2/12/2014

5-ամյա աղջնակը մեկ ներարկումով փրկել է հայրիկի կյանքը

Հնգամյա փոքրիկ բրիտանուհին հորը փրկել է մահվան ճիրաններից, երբ նա ընկել է դիաբետիկ կոմայի մեջ: Աղջիկը հայրիկին գտել է անգիտակից վիճակում և, միանգամից, ներարկել է գլյուկագոն, որն  արյան մեջ բարձրացնում է շաքարի մակարդակը:
47-ամյա Բարրի Բարկեսը 33 տարի է` չի կարողանում ապրել առանց ինսուլինի. գրում է Daily Mail-ը: 
«Հավանական է, որ նա փորձել է արթնացնել ինձ, հիշում եմ, թե ինչպես էր թափահարում գլուխս, բայց վեր կենալ չկարողացա: Իսկ Հոլլին արդեն գիտեր, թե ինչ պետք է անել: Եթե նա կողքիս չլիներ, ես կմահանայի»,-ասել է Բարրին:
Նա երկու տարի է, ինչ առանձին է ապրում Հոլլիից ու նրա մայրկից: Բարեբախտաբար, ծանր պահին աղջիկը նրա կողքին է եղել և տեղյակ է եղել, թե ինչ պետք է անել նման դեպքերում: Ներարկում կատարելուց հետո աղջնակը զանգահարել է մորը:
«Ես հպարտ եմ: Աղջկաս այս քայլով փրկվեցի մի շարք լուրջ բարդություններից»,-ասել է Բարկեսը:

Комментариев нет:

Отправить комментарий