3/06/2024

Ճարպակալումը կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների քաղցկեղի որոշ տեսակների ռիսկի մեծացման


Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ:Ըստ ԱՀԿ մասնագետների գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ ունեցել է սննդի հասանելիության խնդիր նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ:

Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում: Ճարպակալումը քրոնիկ բարդ հիվանդություն է, որը բնութագրվում է մարմնի ավելորդ զանգվածով, այն կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկի մեծացման, կարող է ազդել հենաշարժական և վերարտադրողական համակարգերի վրա, մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը: Ճարպակալումը ազդում է կյանքի որակի վրա, մասնավորապես` քնի և շարժունակության վրա:

Մարմնի հավելյալ քաշի և ճարպակալման ախտորոշումը կատարվում է մարդկանց քաշի և հասակի չափման և մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) հաշվարկման միջոցով ՝ քաշ (կգ)/հասակ2 (մ2): Ճարպակալումը որոշելու համար BMI-ի կատեգորիաները տարբերվում են՝ կախված նորածինների, երեխաների և դեռահասների տարիքից և սեռից:Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում դպրոցահասակ երեխաների սննդակարգի» հետազոտության՝ Հայաստանում 10-24 տարեկան յուրաքանչյուր 4-րդ դեռահաս ավելորդ քաշ կամ գերքաշություն ունի։ Տղաների և աղջիկների միայն կեսն է ամեն օր միրգ ու բանջարեղեն օգտագործում։ Ավելին, Հայաստանում դեռահաս աղջիկների 56%-ն, իսկ տղաների 50%-ն ամեն օր քաղցր է ուտում, ինչը Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանի մյուս երկրների համեմատ՝ ամենաբարձր ցուցանիշն է։ Եվ սրան զուգահեռ՝ մեր դեռահասների միայն 23%-ն է օրական 60 րոպե ֆիզիկապես ակտիվ լինում։

Հերացի վերլուծական կենտրոն

Комментариев нет:

Отправить комментарий