«. . .Կտակում եմ.
Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս, և այլն, տիրապետել հայոց լեզվին :Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն , գրագետ խոսել հայերեն, անկախ նրանից , թե ինչպիսի տոկոս է նրա մեջ կազմում հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկն հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
Գիտցիր, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ, դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետեք հայոց լեզվին
29.8.1997» :
Комментариев нет:
Отправить комментарий