11/24/2019

Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում․Չապլին

Չարլի Չապլինը իր 70-ամյա տարելիցի ժամանակ արտասանեց մի ճառ, որը դաձավ սեփական անձը հարգելու և սիրելու իսկական մանիֆեստ ողջ մարդկության համար:

Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ: Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԿԱՔ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկություններն այն ժամանակ, երբ նա դեռ պատրաստ չէ դրան, և երբ այդ մարդը՝ դուք ինքներդ եք: Դա կոչվում է ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքն արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Դա կոչվում է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ պլանների մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ մեծ ուրախություն և հաճույք է պարգևում՝ դարձնելով ինձ երջանիկ: Ես անում եմ այն, ինչը սիրում եմ և ինչը ստիպում է իմ սրտին և հոգուն ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ հարմարեցնելով իմ սեփական կյանքի ռիթմին: Դա կոչվում է ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր պատճառում՝ մարդկանցից, ուտելիքից, իրավիճակներից, իրերից: Ես հեռացրեցի իմ կյանքից այն ամենը, ինչը շեղում էր ինձ իմ ճանապարհից և տանում էր դեպի ներքև: Դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի «միշտ ճիշտ լինելու» սովորությունից: Երբ ես արեցի դա, ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել: Դա կոչվում է ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի անհանգստանալ ապագայի մասին և մտածել անցյալի մասին: Այժմ ես ապրում եմ միայն ներկայով և անվանում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ իսկ սեփական ուղեղը կարող է ինձ շատ խանգարել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուր կապեցի այն իմ սրտի հետ, հենց այդ ժամանակ այն դարձավ իմ ամենալավ ընկերը: Դա կոչվում է ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:
Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, կռիվներից, հակասություններից, այլ մարդկանց հետ խնդիրներից և ինքներս մեզանից: Մենք գիտենք, որ նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Եվ այսօր մենք արդեն գիտենք, որ դա ԿՅԱՆՔՆ է:
Չարլի Չապլին

10/20/2019

Թե ինչպես են բրազիլացիները համաձայնում խաղալ տարօրինակ անվանում ունեցող հայկական ֆուտբոլի ակումբում


Հարավային Ամերիկայի խոշորագույն պետություն Բրազիլիան իր տարածքով ու բնակչության թվով աշխարհում հինգերորդն է, տարածաշրջանի բնապաշարային ամենամեծ ներուժ ունեցող, տնտեսապես ամենահզոր ու ամենազարգացած երկիրը:
1500 թվականին այստեղ ափ է դուրս գալիս պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբալը, որն իր հայտնագործած երկիրը հայտարարել է Պորտուգալիայի տիրույթ։ Պորտուգալացիները այստեղից արտահանել են պաո-բրազիլ (pau-brasil) կարմիր փայտը. այստեղից էլ առաջացել է երկրի Բրազիլիա անվանումը։ Ազատագրական պայքարի հետևանքով Բրազիլիան 1822 թվականին հռչակվել է անկախ կայսրություն, 1889 թվականից՝ դաշնային հանրապետություն։
XIX դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայերը:
Այնտեղ կա «Արմենիա» անունով մետրոյի կայարան, հրապարակ, որտեղ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցված:
Սա դեռ ամենը չէ՝ տեղի ռադիոալիքներից մեկում կա «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամ, դեռ ավելին՝ «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղում են ոչ թե հայ, այլ բրազիլացի ֆուտբոլիստներ:  Բրազիլիայի հայ համայնքի, ռադիոժամի ու ֆուտբոլի ակումբի, հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ընդլայնման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի հետ:
«Արմենիա Էթերնա» ռադիոժամը գործում է 2006 թվականիցհայերեն և պորտուգալերեն տնտեսականսոցիալականկրթականմշակութայինսպորտային հաղորդումներ է պատրաստում ինչպես Բրազիլայիայնպես էլ տարբեր երկրների հայ համայնքների ունկնդիրների և բրազիլացիների համար:  «Էթերնա»-ն թարգմանաբար նշանակում է հավերժականասել  է թե՝  Հավերժական  ՀայաստանԻնչպե՞ս  որոշեցիք   ռադիոժամի  այս   անվանումը:
-Այո, թարգմանաբար  նշանակում  է Հավերժական  Հայաստան: Ինչ վերաբերում է անվան  ընտրությանը, ապա  4 անուն էր  միտքս եկել: Տատանվում էի երկուսի միջև: Ընկերս  կողքիս  էր, ասացի Հավերժական Հայաստան, թե՞, Հզոր Հայաստան. Ընտրեցինք առաջին  տարբերակը:
Ինչի՞  հետ եք  կապում Հայաստանի  հավերժականությունը:
-Մեր ազգը հավերժական է: Դարերով հետ գնանք. Այնքան պատերազմներ են  եղել, խնդիրներ, իսկ  Հայաստանը եղել է ու  կլինի: Քանի ազգեր  ոչնչացան, իսկ մենք…մենք  մնացինք: Թուրքը փորձեց ոչնչացնել մեզ, հաղթել, բայց  չստացվեց: Մենք այն ազգն  ենք, որը հավերժ  լինելու  է:
Ի՞նչն  էր  դրդել  Ձեզ՝  ունենալ  ռադիոժամ:
-Փոքրուց միշտ  հետաքրքրել  է  հայոց  մշակույթը. լեզուն, պատմությունը, երաժշտությունը, Ցեղասպանության  խնդիրը: Պապս  որբացել  էր  թուրքի պատճառով: Սերնդեսերունդ եկող պատմության ամեն մի պատառիկ մնացել էր հիշողությանս մեջ:  Մեծացա, որոշեցի ֆուտբոլի ակումբ  ունենալ, հետո նոր ռադիոժամ՝ պատմությունը, մշակույթը տարածելու համար:  Ուզում էի, որ Բրազիլիայի մեր հայ համայնքը ճանաչվի:  Բրազիլիայում շատերը մեր ազգի մասին ոչինչ  չգիտեն: Ասում ես հայ՝ ասում  են՝ ինչը  հայ, թո՞ւրք  եք: Նրանց համար հայ, թուրք  նույնն  է:
Ի  դեպ, հաղորդումներն արդեն հնարավոր է ունկնդրել Հայաստանում՝ երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 16:30-ին, 104.1 հաճախականությամբ:
Որքա՞ն հայ է ապրում ԲրազիլիայումԿա՞ն հայկական դպրոցներ:
-Ասում են,  որ մոտ  20.000  հայ  կա  Բրազիլիայում:  Իսկ դպրոցը  մեկն  է: Երկիրը  մեծ  է, դպրոցը  շատ  լավ  տեղ  է, բայց  շատերը  մոտակայքում չեն  ապրում: Նվազագույնը մեկ  ժամում են  հասնում  տեղ, ուստի, երբեմն գերադասում են ոչ հայկական դպրոցը: Շատ դժվար է պահպանել հայկականությունը:  Երեխաներս  ինձ  հետ  հայերեն  են  խոսում, պորտուգալերենից  իսպառ  հրաժարվել  բնականաբար հնարավոր չէ: Ոչինչ չես  կարող  անել. Երիտասարդ  են, պետք է հարգես  նրանց:  Բայց, Փառք  Աստծո,  հասկանում, խոսում  են  հայերեն:
Իսկ ամուսնություննե՞րը Այս դեպքում  կրկին  նախընտրությունը տալիս  են օտարների՞նթե՞  հայը  հայի հետ է  ամուսնանում:
-Կարելի է  ասել, որ  ոչ  միշտ  է  հայը  հայի  հետ   ամուսնանում: Բայց, հետաքրքիրը  գիտե՞ք   որն   է:   Տեղացիներից   ոմանք, ում ամուսինը կամ  կինը   հայ   է, նկատում եմ, որ  հետաքրքրվում  են  հայոց  պատմությամբ, մշակույթով: Ուզում  են, որ  իրենց երեխաները  հայերեն  սովորեն: Փոխարենը  կան   հայեր, որոնց  այս   ամենը  չի   հետաքրքրում:
Հայերը  հիմանականում ի՞նչ  աշխատանք են կատարում  Բրազիլիայում:
-Մեծ մասը  կոշկակար է  կամ  հագուստ  է   վաճառում: Հայերով  զորավոր  ենք   Բրազիլիայում: (Ծիծաղում  է.Ա.Կ): Բնականաբար, բժիշկներ, փաստաբաններ  կան, բայց  մեծամասնությունը  առևտուր  է  անում. կոշիկ-հագուստ, հագուստ-կոշիկ:
Կարծես թե Դուք էլ անմասն չեք մնում այս գործից:
- Այո…Հագուստի վաճառքով եմ զբաղվում: Ծնողներս  խանութպան են  եղել, ասել է, թե  արյան  մեջ  կա:  Պատրաստի  գնում  ու  վաճառում   եմ:
Վերջերս էլ ինտերնետային հեռուստաընկերություն եք բացել՝ կրկին «Արմենիա Էթերնա» անունով Ի՞նչ  է հնարավոր  դիտել  այստեղ:
-Հիմնականում  ներկայացնում  ենք   ֆուտբոլի   խաղերը, հոգևոր  երաժշտություն, պատարագ, ցուցահանդեսներ: Ծառայում  ենք  հայությանը. Հայություն,  հայություն   և  միշտ   հայություն:
2012 թվականին Լրագրողների համահայկական համաժողովը պաշտոնապես  առաջին  անգամիսկ  ոչպաշտոնապես  երկրորդ  անգամ, (քանի որ 2 տարեկանում էլ եք Հայերնիքում  եղել), Ձեզ բերեց ՀայաստանԱյս  անգամ էլ՝  Հայաստան-Սփյուռք  5-րդ  համաժողովըԵթե  չլինեին  այս   համաժողովներըՀայաստան   չէի՞ք  գա:
-Ծուռ  նստենք, շիտակ  խոսենք. Սա  պատճառներից  մեկն  է, որ   դու  գաս: Ասում  ես՝  պետք  է գնամ, կարևոր  է, իսկ, եթե  լինի՝  ինքդ  որոշում  ես  այս  ամիս   գնալ, հետո  չի   ստացվում՝ ասում  ես 3 ամիս  հետո  կգնամ: Այդպես  ձգձգվում է և  տարին  անցնում  է:
Այս  այցին  կարծես  թե  անակնկալ  էր  Ձեզ  սպասումՍփյուռքի  նախարարի կողմից   պարգևատրվեցիք  «Մայրենիի  դեսպան» մեդալով: Ի՞նչ  նշանակություն  ունի  այն   Ձեզ   համար:
-Նախ  շատ  շնորհակալ  եմ   մեդալի   համար, բայց, չգիտեմ՝  ես  արժանի  էի, թե՞ ոչ:  Ինձանից  շատ   ավելի   արժանի  անձինք   կային: Բայց, չեմ  հերքի, որ  ուրախալի  է, որ  պետությունը  ճանաչում  է  օտար  հողում  կատարած  մեր  աշխատանքը: Մենք  ծառայում  ենք  մեր  հայրենիքին:  Մեր  արած  գործը  դյուրին  չէ. ռադիոժամ, ինտերնետային  TV,  ֆուտբոլի   ակումբ…
Հասցրել եք  հանդիպել  նաև  Գյուղատնտեսության   նախարարինքննարկել  հայ-բրազիլական  առևտրատնտեսական  կապերի  ընդլայնման  համագործակցության  խորացմանը  վերաբերող   հարցերՈրքանո՞վ  եք  ծանոթ  տեղական  արտադրատեսակին և  որո՞նք  կարող  են  տեղ  գրավել  բրազիլական   շուկայում:
-Փորձում  ենք  ամեն  կերպ  օգտակար  լինել  մեր  Հայաստանին  ու  ժողովրդին: Հանդիպումը,  կարելի  է  ասել, հաջողվեց: Գաղափարներ  տվեցինք, գաղափարներ  ստացանք  և   ցանկանում  ենք  կապեր  ստեղծել: Ինչ-որ  Հայաստանը  կարտադրի, այն  էլ  կփորձենք  հասցնել   Բրազիլիա: Դեռ  հստակ   որոշված  չէ, թե  կոնկրետ  ինչ   կարտահանվի:
Այսքան  հիշատակվեց  ֆուտբոլի   ակումբըբայց  ընթերցողն  այդպես  էլ  մանրամասներ  չիմացավ  1985թհիմնելեք՛  «Հայ  երիտասարդ  ֆիդայիներ» ֆուտբոլի  ակումբըԻնչո՞ւ  հենց  այս   անվանումը  ու ընդհանրապեսֆիդայինն  ի՞նչ  կապ  ունի   ֆուտբոլի   հետ  ևերկու  տարի  առաջերբ  կրկին  այս  առիթով  զրուցում  էինքասացիքոր  ակումբում  հայեր   չկանՀիմա  փոփոխություն  կա՞:
-Ոչ, ցավոք  դեռևս  հայ  չկա: Բրազիլիայում, դժբախտաբար,  չկա  պրոֆեսիոնալ  հայ  ֆուտբոլիստ, իսկ  անվանումը  փոքրիկ  մեծարանք  է  հայ  ֆիդայիներին. նրանք  դրան  արժանի   են: Նրանց  շնորհիվ  է, որ  այսօր  ունենք   պետություն:
Ինչպե՞ս  են   համաձայնում   խաղալ   ակումբումԱնվանումը  տարօրինակ  չէ՞  նրանց  համար:
-Դե  մենք  բացատրում  ենք   նրանց: Եթե   այդպես   նայենք՝ ճապոնական  կազմակերպություններ  կան՝  տարօրինակ  անուներով: Եվ, հետո, մեր  ազգը  սիրվող   է, համակրելի   ենք:
Եթե  անվանումը  մի  կերպ   հասկանում  ենապա  ի՞նչ  է  կատարվումերբ  հագնում  են   եռագույնը   պատկերող   համազգեստ:
-Նրանք  գործավոր  են: Ֆուտբոլիստը, որ  երկրում  էլ  խաղա՝  լինի  Հնդկաստան,  թե  Չինաստան, գումար  է   ստանում  և  պետք  է  հագնի  այն, ինչ  վարչությունն  է   տալիս:
Դուք  դեռ  նոր  շապիկը   չեք  տեսել: Եռագույնն  է  ու  Արցախը: Խորհրդանշում  է   Հայաստան-Արցախ-Սփյուռք   միասնությունը:
Ի՞նչ  եք  կարծումկգա՞  մի  օրոր  Արցախը  կրկին  կմիանա  Հայաստանին:
-Մինչ  սա  կկատարվի, մենք՝ հայերս, պետք  է   պատրաստված  լինենք: Մենք  պետք  է  ձեռք  ձեռքի   տանք, որովհետև  գիտեք՝ մեծ երկրները  բոյկոտելու  են: Սփյուռքը  պետք  է  իր  պապական  խոսքի  տեր ը  լինի. օգնի:  Անհերքելի  է, որ  կարևոր  է  փողի  գործոնը:  Դժբախտաբար, աշխարհում դրամի լեզվով են  խոսում: 

http://asekose.am/am/post/te-incpes-en-brazilacinere-hamacaynoum-xaxal-tarorinak-anvanoum-ounecox-haykakan-foutboli-akoumboum

9/26/2019

Հայի լեզուն կտրել են՝ հայերենով խոսելու համար


Երբ Հայաստանումքո հողում չեսպայմաններըժամանակըամեն ինչ ազդում են քեզ վրաՈւրիշ երկրում 90, 80 տոկոսով ես հայՍփյուռք՝ նշանակում է խարտոցՊակասեցնում ենայլևս շատ բան քո ձեռքում  չէԱՄՆ-ում արդեն հայերի 3-րդ սերունդն էնա չի կարող հայ լինելՍովորություններովուտելիքովմտածելակերպով նրանք արդեն ամերիկացի ենՄենք խարտոցվում ենքհայկականությունը պակասում է,- ասում է Սիրիայից Հայաստան վերադարձած գրողհրապարակախոսարձակագիրհասարակական գործիչբժիշկ Թորոս Թորանյանը, ում հետ և զրուցել ենք Երևան տեղափոխվելու որոշման, Արևմտյան Հայաստան այցելության ու թուրքի հետ վեճի բռնվելու, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի հետ նրա ունեցած հարաբերությունների, Շառլ Ազնավուրին, Ֆինլանդիայի գրողների միության նախագահին ու Թունիսի ԱԳ նախարարին խորամանկորեն հանդիպելու ու հանուն Հայրենիքի ստեր հորինելու մասին:
Վաղուց էինք որոշել գալ Հայաստան:
Մի քիչ էլ Հայաստան եկողների ու մնացողների մասին գրեք, ի՞նչ եք անընդհատ փոքր թվով գնացողների մասին խոսում, սխալ կարծիք կազմում:  Մենք քսան հոգով եկել ու մնում ենք: Աղջիկս, որդիս, եղբայրս, քույրս իրենց ընտանիքի անդամներով եկել ապրում են ու գնալու միտք էլ չունեն:
Սիրիական պատերազմի հետևանքով Հալեպի իմ  տան վրա ռումբ ընկավ: Տասնապատիկ նվազ գնով վաճառեցի այն, տղայիս ու աղջկաս համար բնակարաններ գնեցի Երևանում: Այժմ ապրում եմ աղջկաս ու փեսայիս հետ: Սենյակիս պատուհանից Արարատն ու Արագածն է, ամեն առավոտ նայում եմ, ընթացքում էլ մարզվում եմ: Ունեմ իմ «ուգլը», կամ անկյունը, ինչպես այստեղ են ասում: Օրվա մեծ մասն անց եմ կացնում գիրք ընթերցելով: Ի դեպ, երբ եկա Երևան՝ 300 գիրք նվեր ստացա: Բոլորն էլ կարդացել եմ: Իմ գիտելիքի աղբյուրը սրանք են:
Մեզ պահողը մայրենի լեզուն է:
-90 տարեկան եմ, այսքան տարի արևմտահայերենով եմ մտածել,  դժվար է արևելահայերենը մի փոքր, թեև լրիվ հասկանում եմ: Ավելին՝ բոլոր գրքերը արևելահայերենով եմ կարդում, չնայած ուղղագրությանը չեմ տիրապետում: Կարդում եմ՝ ուղղագրությունն առանց մտքիս մեջ պահելու: Արևմտահայերենը լավ լեզու է, ուղղակի պետք է աշխատենք չկորցնել: Լեզուն կպահվի, եթե խոսող կա: Դանիել Վարուժան, Սիամանթո արևելահայերենով չեք կարդում չէ՞, Պարոնյանի ներկայացումները արևմտհայերենով եք նայում չէ՞: Մի կերպ պետք է պահենք այս լեզուն: Օրինակ՝ դպրոցներում կարող է  դասաժամ լինել: Հիշում եմ՝ Պարույր Սևակն ինձ ասում էր. «Աղվոր բառն ինչ աղվոր է, չէ՞ Թորո՛ս»:
Ափսոս է նաև գրաբարը: Լավ կլիներ, եթե իմանային: Անգամ եկեղեցականները լավ չեն տիրապետում դրան:
Հիշում եմ՝ ուսանող ժամանակ երբ դասախոսների հարցերին էի պատասխանում, ընկերներս ասում էին, լավ լեզու է, շարունակի՛ր այդպես խոսել, բայց դե կողքից էլ կատակում էին՝ ասելով. «Արա, դեռ չսովորեցի՞ր արևելահայերենով խոսել»:
Գագիկ անունով մեկն էլ  կար, ում ես «քաքիկ» էի ասում, դե արևմտահայերեն, ասում էր, ես Գագիկն եմ: Նրա հետ կապված մի պատմություն էլ կա:
Ուրեմն, Ֆինլանդիայի գրողների միության նախագահի՝ Մարտին Լարնիի գիրքը ռուսերենից հայերեն թարգմանվեց, կոչվում էր «Գեղեցկուհի խոզարածը»: Այնտեղ ասվում էր, որ տղամարդը խոզ է, ամեն ք..  կուտի:
Սա շատ էր դուր եկել աղջիկներին: Գրողին այցելելու ու թարգմանված գիրքը նրան փոխանցելու որոշում կայացրի ու այն  իրականացրեցի ամառային արձակուրդներից մեկի ժամանակ:
Գնացի Ֆինլանդիա, այցելեցի նրան, երկու շիշ կոնյակն ու նրա հեղինակային գրքի հայերեն տարբերակը դրեցի սեղանին:  Մինչ այդ ասեմ, որ գիրքը ձեռք էի բերել  հենց Գագիկի շնորհիվ: Որ գրախանութը մտել՝ չէի գտել, նա թե գնա՛ Խնկո-Ապոր անվան գրադարան,այնտեղ կլինի,  վերցրու, հետո կասես կորցրի ու 2 ռուբլի կվճարես: Պատասխանեցի՝ գողություն է, ասաց, լա՛վ, ես կգնամ կվերցնեմ: Այդպես էլ արեց:
Իսկ ես մեծ հպարտությամբ գիրքը տարա ու հասցրի գրողին՝  նշելով. «3 տարի է՝ լույս է տեսել այս գիրքը, Հայաստանի գրողների միությունից ուզում էին Ձեզ ուղարկել, սակայն Ֆինլանդիա եկող չկար: Ինձ կանչեցին ու հանձնարարեցին, որ փոխանցեմ»:
Իրականում սուտ էր, նման բան չկար, ուղղակի  ուզում էի Հայաստանի ու Գրողների միության վարկանիշը բարձացնել: Ի դեպ, ֆինլանդացի գրողը իմ այդ քայլից հետո Հայաստան եկավ: Այստեղից հետևություն՝ համարձակ պետք է լինես, հայի անունը բարձր պահես:
Շառլ Ազնավուրի հայրը իսկական հայ էր:
Մի օր Փարիզում քայլում եմ՝ տեսա Ազնավուրի հորը: Մոտեցա, ասացի՝ բա՛րև, պարոն Ազնավուր: Ասաց՝ Ազնավուրը լակոտս է, ես Ազնավուրյան եմ: Տեսնո՞ւմ ես մարդու կեցվածքը: Իսկական հայ: 
Մի անգամ էլ Ազնավուրի համերգն էի ուզում կնոջս հետ գնալ, հասանք տեղ՝ տոմս չկար, որոշեցինք գնալ Գառզուի տուն: Սրտնեղեցի, վերցրեց լսափողը զանգեց ու ասաց՝ Գառզուի համար 4 տոմս: Իջանք ու նրա վարորդը մեզ տարավ: Մտանք այն ժամանակ, երբ Ազնավուրը ստորագրություններ էր բաժանում: Մտածում եմ՝ ո՞նց անեմ Ազնավուրի հետ խոսեմ: Գառզուին տեսավ, առանձնացանք: Երբ կինս հայերեն ողջունեց, նա ուրախացավ, քանի որ հասկացավ, որ բոլորս հայ ենք: Ասացի՝ Մեծ երգիչ, Հայաստանից պատվեր ունեմ, հարցրեց, թե ի՞նչ, պատասխանեցի.եթե այդ խոստումս չկատարեմ՝ Հայաստան չեմ կարող գնալ, ուսումս էլ կիսատ կմնա, եթե այդպես եք ուզում, մերժե՛ք ինձ:  Նա, թե իհարկե՝ ոչ: Ասացի՝ Ձեր երգերը հայերեն են թարգմանվել, մնում է առաջաբանը, որ տպագրվի ու խոսքի ընթացքում ձեռքս միանգամից գրպանս տարա, իբր թե գումարի ստացականի համար, իրականում ոչ մի կոպեկ էլ չկար: Իր քարտուղարին կանչեց, ֆրանսերենով գրեց առաջաբանը: Վերադարձա Երևան ու ուղիղ «Հայպետհրատ» գնացի:
Հասկանո՞ւմ ես, պետք է հաջողացնես:
Թունիսի Արտաքին գործերի նախարարին հանդիպելիս ատելի թուրքական սուրճի փոխարեն ստիպված մի մեծ գավաթ արաբական սուրճ խմեցի:
-Թունիսում արաբ բժիշկների համաժողովի ժամանակ, ուզեցի տեսակցել նրանց ԱԳ նախարարին: Բեյջս գործի դրեցի, գնացի ԱԳՆ: Հայտնել էին, որ սիրիացի բժիշկ է ուզում նրան տեսնել: 1979թվականն էր: Բարևեցինք: Առաջարկեց թեյ: Ասացի՝ ատում եմ թուրքական սուրճը, քանի որ նրանք եկան ու ամբողջ արաբական աշխարհը գրավեցին: Նրանց սուրճը դրա համար չեմ ուզում խմել, բայց արաբականը մեծ սիրով ու մեծ բաժակով կխմեմ: Իրականությունն այն էր, որ սուրճ ես բացարձակ չէի օգտագործում, բայց ստիպված խմեցի: Ներկայացրի արաբերենով հայ գրականությունը: Ասաց. «Դու տառապած ժողովրդի զավակ ես, շատ բան գիտեմ ձեր պատմությունից, բայց հայ գրականության մասին գաղափար չունեմ,  վստահեցնում եմ՝ անպայման կկարդամ ու նամակ կգրեմ»:   2 ամսից ստացա նամակը: Շնորհակալություն էր հայտնել ու նոր գրքեր ուզել: Եվս 13-ը ուղարկեցի: Իր նամակն, ի դեպ,  նվիրել եմ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
Վիլյամ Սարոյանը շատ մարդկային էր:
-Մի անգամ հարցրեց. «Անեսթեզոլոգ ես, ձեռքիդ տակ մարդ մահացե՞լ է»: Ասացի՝ ոչ, բարեբախտաբար, բայց գործընկերոջս հետ նման դեպք եղավ: Թուրք 11-ամյա տղան մահացավ վիրահատության ժամանակ, նա էլ վախեցավ ու փախավ: Սարոյանն ասաց. «Կարևորը ոչ թե այն է՝ թուրքի, թե այլ ազգի զավակ է, այլ այն, թե նրա մայրն ի՞նչ է ասելու»:
Տեսնո՞ւմ ես՝ ինչքան մարդկային էր Սարոյանը: Այս մասին որոշել եմ պատմվածք գրել:
Փարիզ-Վան անակնկալ ուղևորատոմսը:
-7 տարի (1963-70թթ.) սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, որն ավարտելուց հետո էլ, 1970 թվականին, Վան գնացի: Մինչ այդ՝ Ստամբուլում հանգրվանեցինք հային պատկանող հյուրանոցում: Իմացա՝ Թուրքիայի բոլոր նախագահներն այնտեղ են միշտ այցելել: Ցավոք, անունը չեմ հիշում, բայց խոսքերն են շատ տպավորել: Ասաց՝ մտավորական մարդ ես երևում, պարո՛ն Թորանյան, մենք նման մարդկանցից գումար չենք պահանջում: Այդպես էլ արեց: Ինձ ուղեկցողը վանեցի էր, ասացի Կարպի՛ս ջան, մարդը գումար չի վերցնում: Ասաց՝ դե այդ դեպքում ես էլ եմ մտավորական, բայց, դե դա չանցավ (Ժպտում է. Ա.Կ): Ի դեպ, Կարպիսի գաղափարն էր ինձ Վան տանելը: Երբ Փարիզում էի, ասաց, որ ինձ համար անակնկալ ունի՝ մորից ու կնոջից գաղտնի:  Պատասխանեցի, որ նման նվերն ինձ պետք չէ: Ասացի՝ դու այսօր հարուստ ես, ոչինչ, ես էլ արդեն բժիշկ եմ, որոշ ժամանակ անց ես էլ գումար կունենամ: Նա թե՝ ինչո՞ւ ես շտապում, գիտե՞ս, թե ի՞նչ նվեր է. Փարիզ-Վան ուղևորատոմս: Նման նվերը, իհարկե, չէի կարող չընդունել: Բայց հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է գաղտնի պահում ընտանիքից, պատասխանեց. «Եթե մայրս ու կինս իմանան, որ Վան ենք գնում, կասեն՝ թուրքերը ձեզ կսպանեն»:
Արտակարգ հայրենասեր մարդ էր: Փարիզում էր ապրում, սակայն երեխաներին ամեն տարի Հայաստան էր ուղարկում, որ տեսնեին, վարժվեին ու հայերի նման ապրեին: Նրա մեծ աղջիկը՝ Անահիտը,  ամուսնացավ դերասան Նարեկ Դուրյանի հետ:
Թուրքերը հայերին որպես զբոսաշրջիկի են վերաբերվում:
-Երբ Գևորգ Էմինը եկել էր Հալեպ, Վանի մասին գրածս «Կարոտի ճամփաներով» գիրքն էի նվիրել, բայց այդպես էլ կարծիք չէր հայտնել: Մեկ օր էլ իմացա, որ հիվանդ է: Եկա Երևան, այցելեցի նրան: Ասաց, թե Թորո՛ս ջան, մեկ բան պետք է խոստովանեմ, տվածդ գիրքը չեմ կարդացել: Մտածեցի՝ ասող-խոսող, աշխույժ տղա է, տված գիրքն ի՞նչ պետք է լինի, որ կարդամ: Մի կողմ նետեցի, իսկ երբ հիվանդացա, կնոջս ասացի՝ այդ Թորոսի գիրքը բե՛ր, տեսնեմ ինչի՞ մասին է: Կարդացի, այնպիսի լավ բաներ տեսա, այն ապագայում մեզ շատ օգտակար կարող է լինել՝ կապված հայի ու թուրքի հարաբերությունների հետ: 
Գիտե՞ս, թուրքերը հայերին որպես զբոսաշրջիկի են վերաբերվում: Իմացան բժիշկ եմ՝ գումար չվերցրին, Կ.Պոլիսից Վան գնալու համար տոմս չէի կարողանում գտնել, թուրք աղջիկն ասաց՝ պարո՛ն, պատահում է, որ տոմսը գնում, բայց չեն գալիս: Եթե տեսնեմ տեղ կա՝ կասեմ կգաք: Այս ամենը ես ներկայացրել եմ գրքում:
Հայի լեզուն կտրել են՝ հայերենով խոսելու համար:
-Ես թուրքերեն գիտեմ, ծնողներս էլ էին այդ լեզվով խոսում: 180 տարի առաջ Այնթափում հայի լեզուն կտրել են՝ հայերենով խոսելու համար ու վախեցրել են՝ ով խոսի՝ այդպես կտրելու են: Կիլիկիայի հայերը սրա արդյունքում թրքախոս են դարձել՝ բացի Զեյթունի, Սասունի հայերի: Նրանք լեռնային ժողովուրդ էին, կարողացել են պահել լեզուն, իրենց բարբառը:
Թուրքերի  վրա ցեղասպանի պիտակը կա: Ցավոք, չեն ընդունում կատարվածը: Երբ խոսում ես նրանց հետ,  ասում են՝  անիծվեն դրա պատճառը հանդիսացողները, մենք չենք  եղել, կապ չունենք: Ախր, եթե ձեր հայրերի հանցանքը չեք ընդունում, նշանակում է՝ նույնպես հանցավոր եք: Թուրքի հետ բարեկամ լինելը բարդ է: Կարսում մի թուրքի հետ վիճաբանեցի: Մոտիս գումարի ծայրը մի փոքր պատռված էր: Գնացի խանութ՝ ասաց, թե սա չի կարող ընդունել ու առաջարկեց բանկ տանել ու փոխել: Հետո խոսքի բռնվեցինք: Հասկացել էր, որ օտարազգի եմ, հետաքրքրվեց, թե որտեղի՞ց եմ: Պատասխանեցի, որ հայ եմ: Առաջարկեց սուրճի կամ թեյի սեղանի շուրջ զրուցել: Համաձայնեցի: Գնացինք: Նա կողքից էլ մի քանի թուրք էր բերել: Սկսեց իրենց ազգից խոսել: Հարցրի՝ այս քաղաքում հայեր ապրե՞լ են: Պատասխանեց, դե…100-200 հոգի ապրել են: Հակադարձեցի.երևում է մաթեմատիկայից շատ թույլ ես: Նա թե՝ ինչ խնդիր ուզում ես տուր, կլուծեմ: Ասացի՝ գուցե լուծես, բայց որ 2 անգամ 2 ի՞նչ է անում, հաստատ չգիտես: Սա թե՝ ո՞նց: Ձեռքս ուղղեցի դեպի եկեղեցին ու նշելով՝ այս քաղաքում եթե 100.000 հայ չապրեր՝ այն շինությունը կլինե՞ր, գիտե՞ս, թե դա ի՞նչ է: Թուրքը թե՝ թանգարան է:
Օ՜, բա նախքան դա ի՞նչ էր, վրան խաչ չկա՞ր, եկեղեցի չէ՞ր: 100 հայ եթե ապրեր, վիթխարի եկեղեցի էր շինելո՞ւ, թե թիթեղից կամ փայտից,-հարցրի ես ու նետեցի՝ տեսա՞ր, որ մաթեմատիկայից լավ չես: Հետո նկատեցի դիմացի գրախանութը: Նա միանգամից, թե տեսնո՞ւմ ես, ի՞նչ լավ մարդ ենք, բանաստեղծ Նազիմ Հիքմեթի գիրքն էլ կա, տպագրել ենք, վաճառում ենք, չնայած Մոսկվայի շունն էր: Ասացի՝ այո, տասնյակ տարիներ բանտարկեցիք,՝ ասելով, թե կոմունիստ է, իսկ երբ մահացավ՝ հիշեցիք, որ ձեր բանաստեղծն է ու սկսեցիք գրքերը տպագրել: Ի դեպ, հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը լսե՞լ ես, նրա տան տեղն ինձ ցույց տուր,-ասացի ես: Պարզվեց՝ ոչ տան տեղը գիտեր, ոչ անունը:
Արևմտյան Հայաստան անպայման պետք է այցելել:
- Արևմտյան Հայաստան անպայման պետք է այցելել: Հողի ուժը զգում ես: Գնալը հանցանք չէ: Դժվար էր այնտեղ ծնվածների համար, բայց այդ սերունդն արդեն չկա, հեռացել է այս աշխարհից: Նրանց համար էր շատ ցավալի՝ գնալ ու իրենց տունն ավերված տեսնել:
Թուրքերը Պալյանների ազգանվան վերջավորությունը փոխում ու որպես իտալացի են ներկայացնում:
-Հողերի վերադարձը քաղաքական մեծ հարցերի հետ է կապված, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք:  Շատ եմ եղել Անիում, թուրք գիդը այն որպես թուրքական քաղաք է ներկայացրել: Մի օր էլ զայրացա ու ասացի՝  ձեր կառավարությունը պատժելու է ձեզ, բոլոր այս եվրոպացի զբոսաշրջիկները հենց այնպես չեն եկել այստեղ, նրանց մոտ գրքեր կան, գիտեն, որ Անին հայկական քաղաք է, ինչո՞ւ եք ստում: Նույնը նաև Ստամբուլի հսկայական  շինությունների մասին: Պալյանի են ասում՝ Պալյանների փոխարեն , երբ խոսում են դրանց ճարտարապետների մասին: Իբր իտալացի են, էլի: Ախր, առաջին թատրոնը, հիվանդանոցը, տպարանը մենք ենք հիմնել այնտեղ: Փոխարենը ստացել ենք կոտորած, քանի որ իրենց նպատակը մինչև Ճապոնական ծով հասնելը, հսկա կայսրություն ստեղծելն է, այդ երազանքն անհնար է, որ իրականանա:
Հ.Գ.Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին փետրվարի 29-ին՝ Հալեպում: Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում, Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատությունում: Ստացել է բժշկական կրթություն։
«Ծնունդս 4 տարին մեկ անգամ է, դրա համար շատ խանդավառված չեմ:
Որպես բժիշկ լավ փող եմ աշխատել ու բազում գրքեր հրատարակել(մոտ 265), ոչ միայն իմ, այլև ուրիշների: Անուններ չեմ ցանկանում տալ:
Աշխարհը ման եմ եկել, եղել եմ Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ալժիրում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում: Ֆինլանդիայից մինչև Իսպանիա, արաբական մի շարք երկրներ՝ Մարոկկո, Թունիս: Արաբական երկրներում, ի դեպ, ես ու կինս որպես բժիշկներ համաժողովի էինք մասնակցում, 5000 արաբ բժիշկներ էին ներկա, այդ լեզվով հրատարակեցի ու բաժանեցի Գևորգ Էմինի, Իսահակյանի, Թումանյանի  գրքերը:  Կարելի է ասել՝ 90-ամյա այս ծերունին շատ բան է հասցրել: Միակ ցանկությունս Հայաստանը խաղաղ տեսնելն է: Զինվորները թող  ողջ ու առողջ վերադառնան»,-ասում է նա:
Պարոն  Թորանյանը լույս է ընծայել «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի ճամբաներով » (1990), «Մեծ հորս պատմած հեքիաթները » (1992), «Թող Հայաստանը խօսի» (1998), «Կեանքի կեռմաններով» (1999) և այլ գրքեր: Հեղինակ է նաև «Վավա և Սարգիս Խաչատրեան» (1983), «ժամանակի վկան և ապագայի դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը» (2000), «Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Ձրոյցներ Կարպիս Աուրէնեանի հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան երեւոյթը» (2004) մենագրությունների:
Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի
http://asekose.am/am/post/hayi-lezoun-ktrel-en-hayerenov-xoselou-hamar