ամյա Չանն ունի 39 կին, 94 երեխա, 33 թոռ և 14 հարս: Ընտանիքն ապրում է 4 հարկանի և 100 սենյականեր ունեցող տանը: Զարմանալին այն է, որ առանձին սենյակ ունի միայն ընտանիքի հայրը, մյուսները տեղավորվում են մեծ սենյակներում:

Տանը կա դպրոց, խանութներ, ունեն այգի, անասուններ և բրնձի դաշտ:

Դեռ ավելին, Չանը հպարտ է, որ չի ստանում նույնիսկ կառավարության աջակցությունը: Ընտանիքի բոլոր տղամարդիկ աշխատում են որպես ատաղձագործ: